ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 20.04.2024, 13:46
Գլխավոր » ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ
« 1 2 3 4 5 »

Հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865թ Շապին Գարահիսար քաղաքում: Սկզբնական ուսումը ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Արեւմտյան Հայաստան: Այնտեղ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը: 1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 6034 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (1)


 Հայ ազգային հերոս, ֆիդայի, քաղաքական եւ ռազմական հմուտ գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Դրաստամատ Կանայանը (ավելի հայտնի է Դրո անվամբ) ծնվել է 1884թ մայիսի 31-ին` Իգդիրում եւ այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:Ավելի ուշ հայրը տղային տեղափոխել է Երեւանի գիմնազիա, որտեղ էլ Դրոն անցել է դպրոցի երիտասարդական գաղտնի շարժման շարքերը, որը դեմ էր Ցարական կառավարությանը եւ նպաստում էր Հայ ազգային ազատագրական շարժմանը: 1903թ-ից անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:Առաջին Աշխարհամարտի ժամանակ եղել է Հայ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարը: Նա հմուտ ռազմական գործչի համբավ է ձեռք բերել Օսմանյան բանակի դեմ "կովկասյան օպերացիա"-ն հաջողությամբ իրականացնելու համար:1918թ մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հերոսամարտը:1918-20թթ զբաղեցրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1563 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924թ փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան:Գեւորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախության հետ կապեց Գեվորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետատխույզների բացահայտմամբ:Երկու տարում նրա խումբը բացահայ ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1745 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի շախմատիստ եւ շախմատային կոմպոզիտոր, շախմատի առաջին հայ սպորտի ԽՍՀՄ վարպետ 1936թ, ապա միջազգային կարգի սպորտի վարպետ 1950թ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 1956թ, ինչպես նաեւ ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ 1968թ, ԽՍՀՄ եւ միջազգային կարգի ժյուրի, Հայաստանի բազմակի եւ ԽՍՀՄ տասակի չեմպիոն, Անդրկովկասի չեմպիոն 1935թ Հենրի Մովսեսի Գասպարյանը (հետագայում ազգանունը փոխվեց Կասպարովի) ծնվել է 1910թ փետրվարի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Ուսում ստացել է հաղորդակցության եւ ճանապարհների կովկասյան ինստիտուտում 1926-31թթ: 1946թ արժանացել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ սպորտի վարպետի, 1960թ միջազգային վարպետի կոչման եւ 6 անգամ ճանաչվել է շախմատի կոմպոզիցիայի ԽՍՀՄ չեմպիոն:Հեղինակել է ավելի քան 400 էտյուդներ: Մահացել է 1995թ փետրվարի 18-ին Թիֆլիսում:
< ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 923 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ առաջատար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության չեմպիոն (1999թ), ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը ծնվել է 1971թ դեկտեմբերի 7-ին` Բաքվում:Շախմատ խաղալ Վլադիմիրին սովորեցրել է հայրը, երբ տղան 5 տարեկան էր: Տաղանդավոր մանուկն ընդամենը 8 տարեկանում Լիտվայում մասնակցել է շախմատային մրցաշարի եւ տպավորիչ հաղթանակ է տարել` բոլոր պարտիաներում պարտության մատնելով հակառակորդներին: Վլադիմիր Հակոբյանը ավարտել է Բոդվինիկ-Կասպարովի անվան շախմատի դպրոցը:14 տարեկանում մասնակցել է Արգենտինայում անցկացվող մինչեւ 16 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնությանը: Այդ մրցաշարից առաջ, նրա ուսուցիչները` Կասպարովն ու Բոդվինիկն այսպես են արտահայտվել Հակոբյանի մասին ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1627 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Մեծանուն հայ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ մարտի 25-ին` Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր 1910թ դպրոցական “Գարուն” խորագրով ալմանախում հրատարակվել են տարվա եղանակներին նվիրված նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ Կարսում լույս է տեսել գրողի “Չարենց” գրական կեղծանունով “Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…” բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը երիտասարդ Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1554 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

 null
Հայ դրամատուրգ, թատերագետ, հասարակական գործիչ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825թ հունիսի 29-ին` Թիֆլիսում: Նախնական կրթությունը (1832-37թթ) ստացել է Շահան-Ջրպետյանի անվան դպրոցում` մայրենիից բացի սովորելով տարբեր օտար լեզուներ: 1838-40թթ ուսումը շարունակել է Արզանյանների պանսիոնում, իսկ 1840-46թթ` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Ավարտելուց անմիջապե հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:Համալսարանն ավարտելով` պաշտպանել է թեկնածուական թեզը եւ կարճ ժամանակով պաշտոնավարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա որպես թարգմանիչ աշխատել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 5837 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (1)


Հայ մեծ պոետ, հասարակական գործիչ եւ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919թ հունվարի 20-ին Երեւանում: Ավարտել է պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ուսումը շարունակել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1944թ: Հայերեն եւ ռուսերեն լեզուներով ստեղծագործությունների ավելի քան 60 հավաքածու է հրատարակել Կապուտիկյանը: 1975-80թթ հանդիսացել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:Արժանացել է մի շարք գրական մրցանակների: Քեմբրիջի աշխարհագրական միջազգային ինստիտուտը 1998թ նրան “Տարվա կին” է հռչակել: 1989թ Հռոմում Կապուտիկյանը պարգեւատրվել է “Nosside”-ի միջազգային մրցանակով: Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանաստեղծուհուն պարգեւատրել է ՀՀ ամենաբարձր կարգի` Սբ. Մեսր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1368 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Իսկական անունը` Քերովբե Ալիշանյան Պետրոս-Մարգարի:Հայ բանաստեղծ, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ:Վենետիկի միաբանության անդամ: Ավարտելով Մխիթարյանների դպրոցը, աշխատել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում, այնուհետև Փարիզի Մուրադյան վարժարանում:Եղել է ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգիոնի դափնեկիր, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել իտալական և ռուսական գիտական ընկերությունների:Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա-աշխարհագրական բնույթի աշխատություններ: Շարքի առաջին գործն է «Շիրակը», որտեղ Ալիշանը, բնավ Հայաստանում չլինելով, համգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը:Նա մասնագիտական մանրակրկիտությամբ տաղագրել է Հայաստանի պատմական նահանգն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1000 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ անվանի արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ Ախլցխայում: Ապաագ նկարիչի մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր նա սովորել է քաղաքային ուումնարանում:16 տարեկանում ընդունվել է Մոսկվայի քանդակագործ Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելու հետո 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի Գեղարվեստական ստուդիան: Գերմանիայում ուսանած տարիներին Կոջոյանը լայն հնարավորություն է ունեցել ծանոթանալ լեգենդար նկարիչների աշխատանքների եւ զուգահեռներ անցկացնել նոր սերնդի ներկայացուցիչների գործերի միջեւ:1905թ ընդունվել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիա եւ 1907թ ավարտելով այն մեկնել Փարիզ եւ 2 տարի բնակվել այնտեղ:Կոջոյանի գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառակ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3177 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Նշանավոր հայ նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928թ հունիսի 7-ին Շիրակի Ջաջուռ գյուղում:1947-52թթ սովորել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում, ապա շարունակել ուսումը Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում:Ինչպես ցանկացած տաղանդավոր արվեստագետ, Ավետիսյանը ճանաչել ու հասկացել է իրական կյանքը ոչ այնքան մնացած վարպետների գործերն ուսումնասիրելով, որքան իր ընկալման եւ բացահայտման միջոցով: Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) արվեստի ակադեմիան եւ Էրմիտաժը նշանակալի դեր են խաղացել Մինաս Ավետիսյան արվեստագետի ինքնատիպ ոճի ձեւավորման գործում:Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, որմնանկարներ: Ավետիսյանի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին` հատկապես 1915թ հայկական ջարդերին, որո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2105 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ եւ վարդապետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը (իսկական անունը` Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին` Թուրքիայի Քյութահյա քաղաքում` երաժիշտների ընտանիքում:Մայրը մահացել է, երբ Սողոմոնը 1 տարեկան էր: 10 տարեկանում զրկվել է նաեւ հորից:Տատը պահել է փոքրիկ Սողոմոնին մինչեւ 1881թ-ը, երբ տեղի հայկական թեմի առաջնորդը Էջմիածին է գնում` եպիսկոպոս ձեռնադրվելու:Կաթողիկոս Գեւորգ 4-րդը Էջմիածնի սեմինարիայում սովորելու նպատակով հոգեւորականին կարգադրում է իր հետ մի որբ բերել: 20 թեկնածուներից ընտրվում է Սողոմոնը:1893թ-ին ավարտելով ուսումը` ստանում է աբեղայի աստիճան: Եկեղեցական սովորության համաձայն տղային նոր անուն են տալիս` Կոմիտաս: Երկու տարի անց նա վարդապետի աստիճան է ստանում:Կոմիտասը ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1185 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Ամերիկահայ երաժիշտ, երգահան, երգիչ, պոետ, աշխարհահռչակ System of o down ռոք խմբի անդամ (վոկալ, հարվածային գործիքներ), Axis of justice (Արդարադատության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանգյանը ծնվել է 1967թ օգոստոսի 28-ին Լիբանանում, հայի ընտանիքում:Թանգյանի մանկությունն անցել է ծննդավայում: 1975թ ծնողների եւ եղբոր` Սեւակի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես: Տեղի Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս հայկական դպրոցում տղան միաժամանակ ուսանել է երաժշտություն եւ մարկեթինգ:   Սերժ Թանգյանը դեռ պատանեկան տարիներին հիմնել է "Ultimate Solutions" փոքրիկ ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ: Նա նաեւ բանաստեղծություններ է գրել եւ առաջին §Զով պարտեզներ¦ հատորյակը տպագրել է սեփական միջոցներով:1994թ Թանգյանը ծանոթացել է երաժիշտ Դարոն Մալաքյանի հետ եւ միասին հիմնել են Soil խումբ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 991 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»: Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում, նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին: Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության, ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է նախադեպ չուն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1481 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Աշխարհահռչակ հայ դուդուկահար, հայկական երաժշտության կենդանի լեգենդ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ` Հայաստանում:  Շատ վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հորը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ զինակոչել են բանակ եւ տղան մեծացել է որբանոցում: Դուդուկը ձեռքն է վերցրել երբ ընդամենը 6 տարեկան էր եւ փորձել է նվագել` չիմանալով որեւէ նոտա:Երաժշտության աշխարհում առաջին քայլերն արել է ինքնուրույն` 8 ամիս նվագել սովորելով այն ժամանակ Հայաստանում հայտնի դուդուկահար Մարգար Մարգարյանի նվիրած դուդուկով: Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայի սկիզբ 1947թ, երբ Մոսկվայի “Մեծ թատրոն”-ի բեմում հանդես է եկել հայկական սիրողական անսամբլի հետ: Համերգին ներկա էր նաեւ Ստալինը, ով ելույթի վերջում նրան “Պոբեդա” ժամացույց է նվիրեկ:  1949թ ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլ:Դուդուկահարների մրցույ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 926 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Արմենակի Սարոյանը ծնվել է 1908թ-ի օգոստոսի 31-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում:  Տղայի 4 տարին չլրացած հայրը մահանում է: Քրոջ ու եղբոր հետ միասին Սարոյանը հայտնվում է Կալիֆոռնիայի որբանոցներից մեկում: Ընտանիքը կրկին Ֆրեզնոյում է հավաքվում է 5 տարի անց, երբ նրանց մայրը աշխատանք է գտնում պահածոյի գործարանում: Վիլյամը հաճախում է տեխնիկական դպրոց: Կիսատ թողելով այն 15 տարեկանում, զբաղվում է ինքնակրթությամբ` կարդալով ամերիկյան եւ համաշխարհային գրականություն, ծանոթանում է հայ ազգի հոգեւոր մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին:Սարոյանը որոշում է գրող դառնալ, երբ մայրը հոր գրած որոշ գործերից է ցույց տալիս:Առաջին անգամ 1933թ-ին տպագրվում է նրա "Կոտրված հեծանիվը" գործը` Բոստոնի "Հայրենիք" ամսագրում:Սարոյանի ստեղծագործությունների հիմքում ընկած է եղել բարդ մանկո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1633 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Մեծանուն հայ գրող, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 7-ին` Լոռվա Դսեղ գյուղում, հոգեւորականի ընտանիքում:  Նախնական կրթությունն ստացել է ծննդվայրի դպրոցում, այնուհետեւ շարունակել է սովորել Ստեփանավան դպրոցում: Ավարտելով միջնակարգ ուսումը, մեկնել է Թբիլիսի եւ ուսանել Ներսիսյան ճեմարանում: Ֆինանսական խնդիրների պատճառով 1887թ-ից ստիպված կիսատ թողելով ուսումը` աշխատանքի է անցել Թբիլիսիի հայ եկեղեցական դատարանում, ապա մինչեւ 1893թ Հայ Հրատարակչական միության գրասենյակում:Ստեղծագործական գործունեություն Թումանյանը ծավալել է 1880-ակնների կեսերից:  Սկզբում նրա աշխատանքները տպագրվում էին հայկական թերթերում եւ ամսագրերում:1890-92թթ հրատարակված “Բանաստեղծություններ”-ի ժողովածուն բանաստեղծի հռչակ է բ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1564 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիստ, Մեծ Սաղավարտի, համաշխարհային, Masters, ATP (պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիա) միցաշարերի եւ Masters գավաթի հաղթող Դավիթ Նալբանդյանը (ամբողջական անունը Գերբասիո Էստեբան Դավիթ Նալբանդյան) ծնվել է 1982թ հունվարի 1-ին Արգենտինայի Կորդբա քաղաքում:Թենիս խաղալ սկսել է 5 տարեկանից, երբ հայ պապիկը իրենց տան բակում թենիսի փոքրիկ դաշտ է կառուցել: 14 տարեկանից մասնակցել է մանկապատանեկան մրցաշարերի:  1996թ հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում` մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը եւ ճանաչվել հաղթող:1998թ հաղթել է պատանեկան US open մրցաշարում եւ նույն թվին էլ ճանաչվել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի 3-րդ ռակետ: 1999թ մասնակցել է Ուիմբլդոն մրցաշարին եւ կրկին շահել հաղթողի տիտղոսը: Պրոֆեսիոնալ թենիսիստի տիտղոսը Դավիթին շնորհվել է 2000թ: 2001 ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 997 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Աշխարհահռչակ հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լրագրող, միջազգային գրոսմայստեր Տիգրան Վարդանի Պետրոսյանը (մականունը` Երկաթե Տիգրան), ծնվել է 1929թ հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից:. հաճախել է տեղի շախմատի դպրոցը:Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցել է 1945թ Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի եւ Ռեշկոյի հետ: 1946թ-ին Երեւանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել: Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր` գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում, Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ Հայաստանի առաջնությունում շախմատիստը կի ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1807 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայտնի հայ բանասեր Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876թ մարտին` Պոլսում: Նախ կրթվել է տեղի Կենտոնական վարժարանում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ եւ ուսանել Սորբոնի համալսարանում: 1897թ Փարիզի լեզվաբանական ընկերությանն է ներկայացրել իր ուսումնասիրությունները լազերենի վերաբերյալ եւ դարձել այդ ընկերության անդամը: Այդ տարի նա հայերեն լեզվի մասին 2 աշխատություն է ներկայացրել Փարիզում կազմակերպված արեւելագետների 13-րդ համաժողովին: 1898թ մեկնել է Ստրասբուրգ եւ մի կիսամյակ հաճախել է հայագետ Հյուբշմանի դասախոսություններն: 1898թ մայիսին Աճառյանը վերադարձել է հայրենիք եւ զբաղվել գիտական աշխատանքներով: Դասավանդել է Էջմիածնի, Կարինի, Շուշիի, Թավրիզի, Նոր–Նախիջևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններում: Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1889 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ 1 տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը:Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պոիլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել:1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ:  1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է Լենինգրադի (Պետերբուրգի) համալսարանի աստղադիտարան ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2117 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է 1817թ հուլիսի 29-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում: Տոհմական ազգանունն է Այվազյան, Ռուսական կայսրությունում Այվազյանները վերափոխվեցին Այվազովսկու:Դեռ վաղ հասակից է սկսել բնանկարներ եւ ծովանկարներ նկարել:Ապագա մեծությունը նախ մեկնել է Սիմֆերոպոլի գիմնազիա, ապա` Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա` ավարտելով այն ոսկե մեդալով: 1838թ-ին նրան 2 տարով գործուղել են Ղրիմ, որտեղ սկսել է նկարել ծովափնյա քաղաքների պատկերների շարքը:Այվազովսկու ծովանկարները կազմում են ստեղծագործությունների մոտ կեսը, որոնց համար ի դեպ արժանացել է ռուսական նավատորմի մշտական ծառայողի պատվին: Արվեստի տարբեր գործեր է ստեղծել նաեւ Օսմանյան սուլթանի համար եւ այդ նկարներն այժմ Թուրքիայի թանգարաններում են: Սուլթան Աբդու ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1291 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)

 null
Աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկական անունն է Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծնվել է Արեւմտյան Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում, 1904թ-ի ապրիլի 15-ին: Տարրական կրթությունն ստացել է Վանի հայկական դպրոցում:1910թ-ին հայրը զորակոչից խուսափելու նպատակով գաղթել է Միացյալ Նահանգներ: 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ Գորկին մոր եւ 3 քույրերի հետ փախել են Ռուսաստան:1919թ-ին տեղափոխվել են Երեւան, ուր մայրը սովից մահացել է: 1920թ-ին հորը միանալու նպատակով Գորկին մեկնել է ԱՄՆ: 1922թ-ին ընդունվել է Բոստոնի դիզայնի դպրոցը ապա սովորել Նյու-Յորքի արվեստի դպրոցում եւ այնտեղ էլ դասավանդել 5 տարի:1920թ-ին հետաքրքրվել է իմպրեսիոնիզմով, ավելի ուշ ստեղծել է պոստիմպրեսիոնիստական նկարներ: 1930-ականներին փորձեր է արել կուբիզմի ուղղությամբ:Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆիլադել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1362 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 16-ին` Նոր-Նախիջեւանում` հայի ընտանիքում: 1895թ-ին ավարտելով տեղի հայկական դպրոցը: 1897-1904թթ մեկնել է Մոսկվա եւ ուսանել Գեղարվեստի ուսումնարանում, ինչպես նաեւ զուգահեռ հաճախել է Վալենտին Սերովի եւ Կոնստանտին Կորովի արվեստանոցները:  Սարոյան նկարչի ոճի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Փոլ Գաուգանի եւ Հենրի Մատիսի աշխատանքները:Նկարիչն առաջին անգամ Հայաստանում եղել է 1901թ: Շրջել է Շիրակում, Լոռիում, Սեւանում, այցելել է Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Անի եւ շատ այլ վայրեր: Կրկին հայրենիք է վերադարձել 1915թ-ին` օգնելու Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին:1916թ-ին Թիֆլիսում ամուսնանացել է Լուսիկ Աղայանի հետ: Այնտեղ նա օգնել է կազմակերպել "Հայ արվեստագետների միություն"-ը:1919թ-ին Ռոստովում հայկական թանգարան է հիմնել: 1921թ-ին ըն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1097 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետության ակդեմիկոս Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ մարտի 4-ին, Կրասնոդարում: 1904թ-ին ավարտել է Սանկտ - Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ նկարչության բաժինը: 1917թ-ին նշանակվել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ:Նրան վերապահվել են նաեւ ակադեմիայի փոխնախագահի լիազորությունները: 1923թ-ին հրավիրվել է Հայաստան եւ նշանակվել պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավար:Թամանյանի ճարտարապետական առաջին խոշոր նախագիծը եղել է 150.000 բնակչի համար նախատեսված Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը:1934թ-ին արդեն 500.000 բնակչի համար սկսել է մշակել "Մեծ Երեւան" հատակագիծը, որն անավարտ է մնացել: 1925-1933թթ նախագծել է Գյումրու, Էջմիածնի, Ստեփանակերտի, Նոր-Բայազեթի, Հրազդանի, Նուբարաշենի եւ շատ այլ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1575 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: