ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ - ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ - ՀամաՀայկական Գրադարան Panarmenian Library Библиотека
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Գոհ ե՞ք թվայնացված գրքերի որակից։
Ընդհանուր: 1193


Վիճակագրություն

Կայքում են : 0
Հյուրեր: 0
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 02.08.2014, 09:28
Գլխավոր » ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ
1 2 3 4 5 »

Հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ, կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911–ին անցել է Կ.Պոլիս, դասավանդել կեդրոնական և Էսայան վարժարաններում։1915–ից ապրել է Եվրոպայում, 1919–ին վ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1289 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (1)


Կոմունիստական կուսակցության և սովետական պետության, Ռուսաստանի և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս:Ապրել է այդ ժամանակաշրջանի հեղափոխականի կյանք` բոլոր վտանգներով ու հետևանքներով:Աշխատել է Լենինի անմիջական ղեկավարությամբ:Անձնական շփումներ է ունեցել ականավոր հեղափոխականների հետ`Ռուսաստանում և Եվրոպայում:Շահումյանի ղեկավարությամբ 1918-ի գարնանը ճնշվել է մուսաֆաթականների խռովությունը, ինչից հետո նա ընտրվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի կոմիսար:Շատ չանցած, արտաքին ու ներքին թշնամիների գերակշռող ուժերի ճնշման տակ, Սովետական իշխանությունը ժամանակավոր պարտություն կրեց Բաքվում, ինչի հետևանքով Շահումյանը և նրա մարտական ընկ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 503 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ եւ ամենաազդեցիկ դեմքն է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրն ու առաջին նախագահը։Նրա կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ ազդեցություն ունեցավ թե ՀԲԸՄ-ի, եւ թե ողջ հայության ինքնակազմակերպման եւ հայապահպան ծրագրերի իրականացման համար։Պողոս Նուբարի անձի մեջ խտացել էին հայ գործարարի, դիվանագետի ու մարդասերի ամենակարեւոր հատկությունները։Պողոս Նուբարի անհատականության վրա անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա հայրը՝ Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով իր բացառիկ կարողությունների շնորհիվ եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա, լայնամասշտաբ աշխատանք տարել եգիպտահայերի կրթական եւ սոցիալական խնդիրների լուծման ոլորտներում։ Պողոս Նուբարը հոր պես խելացի էր եւ աշխատասեր, կի... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1635 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (1)


Հայ օպերային երգչուհի: ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի:Երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948-ին տեղափոխվել է Հայաստան, Երևանի Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, դասավանդել է Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայում: Դերերգերից են` Անուշ, Շուշան /Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Ռոզինա /Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»/, Կարինե, Օլիմպիա /Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Բ», Մարգարիտ /Գունոյի <<Ֆաուստ>>/: Համերգային հարուստ երգացանկով /Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Ռախմանինով, Կոմիտաս/ ելույթ է ունեցել ՍՍՀՄ քաղաքներում, Իրանում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում:Գոհար Գասպարյանը ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. Նրա ձայնը առանձնանում է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 420 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Ֆրանսահայ նկարիչ:1918-ին ընտանիքով տեղափոխվել է Կահիրե, սովորել տեղի Գալուստյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում: 1924-ին մեկնել է Փարիզ. ավարտել ճարտարապետական դպրոցը, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»: 1929-ին ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում Գառզուի «Ալքազարի հին պարտեզները» կտավը արժանացել է առաջին մրցանակի: 1930-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների <Անի> միության ցուցահանդեսներին: 1930-ին ցուցադրվել է «Գերանկախներ»-ի սալոնում: 1939-ին կազմակերպել է իր անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Երեք անգամ` 1943, 1951, 1953-ին արժանացել է Հալմարկի մրցանակին: 1950-ական թթ. նրա արվեստը լայն հռչակ է ձեռք բերել: Հանրահայտ են «Վենետիկյան, 1953թ.», «Ապոկալիպսիս, 1957թ.» և «Երկրային դրախտ, 1959թ.» նկարաշարերը: Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանով:1966-ին առաջին անգամ եղել է Երևանում, կազմակերպել շուրջ 150 գունավոր վիմագրությունների և գրքերի ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 609 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:Աշխատել է Բաքվի նավթահանքերում, մասնակցել բանվորական գործադուլներին, ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը: Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է Մետեխի բանտում, աքսորվել Աստրախանի նահանգ:1915-ին Գայը 6-րդ հայկական կամավորական դրուժինայի հեծյալ վաշտի հրամանատարն էր, ապա` դրուժինայի պետը: Կովկասյան ռազմաճակատում ցուցաբերած քաջության համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչերով ու մեդալներով և Ս.Աննա շքանշանով:Գայը ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական կռիվներին, հեռացվել է հնչակյան կուսակցությունից, ընդունվել է բելշևիկյան կուսակցության շարքերը: Եղել է Երկաթյա դիվիզիայի պետը, ազատագրել է Սիմբիրսկը, մասնակցել Կոլչակի դեմ կռիվներին: Որպես 2-րդ Կովկ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 561 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս 1843-ից:Եղել է հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման ջերմ պաշտպան:Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը:1826-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմավորել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:Պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:Ներսես Աշտարակեցու Ռուսաստանի հովանավորության ներքո Հայկական ինքնավար պետություն ստեղծելու ձգտումները հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և Պասկևիչի սադրանքով նա հեռացվել է Անդրկովկասից, նշանակվելով Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ:Ընտրվելով կաթողիկոս, վերադարձել է Էջմիածին և զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1080 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գորցիչ է: Եղել է գիտնական, իրավագետ և առակագիր։ Ծնվել է 1120-ին ( ?), Գանձակում: Երկար տարիներ ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։ Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր են նրա «Առակները» , հրատարակված 1790 թվակակնին: Առակների թեմաները սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները: Գոշը նշանավոր է նաև իր «Դատաստանագրքով», որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր Հայաստանում: «Դատաստանագիրքը» կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա: «Դատաստանագիրքը» գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1120 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ ականավոր պատմաբան, բյուզանդագետ, բանասեր:Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները` ոսկե պարգևանշանով: Աշակերտել է Ն. Մառին:Եվրոպայում խորացել է բյուզանդագիտության մեջ; Աշխատել է Էջմիածնի մատենադարանում:1909-ին դարձել է Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ, իսկ 1916-ին ստացել է դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում: 1920-ին մեկնել Լոնդոն, ապա` Փարիզ:1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը:Ադոնցը թողել է մոտ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն արժեքավոր գիտական աշխատություններ, նվիրված հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայճհունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին և լեզվաբանու... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 500 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Սովետական պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ:Ավարտել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1911-ին:Համագործակցել է Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Ջափարիձեի և ուրիշ հեղափոխականների հետ: 1921-ին Մյասնիկյանը նշանակվել է նորաստեղծ Սովետական Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ:Կուսակցական, պետական և ռազմական գործունեությանը զուգընթաց Մյասնիկյանը տաղանդավոր հրապարակախոս, գրականագետ և խմբագիր էր: Խմբագրել է 10 անուն թերթ ու հանդես:Իր ղեկավարման տարիներին, Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով, Հայաստան են եկել մշակույթի, արվեստի, ճարտապետության, գիտության ակնառու հայ գործիչներ:Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում` ինքնաթիռային աղետի հետևանքով:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 535 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Մովսես Սիլիկյան Բաբայի ծնվել է Ելիզավետպոլի նահանգում 1862 թ- ին :Սիլիկյանը ավարտել է Մոսկվայի Ռազմական Գիմնազիումը, Ալեքսանդրապոլի Ռազմական Դպրոցը և սպայական հրաձգային դպրոցը։1884 թվականից ծառայել է ռուսական բանակում պոդպորուչիկի կոչումով ։ Ծառայել է հիմնականում Կովկասյան զինվորական օկրուգում : Հաջորդաբար եղել գումարտակային համհարզ , վաշտի, գումարտակի , գնդի և դիվիզիայաի հրամանատար : 1914 թ-ին նշանակվել է Երևանի զինվորական պարետի օգնական : 1915 թ-ին եղել է հրաձգային գնդի հրամանատար : 1916 գլխավորել Վանի զորախումբը :Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասյան ճակատի մարտերին հետագայգայում նաև Հայաստանի բանակի գեներալ մայոր : 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից և ռուսական զորքերի նահանջից հետո Սիլիկյանը թողել է ռուսական զորքը և 1918 թվականի հունվարին դարձել է Հայաստան... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 971 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով (ռուսերեն՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов) (1825 - 1888), Ռուսաստանի Կայսրության պետական գործիչ, հեծելազորի գեներալ, Ցարի շքախմբի համհարզ-գեներալ։ Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում Թիֆլիս քաղաքում, 1825 թ.։ Կրթությունը ստացել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ Գվարդիայի Կադետական դպրոցում։Ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում։ 4 տարի հետո (1847 թ.) ուղարկվել է Կովկաս, որտեղ ծառայել է մոտ 20 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհև դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։Ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդէմ Օսմանեան Կայսրութեան զօրքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 446 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հասարակական-քաղաքական գործիչ,Հայոց կաթողիկոս 1893-ից:Սովորել է Վասպուրականի անապատների դպրոցներում: Վարդապետ է ձեռնադրվել 1854-ից:Լինելով հոգևորական, մշտապես հավատարիմ է մնացել տառապյալ հայրենակիցների հովվի առաքելությանը:Խրիմյան Հայրիկը ճանապարհորդել է հայաշատ գավառներով և ամենուրեք ջանացել է թեթևացնել հայ մարդու ծանր վիճակը, փորձել է սահմանափակել թուրք ու քուրդ աղաների անօրինությունները:Ժամանակի ընթացքում նա ընտրվել է հոգևորական տարբեր պաշտոնների, սակայն հավատարիմ է մնացել ազգային-ազատագրական դիրքորոշմանը: Այդ համոզմունքին է Խրիմյան Հայրիկը եկել եվրոպական երկրներ այցելելուց հետո, որտեղ նա ապարդյուն փորձել էր դիվանագիտական միջոցներով լուծել «Հայկական հարցը»:1895-ին նա հասել է Ռուսաց թագավոր Նիկոլայ երկրորդին, հուսալով նրա օգնությամբ փրկել հայ ժողովրդ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 446 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ գործարար և բարեգործ:Մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու հարցում:
Սովորել է Ֆրանսիայում և Անգլիայում: Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը և ստացել ինժեներ-նավթագործի որակավորում: Հրատարակել է մի շարք մասնագիտական հոդվածներ եվրոպական թերթերում: 21 տարեկան հասակում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքատեղերի վերաբերյալ:Գալուստ Գյուլբենկյանը առաջին հայ միլիարդատերն է: Մեծ ներդրումներ է արել սփյուռքահայ համայնքներին օժանդակելու նպատակով:Ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որը գործում է 70 երկրներում և աջակցում է գիտությանը ու մշակույթին:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 527 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայոց թագավոր 914-ից:Հաջորդել է հորը` Սմբատ Ա-ին: Աշոտ Երկաթը եղբայր Աբասի հետ ազատագրել է արաբներից Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևը և Հայաստանի մի շարք այլ մասեր: Բյուզանդիան ճանաչել է նրան որպես Հայոց թագավոր ու տվել է օգնական զորք: Աշոտ Բ Երկաթը ծավալել էր պայքար քաղաքականապես միասնական Հայաստան ստեղծելու համար:Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1043 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Նա ծնվել է Սիրիայում: Ծննդյան տարեթիվը հայտնի չէ,իսկ կրթություն ձեռք է բերել Կիլիկիայի Արքակաղին վանքում: Եղել է վարդապետ քարոզիչ..1210-ական թվականներին հաստատվել է Այգեկում: Եվ այդ անունով էլ կոչվել է Այգեկցի:Այգեկցին գրել է ճառեր, խրատներ: Որպեսզի առավել տպավորիչ դարձնի իր ճառերը, այն համեմում է առակներով և այսպիսով սկիզբ դնում առակավոր ճառի տեսակին:Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ:1205 թ. Կազմել է <Արմատ հավատո> գործը,որը հայոց ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 872 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (1)


Նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։Մինչև 30 տարեկան կատարելագործվել է աշուղական արվեստում: Երկար տարիներ շրջել է մերձավոր արևելքում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության երկրներում, ընկալել է թափառական երաժիշտների ավանդական արվեստն ու արհեստը: Մկրտվել է Սայաթ-Նովա, ինչը պարսկերեն նշանակում է «մեղեդիների որսորդ»:Սայաթ-Նովան առաջինն էր, որ երգել է վրացական խաղեր` օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը: Այս նորարության համար նրան կարգել են Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար:Ժամանակի ընթացքում Սայաթ-Նովան ներքաշվել է պալատական խարդավանքների մեջ, ինչի հետևանքով 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անու... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 785 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ մեծահարուստ առևտրական, նավթարդյունաբերող, բարեգործ:1878-ից զբաղվել է նավթարդյունաբերությամբ Բաքվում: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկի» գլխավոր բաժնետեր: 1899 հիմնել է «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը, կապիտալը` 30 000 000 ռուբլի:Եղել է Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: Նրա ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ: Մեծ գումարներ է ծախսել բարեգործական նպատակներով:Թիֆլիսում հիմնել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգել Մայր եկեղեցին և այլն:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 817 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրե... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 881 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ առագին տպագրիչ, հայկական տպագրության սկղբնավորողն ու հիմնադիրը: Գործել է 15 –թդ դ. սկզբներին Վենետիկում:Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորագիր և գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների տպատախտակներ: Հակոբ Մեղապարտի տպարանը 1512-1513-ին լույս է ընծայել «Ուրբաթագիրք» , «Պատարագատետր» , «Աղթարք» , «Պարզատումար», «Տաղարան»:Պահպանված հինգ գրքերից միայն «Պատարագատետրը» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան` « Գրեցիաւ սուրբ տառս ի ջկբ (1513) , ի աստվուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ` Ֆռանկստեան. ձեռամբ Մեղապարտ Հակոբին.ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցեք Աստուծոյ»:Հակոբ Մեղապարտի տպագրված գրքրի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է երկգիծ քառակուսու մեջ: Շրջանակը ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 929 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Դավիթ Անհաղթը հայ իրականության մեջ հանդիսացել է տրամաբանության, իմացաբանության, բարոյագիտության եւ փիլիսոփայության այլ մասնաճյուղերի հիմնադիրը: Քրիստոնեության գաղափարախոսության տիրապետության պայմաններում նա զարգացրեց իր ժամանակի համար առաջավոր փիլիսոփայական գաղափարներ, նպաստեց մտքի ձերբազատմանը կրոնական կապանքներից եւ վերստին ծնունդ տվեց անտիկ գիտության ավանդույթներին: Շնորհիվ Անհաղթի, Հայաստանի փիլիսոփայությունը կանգնեց զարգացման ինքնուրույն, աստվածաբանությունից անկախ ուղու վրա:Դավիթն ապրել է 5-6-րդ դարերում: Երկար տարիներ փիլիսոփայություն է ուսուցանել Ալեքսանդրիայում: Անհաղթ անունը ձեռք է բերել Աթենքում եւ Կոստանդնուպոլսում բյուզանդական փիլիսոփաների հետ հրապարակային վեճերում հաղթելիս: Անհաղթի ստեղծագործություններից մեզ են հասել չորսը` «Սահմանք Իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն ի Վերլուծականն Ար... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 841 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1908-ին լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» առաջին բանաստեղծական ժողովածուն, որով նա միանգամից դարձավ հայգրականության ականավոր դեմքերից մեկը:1913-ին Մոսկվայի համալսարանը չավարտած, ընդունվել Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին որպես հայկական գործերի խորհրդական: 1919-ին վերջին Ժողկոմատի կողմից գործուղվել է Միջին Ասիա, սակայն ճանապարհին առողջությունը կտրուկ վատացել է, և 1920-ի հունվարի 7-ն նա Վախճանվել է Օրենբուրգում:Տերյանը առաջին արևելահայ բանստեղծն էր, որը հետևողականորեն կիրառել է և կատա... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 790 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (1)


7-րդ դարի հայ գիտնական, առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում: Նախնական կրթությունը ստացել է հավանաբար Դպրեվանքի դպրոցում, այնուհետև 11 տարի ճանապարհորդել ու սովորել է արտասահմանում, այնուհետև հիմնավորվել է Տրապիզոնում, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում:Զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով,տոմարագիտությամբ, աշխարհագիտությամբ, երաժշտությամբ: Հեղինակն է պահպանված ամենահին թվաբանության դասագրքի:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 699 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ` կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ կառավարության գործառույթները, մյուս կողմից` կազմակերպել մայիսյան հաղթական ճակատամարտերը:Եղել է առաջին հանրապետության Ներքին Գործերի նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երևանի Թոխմախի պանթեոնում:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 415 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայաստանի և Արցախի հերոս, ԱՍԱԼԱ ի նախկին անդամ Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնի բազում լեզուներ տիրապետող ուսանողը, ընդհատելով համալսարանական ուսումը մեկնում է քաղաքացիական ղժդժությունների մեջ գտնվող Լիբանան, իր հայրենակիցների համար կռվելու: Մոնթեն վարել է աստանդական կյանք, ապրել տարբեր երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով:Նա իր տարիներն անցկացրել է փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում և բանտերում: Երկար դեգերումներից հետո որպես հրամանատար Ավո Արցախի ազատամարտի առաջին գծում էր և այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 473 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)

Создать сайт бесплатноCopyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: