ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3158


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 29.03.2024, 17:47
« 1 2 ... 11 12 13 14 15 16 »

Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը:  1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել “Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2690 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ գրող, պոետ եւ բանասեր Սիամանթոն (իսկական անունը Ատոմ Յարճանյան, կեղծանունը տվել է դպրոցի տնօրենը) ծնվել է 1878թ հունվարի 1-ին` Արեւմտյան Հայաստանում` Եփրատ գետի ափին տարածվող Ակն քաղաքում: Ծննդավայում ապրել է մինչեւ 14 տարեկան` սովորելով տեղի Ներսիսյան վարժարանում: Այդ տարիներին արդեն նկատելի էր նրա բանաստեղծական տաղանդը:1891թ ապագա գրողի ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր նա 2 տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, ապա Բերբերյան ինստիտուտում: 1896թ սկսում է հայերի կոտորածը ու մնացած հայ մտավորականների հետ Սիամանթոն հարկադրված փախչում է Եգիպտոս` կիսատ թողնելով ուսումը:1897թ հայ պոետը մեկնում է Փարիզ եւ որպես ազատ ունկդիր հաճախում Սորբոնի համալսարանի բանասիրական բաժինը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով դասերին զուգահեռ նա տքնաջան աշխատում է` ուսման վարձը վճարելու համար ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2453 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Բոլոր ժամանակների մեծագույն պոետներից Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սեւակ անվամբ) ծնվել է 1924թ հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում:Սեւակ գրական կեղծանամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սեւակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ: 1940թ գերազանց առաջիմությամբ ավարտելով դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում:Սեւակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Բաժանվելով Մայայից` Սեւակն ամուսնացել է Ն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1708 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ ռազմական եւ քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին, Նախիջեւանի Կզնուտ գյուղում:Նախնական կրթությունն ստացել է Նախիջեւանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը:Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին ավարտելով այն, Կովկաս է վերադարձել եւ անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2316 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ հանճարեղ քանդակագործ, նկարիչ, ավանգարդի ներկայացուցիչ Երվանդ Սիմոնի Քոչարը ծնվել է 1899թ հունիսի 27-ին` Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից է տղայի մոտ նկատվել նկարչական տաղանդը:1915-18թթ հաճախել է նկարչության եւ քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո մեկնել Մոսկվա եւ հաճախել “Ազատ գեղարվեստական արվեստներ”-ի դասընթացներին:1919թ ավարտելով ուսումը` վերադարձել է ծննդավայր Թիֆլիս եւ նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: Ընդամենը 20 տարեկանում Քոչարը բացել է իր առաջին ցուցահանդեսը:1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: Հայաստան է վերադարձել 1936թ: 1944-45թթ նկարչություն է դասավ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1286 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Ամենայն հայոց կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ առաջնորդ (1955-94թթ), հայագետ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա. (աշխարհիկ անունն է Լեւոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 1908թ հոկտեմբերի 3-ին, արհեստավորի ընտանիքում: Կրթությունն ստացել է տեղի հայկական, ռումինական եւ գերմանական հաստատություններում:Ուսումը շարունակել է Բուխարեստի համալսարանի մանկավարժության եւ փիլիսոփայության ֆակուլտետում: 1929-43թթ դասավանդել է տեղի հայկական դպրոցներում: 1942թ համալսարանն ավարտած ուսուցչին ռումինահայությունն ընտրել է թեմի առաջնորդ: 1943թ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Կարապետ արքեպիսկոպոս Մազլումյանը Լեւոն Պալճյանին քահանա է ձեռնադրել, վերանվանել Տեր Վազգեն եւ տվել վարդապետական աստիճան:  1952թ գրել է իր առաջին կոնդակը, որը նրա գործունեության ու ծրագր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2381 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

Հայ պոետ եւ հասարակական գործիչ Վահան Միհրանի Թեքեյանը ծնվել է 1878թ հունվարի 21-ին` Պոլսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան, Բերբերյան, Կեդրոնական վարժարաններում: 1896թ մեկնել է Եվրոպա, ապա հաստատվել Եգիպտոսում: Որպես խմբագիր աշխատել է Կահիրեում եւ Բեյրութում` միաժամանակ թղթակցելով արեւմտահայ մի շարք պարբերականների հետ:1905թ հիմնել է "Շիրակ” պարբերականը` համախմբելով ժամանակի բոլոր հայ գրողներին:Աբդուլ-համիդյան բռնապետության անկումից հետո Թեքեյանը վերադարձել է ծննդավայր Պոլիս, որտեղ էլ շարունակել է "Շիրակ”-ի ստեղծագործական կյանքը: 1914թ Վահանը կրկին Եգիպտոս է մեկնել եւ ի բարեբախտություն իրեն` չի ենթարկվել Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածին: Տարիներ անց կրկին վերադարձել է Պոլիս` շարունակելու գրական ստեղծագործական գործունեությունը: Որպես խմբագիր աշխատել է "Ժողովրդի ձայն” թերթում: Հետո ղեկավարել է Կեդրոնական վարժարանը: Պոլսո քաղաքակա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1175 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ արձակագիր, կինոդրամատուրգ , թարգմանիչ եւ հասարակական գործիչ Ակսել Ստեփանի Բակունցը (իսկական անունը Ալեքսանդր Ստեփանի Թորոսյան) ծնվել է 1899թ հունիսի 13-ին` Գորիսում` գյուղացու ընտանիքում: Նախ կրթվել է գյուղի ծխական դպրոցում, հետո շարունակել է ուսանել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1910թ): 1918-23թթ սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Վերադառնալով հայրենիք` որպես գյուղատնտես աշխատանքի է անցել Զանգեզուրի շրջանում:1912թ-ից Բակունցը որպես մանկավարժ աշխատել է Լոր գյուղի դպրոցում ` զուգահեռ հոդվածներ է գրել թերթերում եւ ամսագրերում: Հետո իրեն լրիվ նվիրել է գրականությանը` պատկերելով հայ ժողովրդի տառապալից անցյալն ու լավի ակ ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2230 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


20-րդ դարի կինոմատոգրաֆիայի խոշորագույն լեգենդ, Հայաստանի (1990թ) եւ Ուկրաինայի (1990թ) ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (իսկական անունը Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924թ-ի հունվարի 9-ին, Թբիլիսիում` հայի ընտանիքում:Նրա աշխատանքներում վառ կերպով արտահայտված է Կովկասի (ուր ինքը մեծացել է) էթնիկ բազմազանությունը:Երգ ու կինոարվեստ ուսումնասիրելուց հետո Փարաջանովը 1945թ-ին ընդունվել Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրան դասավանդել են Իգոր Սավչենկոն, Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ այլոք: Ուսումն ավարտեուց հետո Դովժենկոյի ստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի օգնական: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1333 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայազգի մեծ դերասան եւ գրող Վահրամ Փափազյանը ծնվել է 1888թ` Պոլսում: Սովորել է Գատը գյուղի դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո` Միլանի գեղարվեստի ակադեմիայում:Փափազյանն իր դերասանական կարիերան սկսել է 1907թ-ից` սկզբում խաղալով Ստամբուլի թատրոններում, ապա իտալական շրջիկ թատրոնում, իսկ հետո շարունակել Փարիզի բեմերում: 1922թ եկել է Հայրենիք եւ աշխատանքի անցել պետական թատրոնում: Այնուհետեւ աշխատել է Բաքվի եւ Թբիլիսիի թատրոններում: Խաղացել է Ռուսաստանի բազմաթիվ բեմերում: Խորհրդային Միության տարիներին համարվել է Շեքսպիրյան հերոսների լավագույն մարմնավորողը` հատկապես փայլել է Օթելլոյի եւ Լիր արքայի դերակատարումներով:1954թ վերահաստատվել է Հայաստանում եւ մինչեւ մահ խաղացել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում` համարվելով բեմի աստղը: Փափազյանը նաեւ հեղինակե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1438 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Գաբրիել Էդուարդի Սարգսյանը ծնվել է 1983թ փետրվարի 3-ին` Երեւանում:Շախմատ խաղալ սկսել է դեռ շատ փոքր հասակից:1996թ տաղանդավոր Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության, իսկ 1998թ` Եվրոպայի առաջնության չեմպիոն:2000թ եւ 2003թ նվաճել է շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Գաբրել Սարգսյանը փառահեղ հաղթանակ է տարել նաեւ 2006թ Ռեյկավիկում եւ Դուբայում կայացած մրցաշարերում:2007թ մասնակցել եւ հաղթել է Իսպանիայի Զաֆրե քաղաքում անցկացված Ruy Lopez ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 971 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Կաննի կինոփառատոնի քառակի, կանադական "Ջինի"-ի յոթակի եւ միջազգային կինոմրցույթների բազմակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ-ի հուլիսի 19-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նկարիչների ընտանիքում:Փոքրիկին Ատոմ են անվանել ի պատիվ Եգիպտոսի առաջին միջուկային ռեկատորի շինարարական աշխատանքների ավարտին: 1963թ-ին Ատոմի ծնողները Կահիրեից տեղափոխվել են Կանադա, ուր իրենց Եղոյան ազգանունը փոխել են Էգոյանի:Ատոմի որոնումները, թե ինչու է ընտանիքը ձուլվել կանադական հասարակությանը եւ պայքարը հոր հետ, ստիպել են ապագա ռեժիսորին հերքել իր ընտանիքի հայկական մշակույթը: Սակայն տարիներ անց, երբ ընդունվել է Տորոնտոյի համալսարան (Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն բաժինը), սկսել է ուսումնասիրել հայոց պատմությունը: Այդ տարիներին էլ հանդիպել է Անգլիական եկեղեցու քահանա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1021 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ սետեմբերի 8-ին` Երուսաղեմում: Դիրիժորություն եւ երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ շատ երիտասարդ հասակից համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա:Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:Չհարմարվելով Խորհրդային հասարակարգերին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում եւ Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Նրանց հետ միասին Դուրյանը մասնակցել է ավելի քան 19 համերգի, որոնք շռնդալի հաջողություններ են գրանցել: Համերգներից եւ ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր եւ դիրիժորական փայտիկ: ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1154 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում:Դեռ փոքր երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Մեկ տարի անց ծնողները բաժանվել են` Հրանտին եւ եղբայրներին թողնելով անօթեւան: Դինքի պապը տղաներին հայկական որբանոց է տարել: Հաջորդ 10 տարներին որբանոցը Հրանտի տունն է դարձել: Ստամբուլի արվարձաններից մեկում` Թուզլայում որբանոցը ամառային ճամբարներ է կազմակերպել, որոնք մեծ կարեւորություն են ունեցել երեխաների, իսկ Հրանտի համար առավել եւս, քանի որ այնտեղ է հանդիպել իր ապագա կնոջը:1984թ թուրքական կառավարության հրամանով ճամբարը փակվել է եւ այդ հանգամանքը դարձել է պատճառներից մեկը, որ հետագայում Դինքը պաշտպանի հայկական համայն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1181 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)


Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին: Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2005 | Добавил: Admin | Дата: 19.10.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: