ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Գոհ ե՞ք թվայնացված գրքերի որակից։
Ընդհանուր: 1422


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 24.04.2024, 06:02
« 1 2 3 4 5 6 ... 15 16 »


Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշան ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2395 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Գրիգոր Նարեկացի (951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։Ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում: Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունը: Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գործերից ամենահայտնին «Մատեան ողբերգութեան» պոեմն է, որն անվանում են նաև «Նարեկ»:Նարեկացին գրել է մարդու հոգևոր ապրումների, ձգտումների, կասկածների, տառապանքի միջոցով ինքնամաքրման փորձերի մասին: 11-րդ դարում արդեն հորիզոնին էին մութ միջնադարի նախանշանները, մարդուն, անհատին ստորացնելու, մեղքերի պատանքի մեջ առնելու միտումը:Նա առաջիններից էր, ով ըմբոստացավ մեղսավոր մարդկության և անմխիթար իրականության դեմ և հայտարարեց ի լո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2048 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/ Թագավորել է Ք. ա. 96/95-ից: Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը: Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան: Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գեր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1610 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (3)


Հայ մեծանուն պոետ Հովհաննես Շիրազը (իսկական անունը Օնիկ Կարապետյան) ծնվել է 1915թ ապրիլի 27-ին` Գյումրիում: Թուրքական արշավանքների ժամանակ հայրը սպանվել է եւ տղան ընկնել է Ալեքսանդրապոլի որբանոցը: Մայրը մի օր փողոցում պատահական գտնել է կորած որդուն եւ հետ տուն է բերել` ստիպելով արհեստ սովորել:Սկզբում Շիրազը կոշկակարությամբ է զբաղվել, հետո փորձեկ է այլ արհեստներ սովորել, բայց դրանցից ոչ մեկն էլ դուր չի եկել Օնիկին: Դպրոցում էլ չի փայլել առաջադիմությամբ: Միայն հայերեն լեզուն է սիրել:Դեռ դպրոցական տարիներին է բացահայտվել տղայի գրելու տաղանդը: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները տպագրվել են 1930թ-ին` տեքստիլ գործարանի թերթում, ուր որպես խառատ էր աշխատում: Շիրազն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:Վիպասան Ատրպետը նրան տվել է"Շիրազ” մականունը` մեկնաբանելով, թե նրա բանա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2532 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ) Համո Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երեւանում: 1914թ-ից սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առեւտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր:1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել "Հայֆիլմ” կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` "Նամուս”-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսեւորելու իր տա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2133 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյան) ծնվել է 1910թ մայիսի 25-ին` Բիթլիսի Դաշտադեմ գյուղում: Ծննդավայրից էլ գալիս է "Դաշտենց" գրական անունը:1932թ ավարտել է Երեւանի Պետական համալսարանը, 1940թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետում: 1965թ-ին պաշտպանելով թեկնածուական թեզը` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, որից հետո դասավանդել է Երեւանի բուհերում:    1965-74թթ որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում: 1932թ հրատարակվել է "Երգերի գիրք" բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որին հաջորդել են "Գարնանային երգեր", "Բոց" ժողովածուներն ու "Տիգրան Մեծ" ողբերգությունը: Դաշտենցին հանրահայտ է դարձրել 1970թ հրատարակված արեւմտահայերի ողբերգությ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1248 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանում: Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս:    Ուսում ստացել է Ժնեւի համալսարանում, ապա շարունակել է Նոր-Նախիջեւանում, հետո էլ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում եւ անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:   Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել էԿովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:   Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1015 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, ԳԱ ակադեմիկոս (1968թ), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ կամ Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905թ-ի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մինչեւ բանակ զորակոչվելը որպես խառատ աշխատել է Դոնի Ռոստովում, ապա Մոսկվայի "Դինամո" գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան:   Ուսանողական տարիներին` 1935թ-ին ընկերների հետ Միկոյանը ստեղծել է իր առաջին ինքնաթիռը` "Օկտյաբրյոնըկ"-ը: 1937թ-ին գերազանց գնահատականներով ավարտելով ակադեմիան` նշանակվել է թիվ 1 ավիագործարանի կոնստրուկտորական բաժնի փոխղեկավար: 1940թ-ին ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բաժնի գլխավոր կոնստրուկտորն էր: Միկոյանի գլխավորությամբ ստեղծվել են մեծ բարձրության վրա օդային մարտեր մղելու համար նախատեսված "ՄԻԳ-1" եւ "ՄԻԳ-3", "Ե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1248 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1926թ Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր եւ ջութակ նվագել է սովորել: 1890թ պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա բնակության:   Ուսում ստացել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում 1890-95թթ: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում եւ համալսարանի ուսանողական նվագախմբում: 1892-94թթ Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ` Սանկտ Պետերբուրգում` Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի մոտ: ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3696 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հմուտ զինվորական գործիչ, հրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ դեկտեմբերի 2-ին, Գանձակում գտնվող Չարդախլու գյուղում, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում: Տեղի դպրոցում 2 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի երկաթգծի տեխնիկական ինստիտուտում` ստանալով երկաթգծի մեխանիկի որակավորում: 1915թ-ին կամավոր զինվորագրվել է խորհրդային բանակ` Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի փորձագիտական կորպուսի կազմում: Առաջին Աշխարհամարտի ժամանակ հիմնականում կռվել է Կովկասյան ճակատում` Օսմանյան կայսրության դեմ: 1917թ-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ակադեմիան: "Ես շատ էի ցանկանում ճակատ մեկնել եւ ռուսական բանակի կազմում կռվել մեր ժողովրդի թշնամիների դեմ”, ավելի ու ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3666 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայ մեծանուն գրող, ուսուցիչ եւ աշխարհաբար հայերենի հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է 1805թ հոկրեմբերի 15-ին` Քանաքեռ ավանում, որ ապրել է մինչեւ 10 տարեկանը:   1814թ ծնողները նրան տարել են Էջմիածին եւ հանձնել ընտանիքի բարեկան Եփրեմ Կաթողիկոսին: Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում 6 տարի ուսանելուց հետո Աբովյանը մեկնել է Թիֆլիս` ուսումը շարունակելու հայ պատմաբան Պողոս վարդապետի մոտ:   1823թ ընդունվել է Ներսիսյան վարժարան եւ 3 տարի սովորելուց հետո վերադարձել Հայաստան: Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ եւ օտարազգի զբոսաշրջիկների համար աշխատել է որպես թարգմանիչ:   1829թ Էստոնիայի Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտնականների մի խումբ է ժամանել Հայաստան` Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորի խնդրանքով Կաթողիկոսը թույլատրել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3126 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (1)


Հայ գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանը ծնվել է 1877թ փետրվարի 18-ին` Ախալաքալաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում: 1892թ ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 1898թ ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը` աշխատել է Արդահանում: 1900թ-ից Հովհաններս Թումանյանի հետ աշխատել է նրա իսկ ստեղծած "Վերնատուն" գրական ընկերությունում: 1905-10թթ սովորել է Ժնեւի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում եւ կարճ ժամանակով դասավանդել է Թիֆլիսում:   1925թ-ին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել գիտությունների եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար: 1899թ հրատարակվել է "Բանաստեղծություններ" բանաստեղծությունների ժողովածուն: Նրա գրչին է պատկանում նաեւ "Լենկթեմուր" հայրենասիրական պոեմը: Դեմիրճյանն իր ուժերը փորձել է նաեւ դրամատուրգիայի ասպարեզում: 192 ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1667 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ հերոս, սուզվող ռմբակոծիչի օդաչու Նելսոն Գեւորգի Ստեփանյանը ծնվել է 1913թ ապրիլի 10-ին` Շուշիում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Երեւան:    Սովորել է Տրանսկովկասյան ռազմական նախապատրաստական դպրոցում, որն ավարետել է 1930թ: Ուսումը շարունակել է ավիացիոն ռազմածովային դպրոցում: Ավարտելով 1935թ միեւնույն դպրոցում մինչեւ 1938թ աշխատել է որպես թռիչքային մասնագետ:   Ստանալով փոխգնդապետի աստիճան` Նելսոն Ստեփանյանը 1941թ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ կամավորական է գրվել եւ բալթյան ճակատի օդային մարտերում կռվել որպես կործանիչ-ռմբակոծիչի օդաչու:    1943թ ստանալով մայորի կոչում, Ստեփանյանը դարձել է 47-րդ դիվիզիայի հրամանատարը:   Իր ստորաբաժնաման հետ մասնակցել է Սեւաստոպոլի, Թեոդոսիայի եւ Ղրիմի մարտերին:    1944թ նրա մարտական դիվիզիան վերադարձել է Բալթիկ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2350 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (1)


Հայ մեծ բանաստեղծ Միսակ Կարապետի Մեծարենցը (ի ծնե Մեծատուրյան) ծնվել է 1886թ հունվարին` Արեւմտյան Հայաստանի Բինկյան գյուղում: Տառաճանաչ է դարձել հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում: 1894-96թթ շարունակել է հաճախել Սվազի Արամյան դպրոցը, իսկ 1896-1901թթ "Անատոլիա” գիշերօթիկ դպրոցը:   Պատանեկան տարներին նրա մոտ ի հայտեն եկել թոքախտի նշաններ, որոնց պատճառով պարբերաբար չի հաճախել դպրոց:   Մեծատուրյանների ընտանիքը 1902թ տեղափոխվել է Պոլիս, ուր տղան հաճախել է Մալաթիայի Կեդրոնական վարժարանը:   Գրել սկսել է դպրոցական հասակից: Սկզբնական շրջանում նրա գրածները տպագրվում էին Արեւմտյան Հայաստանում հրատարակվող հայտնի "Մասիս”,”Հանրագիտակ”, "Արեւելյան մամուլ”, "Լույս”, "Սուրհանդակ”, "Բյուզանդիոն” պարբերականներում:    1907թ Պոլսում հրատարակվել է Մեծարենցի բանաստեղծությունների 2 ժողովածու` "Ծիածան” եւ”Նոր տաղեր”:   Մեծարենցն իր գործե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1974 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (5)


Անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջեր քաղաքում 1937թ հոկտեմբերի 13-ին: 1950-55թթ ուսանել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է ուսումը շարունակելու Վիենայի երաժշտական ակադեմիայի ջութակի ֆակուլտետում 1961-65թթ, հետո կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում 1965-66թթ:   1970-75թթ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենն է եղել եւ ներկայացուցիչ-կոմպոզիտորը, հետո էլ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, Փեհլեւի մշակութային հիմնադրամի երաժշտական գլխավոր տնօրենը:   1975թ ապրել եւ աշխատել Վիենայում, հետո Նյու-Յորքում, ապա Լոնդոնում:   1978թ Լոնդոնում հիմնել է հայկական երաժշտակա ինստիտուտ:    1989թ Հայաստանի իշխանության հրավերով եկել է Հայաստան եւ երաժշտական բուռն գործունեություն ծավալել հայրենիքում:    198 ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1843 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: