Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 4 » ՀԱՏՎԱԾ ԼՈՐԴ ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ` ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ 1915Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ
20:05
ՀԱՏՎԱԾ ԼՈՐԴ ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ` ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ 1915Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՈՒՆԵՑԱԾ ԵԼՈՒՅԹԻՑ
Ես ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ շատ վայրերից ինձ հասած տեղեկությունը վկայում է այն մասին, որ մայիս ամսից ի վեր սպանվածների 800000 թիվը, որ ազնվազարմ կոմսը անհավանական է համարում, ցավոք, բավականին հավանական թիվ է: Եվ դա այդպես է, որովհետև ձեռնարկված միջոցառումները հիմնովին կանխամտածված և համակարգված են: Կոտորածներն այն քաղաքականության արդյունք են, որը, ինչքան որ հնարավոր է պարզել, որոշակի ժամանակահատված մշակվել է այն ավազակախմբի կողմից, որն այսօր վերահսկում է կայսրության կառավարությունը: