Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
Նորություններ [37]
Նորություններ Ինտերնետային գրադարանային աշխարհից
|
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 2 Հյուրեր: 2 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.09.2025, 14:10 |
|
Բաժնի նյութերը՝: 36 Ցուցադրված նյութերը՝: 1-10 |
Էջեր: 1 2 3 4 » |
Երկար ժամանակ ցավալի ընդմիջում էինք տվել կայքի աշխատանքներում` կապված մի շարք խնդիրների հետ, որոնց թվում առաջնայինը ժամանակի սակավությունն է: Ցավալի է իհարկե ունենալ բազում նոր գրքեր ու ժամանակի սղության պատճառով չկարողանալ դրանք տեղադրել բոլոր համար հասանելի ՀամաՀայկական Էլ. Գրադարանում: Այդ պատճառով մենք` ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ադմինիստրատորներս, որոշեցինք փորձել կրկին ակտիվացնել կայքը ու այդ ուղղությամբ առաջին քայլը կլինի այս գրառումը ու տեսանյութը, որը իրականացվել է Barcamp 2011-ի շրջանակներում` Երևանի Ամերիկյան համալսարանում:
|
Մեր կայքը հանդիսանալով հայ ներկա իրականությամբ մեջ էլ. գրքերի ստեղծման առաջատարներից մեկը , շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որը հնարավորություն է տալիս նաև շատերին ներկայացնելու մեր կայքը ու նրա իրական հնարավորությունները, ինչպես նաև հերթական առիթն է գիրք ընթերցել ցանկացող անձնանց ուղղորդելու դեպի գիրքն ու գրադարանները: Սեղմեք եւ դիտեք
|
Մենք միշտ ողջունել ենք ազգանվեր ու մշակութապաշտպան նախաձեռնություները եւ այժմ արդեն մեր գրադարան-կայքը ցանկություն է հայտնում անմիջականորեն մասնակցություն ունենալ նամն գործընթացներին: Այսպիսով "Ծիրանի" հկ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ, մեր կայքում բացվում է նոր գրքերի բաժին` ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, որը նպատակ ունի ապահովել Հայաստանում վտանգված պատմաճարտարապետական հուշարձանների մասին sos.tsirani.am կայքի գրականության բացը: Մենք նպատակ ունենք պահպանելու ապագա սերունդների համար այն, ինչ թողել են մեզ մեր պապերը:
|
Փետրվարի 19-ին լրանում է "Ամենայն հայոց բանաստեղծ", հասարակական գործիչ, Մեծ Լոռեցու` Հովհաննես Թումանյանի ծննդյան 142-ամյակը: Այդ առիթով մեր կայքը ցանկանում է ներկայացնել իր պատրաստած նվերը բոլոր Թումանյանասերների համար: Այն ավելի շատ մանուկների համար է, սակայն այն հիասքանչ իմպրովիզացիոն կատարումները, որոնք հեքիաթներից վերածվել են հետաքրքիր երաժշտական գործերի շնորհիվ Ուլիխանյան Քվինտետի, կհետաքրքիր յուրաքանչյուրին: Այսպիսով` "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի եւ "Ուլիխանյան Քվինտետի" համատեղ համաձայնությամբ ձեզ ենք ներկայացնում "Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների" շարքի 9 հեքիաթ-կատարումները: Հավատացնում ենք . նման բան դեռ չեք լսել ...
|
Ողջունում եմ բոլորին։ Գիտենք՝
շատերը արդեն երկար ժամանակ սպասում են թարմացումների։ Իհարկե, մենք
փորձում ենք ավելի ակտիվ լինեն, սակայն առօրեական խնդիրները թույլ չեն
տալիս։ Այսօր առաջին փոփոխությունն է արվում և այն էլ շատերի կողմից
սիրված Բորխեսի գրքերից մեկում։ Մենք պատիվ ունենք ներկայացնելու շատ
քչերին հայտնի թարգմանություն, որը արվել է բլօգեր Արա Պետրոսյանի
կողմից http://araycho.blogspot.com
եւ թարգմանողի թույլատվությամբ հայտնվել Բորխեսի երկու գրքերից մեկում։ Կարդալ Ավելին...
|
2010 թվականը բացառիկ էր մեր կայքի համար, քանզի լրացավ մեր կայքի գործունեության երկու տարին: Լինելով գրքերի թվայնացման նմանատիպ մոտեցման մեջ առաջատարը, մենք շարունակելու են նման հաջողությամբ շարունակել մեր աշխատանքը նաեւ գալիք` 2011 թվականին և հուսանք, որ մեր մի շարք նախագծերը կյանքի կկոչվեն: Ի սրտե Շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Կայքի ադմինիստրացիան, հանձինս Գեւորգ Ղազարեանի եւ Հակոբ Վարդանյանի, ցանկանում է հայ ազգին ամենայն բարիք, ապա եւ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր պարտաճանաչաբար մեզ աջակցել են ու շարունակում են մեզ օգնել տարբեր հարցերում: Շնորհակալ ենք բոլորին: Կարդալ տարվա ամփոփումը ...
|
Այսպիսով երեկ ամփոփվեց ArmNet Awards 2010-ի արդյունքները, որին մասնակցում էին 640 կայք` պայքարող 6 անվանակարգերում: Կայքերի ընտրությունը արվելու էր երկու փուլերով, որին մասնակցելու համար հարկավոր էր հավաքել այնքան ձայն, որպեսզի կայքը տեղ գտներ լավագույն 75-յակում: Ցավոք, մեր կայքը հավաքելով 152 ձայն, գրավեց 84-րդ տեղը:
|
Մեր կայքը մասնակցում է առաջին անգամ Հայաստանում անցկացվող Armnet awards 2010 մրցանակաբաշխությանը , որի նպատակն է, որոշել այս տարվա լավագույն կայքը , նաև այլ կատեգորիաներում հաղթողներին ։ Մեր կայքը՝ ՀամաՀայկական Էլ. Գրադարանը մասնակցում է մրցանակաբաշխությանը Կրթություն և Գիտություն բաժնում ։ Քվեարկությունը սկսվում է այս ամսվա 15-ից և մեզ հարկավոր կլինի ձեր աջակցությունը սիրելի այցելուներ ՝ մեր Կրթություն և Գիտություն բածնում հաղթելու համար ։ Կարդալ Մանրամասները
|
Բազմաթիվ չարչարանքների գնով մենք դառանք վերջիվերջո երկու տարեկան ։ Այս 2 տարվա ընթացքում մենք բազում դժվար, միաժամանակ ուրախ օրեր ապրեցինք ։ Օրեր , երբ փոփոխություններն ու երջանիկ պահերի սպասումը գալիս ու գնում էին, մնայուն էր մնում միայն կայքի նպատակը ՝ լինել այն միակը, որը թվայնացնում է և մատուցում է Ձեզ հայատառ բացառիկ գրականություն ...
|
Մեր կայքը արդեն լրացրեց ևս մեկ հոբելյանական թիվ /Տարիքի մասին է խոսքը/, և մենք դարձանք 600 օրեկան ։ 600 օր ՝ այսինքն գրեթե 2 տարի մենք համայն հայության համար ջանք ու եռանդ չանեք խնայում ավելի հասանելի լինելու , ինչպես նաև մատուցելու այն, ինչը նրանք ցանականում են գտնել ինտերնետում՝ գիրք։ Մենք այն անվճար ու առանց որևէ լրացուցիչ բարդությունների դա անում ենք ՝ ցանկանալով նաև լինել ավելի հասանելի , պարզ ու ամենակարևորը գրքերով լեցուն։ Կայքի 600-օրյակի հետ կապված մի քանի կարևոր տեղեկություններ կարող եք կարդալ , կայքի հեղինակներից ՝ Ղազարեան Գևորգի բլօգում։
|
|
|