Երկար ժամանակ ցավալի ընդմիջում էինք տվել կայքի աշխատանքներում` կապված մի շարք խնդիրների հետ, որոնց թվում առաջնայինը ժամանակի սակավությունն է: Ցավալի է իհարկե ունենալ բազում նոր գրքեր ու ժամանակի սղության պատճառով չկարողանալ դրանք տեղադրել բոլոր համար հասանելի ՀամաՀայկական Էլ. Գրադարանում: Այդ պատճառով մենք` ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ադմինիստրատորներս, որոշեցինք փորձել կրկին ակտիվացնել կայքը ու այդ ուղղությամբ առաջին քայլը կլինի այս գրառումը ու տեսանյութը, որը իրականացվել է Barcamp 2011-ի շրջանակներում` Երևանի Ամերիկյան համալսարանում:
Մեր կայքը հանդիսանալով հայ ներկա իրականությամբ մեջ էլ. գրքերի ստեղծման առաջատարներից մեկը , շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որը հնարավորություն է տալիս նաև շատերին ներկայացնելու մեր կայքը ու նրա իրական հնարավորությունները, ինչպես նաև հերթական առիթն է գիրք ընթերցել ցանկացող անձնանց ուղղորդելու դեպի գիրքն ու գրադարանները: Սեղմեք եւ դիտեք
Մենք միշտ ողջունել ենք ազգանվեր ու մշակութապաշտպան նախաձեռնություները եւ այժմ արդեն մեր գրադարան-կայքը ցանկություն է հայտնում անմիջականորեն մասնակցություն ունենալ նամն գործընթացներին: Այսպիսով "Ծիրանի" հկ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ, մեր կայքում բացվում է նոր գրքերի բաժին` ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, որը նպատակ ունի ապահովել Հայաստանում վտանգված պատմաճարտարապետական հուշարձանների մասին sos.tsirani.am կայքի գրականության բացը: Մենք նպատակ ունենք պահպանելու ապագա սերունդների համար այն, ինչ թողել են մեզ մեր պապերը:
Փետրվարի 19-ին լրանում է "Ամենայն հայոց բանաստեղծ", հասարակական գործիչ, Մեծ Լոռեցու` Հովհաննես Թումանյանի ծննդյան 142-ամյակը: Այդ առիթով մեր կայքը ցանկանում է ներկայացնել իր պատրաստած նվերը բոլոր Թումանյանասերների համար: Այն ավելի շատ մանուկների համար է, սակայն այն հիասքանչ իմպրովիզացիոն կատարումները, որոնք հեքիաթներից վերածվել են հետաքրքիր երաժշտական գործերի շնորհիվ Ուլիխանյան Քվինտետի, կհետաքրքիր յուրաքանչյուրին: Այսպիսով` "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի եւ "Ուլիխանյան Քվինտետի" համատեղ համաձայնությամբ ձեզ ենք ներկայացնում "Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների" շարքի 9 հեքիաթ-կատարումները: Հավատացնում ենք . նման բան դեռ չեք լսել ...
Ողջունում եմ բոլորին։ Գիտենք՝
շատերը արդեն երկար ժամանակ սպասում են թարմացումների։ Իհարկե, մենք
փորձում ենք ավելի ակտիվ լինեն, սակայն առօրեական խնդիրները թույլ չեն
տալիս։ Այսօր առաջին փոփոխությունն է արվում և այն էլ շատերի կողմից
սիրված Բորխեսի գրքերից մեկում։ Մենք պատիվ ունենք ներկայացնելու շատ
քչերին հայտնի թարգմանություն, որը արվել է բլօգեր Արա Պետրոսյանի
կողմից http://araycho.blogspot.com
եւ թարգմանողի թույլատվությամբ հայտնվել Բորխեսի երկու գրքերից մեկում։ Կարդալ Ավելին...
2010 թվականը բացառիկ էր մեր կայքի համար, քանզի լրացավ մեր կայքի գործունեության երկու տարին: Լինելով գրքերի թվայնացման նմանատիպ մոտեցման մեջ առաջատարը, մենք շարունակելու են նման հաջողությամբ շարունակել մեր աշխատանքը նաեւ գալիք` 2011 թվականին և հուսանք, որ մեր մի շարք նախագծերը կյանքի կկոչվեն: Ի սրտե Շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Կայքի ադմինիստրացիան, հանձինս Գեւորգ Ղազարեանի եւ Հակոբ Վարդանյանի, ցանկանում է հայ ազգին ամենայն բարիք, ապա եւ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր պարտաճանաչաբար մեզ աջակցել են ու շարունակում են մեզ օգնել տարբեր հարցերում: Շնորհակալ ենք բոլորին: Կարդալ տարվա ամփոփումը ...
Այսպիսով երեկ ամփոփվեց ArmNet Awards 2010-ի արդյունքները, որին մասնակցում էին 640 կայք` պայքարող 6 անվանակարգերում: Կայքերի ընտրությունը արվելու էր երկու փուլերով, որին մասնակցելու համար հարկավոր էր հավաքել այնքան ձայն, որպեսզի կայքը տեղ գտներ լավագույն 75-յակում: Ցավոք, մեր կայքը հավաքելով 152 ձայն, գրավեց 84-րդ տեղը:
Մեր կայքը մասնակցում է առաջին անգամ Հայաստանում անցկացվող Armnet awards 2010 մրցանակաբաշխությանը , որի նպատակն է, որոշել այս տարվա լավագույն կայքը , նաև այլ կատեգորիաներում հաղթողներին ։ Մեր կայքը՝ ՀամաՀայկական Էլ. Գրադարանը մասնակցում է մրցանակաբաշխությանը Կրթություն և Գիտություն բաժնում ։ Քվեարկությունը սկսվում է այս ամսվա 15-ից և մեզ հարկավոր կլինի ձեր աջակցությունը սիրելի այցելուներ ՝ մեր Կրթություն և Գիտություն բածնում հաղթելու համար ։
Բազմաթիվ չարչարանքների գնով մենք դառանք վերջիվերջո երկու տարեկան ։ Այս 2 տարվա ընթացքում մենք բազում դժվար, միաժամանակ ուրախ օրեր ապրեցինք ։ Օրեր , երբ փոփոխություններն ու երջանիկ պահերի սպասումը գալիս ու գնում էին, մնայուն էր մնում միայն կայքի նպատակը ՝ լինել այն միակը, որը թվայնացնում է և մատուցում է Ձեզ հայատառ բացառիկ գրականություն ...
Մեր կայքը արդեն լրացրեց ևս մեկ հոբելյանական թիվ /Տարիքի մասին է խոսքը/, և մենք դարձանք 600 օրեկան ։ 600 օր ՝ այսինքն գրեթե 2 տարի մենք համայն հայության համար ջանք ու եռանդ չանեք խնայում ավելի հասանելի լինելու , ինչպես նաև մատուցելու այն, ինչը նրանք ցանականում են գտնել ինտերնետում՝ գիրք։ Մենք այն անվճար ու առանց որևէ լրացուցիչ բարդությունների դա անում ենք ՝ ցանկանալով նաև լինել ավելի հասանելի , պարզ ու ամենակարևորը գրքերով լեցուն։ Կայքի 600-օրյակի հետ կապված մի քանի կարևոր տեղեկություններ կարող եք կարդալ , կայքի հեղինակներից ՝ Ղազարեան Գևորգի բլօգում։