Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.09.2025, 17:38 |
|
Բաժնի նյութերը՝: 1783 Ցուցադրված նյութերը՝: 1-25 |
Էջեր: 1 2 3 ... 71 72 » |
Հայ ընթերցասեր հասարակությանն ենք ներկայացնում հեղինակ Արթուր Գրիգորյանի ֆանտաստիկ ժանրի վեպը՝ «Նամակ Դժոխքից»-ը։ Գիրքը դեռևս անտիպ է ու հեղինակը հույս ունի այս աշխատանքով ներկայանալ լայն հասարակությանն ու տեսնել, թե ինչպես է այն գնահատվում ընթերցասերների կողմից։ Գիրքը տրամադրված է հեղինակի կողմից, հատուկ ՀամաՀայկական էլ. Գրադարանի համար։
|
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից շրջանի հայ երիտասարդ ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Կարեն Անտաշյանի բանաստեղծությունների շարքը, որի խորագիրն է «վերջին հետո, սկզբից առաջ»։ Գիրքը տրամադրվել է հեղինակի կողմից, հատուկ ՀամաՀայկական էլ. Գրադարանի կողմից։
|
««Ագրեսիվ հեռուստատեսությանե հետևանքներըե աշխատության մեջ ներկայացված են հեռուստատեսության դերն ագրեսիայի, հակասոցիալական վարքի ձևավորման հարցում, ագրեսիայի կրկնօրինակման միջոցով ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը, ինչպես նաև հեռուստատեսային ագրեսիայի բացասական հետևանքների թուլացումը: Հայաստանի համատեքստում ներկայացվում են ոլորտի միջազգային գիտական ուսումնասիրությունների փորձն ու պատմությունը: Ագրեսիվ բովանդակության հետևանքների տեսանկյունից անդրադարձ է կատարվում հայկական հեռուստաեթերի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաարտադրանքի՝ հայկական արտադրության սերիալների ազդեցությանը, առաջարկվում են ստեղծված իրավիճակից ելնելու տարբերակներ: գիրքը տրամադրվել է հեղինակի կողմից, հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարանի համար։
|
Գրքույկում բերված են Հայ ժողովրդի ծագման մասին եղած վարկածները , ինչպես նաև գիտության նորագույն տվյալներն այն մասին, որ հայոց լեզուն և այն կրողները՝ հայերը ծագել են հայկական լեռնաշխարհում , մոտավորապես մ.թ.ա. 5-4 հազարամյակներում ։ Հնագույն գրավոր հուշարձանների , լեզվաբանության, հնագիտության, մշակույթի պատմության ընձեռած փաստերի հիման վրա ներկայացված են հայ ժողովրդի պատմության գլխավոր դրվագները ՝ սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա 6-րդ դարի սկզբները։ Գրված է գիտահանրամատչելի ոճով և նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար։ Գիրքը լուսապատճենահանված է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի կողմից։
|
Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի նկատմամբ պետական
վերաμերմունքը: Անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է ընդերքի
ուսումնասիրության արտոնագիր ու շահագործման թույլտվություն ստանալը:
Տասնամյակ առաջ այդպիսի թույլտվություններ ստանալու համար ներկայացված
նախագծերը մանրազնին ուսումնասիրվում էին պետականորեն հատուկ լիազորված
գերատեսչություններում, իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացությունն
էլ հենվում էր մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների վրա:
Կարևորվում էին Գիտությունների ակադեմիայի տեսակետը և հասարակայնության
կարծիքը: Ճիշտ է, այդ ժամանակներում էլ կամայական որոշումներ էին
կայացվում, սակայն չկար այսօրվա համատարած կամայականություններն ու երկրորդ
կարծիքը արհամարհելու մթնոլորտը և օգտագործվում էր երկրի մասնագիտական
ներուժը: Դրա հետ մեկտեղ հանքահանությունը ՙհանուն օտարերկրյա
ընկերությունների՚ և անտառածածկ տարածքները հանքահանության տակ դնելը խստիվ
արգելված էին:
|
Շինարարության տակ է դրվում` հազարամյակների պատմություն, ավանդական
երկրագործական, բնապահպանական և, ընդհանրապես, բազմաֆունկցիոնալ
նշանակություն ունեցող անգնահատելի մի համալիր` Դալմայի այգիները: Ազգային
մեծ արժեք հանդիսացող այդ այգիները կառուցապատման տակ դնելու եռանդուն
գործունեությունը 1999 թվականից իր վրա է վերցրել Երևանի գլխավոր
ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը միմյանց հաջորդող քաղաքապետերի և առավելբ արձր պաշտոն զբաղեցնողների հովանավորչությամբ ի վերջո հասավ իր բաղձանքին`
2004թ. մարտի 29-ին ՀՀ նախագահը վավերացրեց Դալմայի այգիների ոչնչացման`
կառավարության թիվ 1941-Ա որոշումը:
|
Այս աշխատության առաջին մասում վերլուծվում են Մհերի դռան արձանագրության մեջ աստվածների համար սահմանված զոհաբերվող կենդանիների թվաքանակները, որոնք ըստ էության` թվային աճի մաթեմատիկական և երկրաչափական համակարգեր են: Երկրորդ մասում ներկայացված են էպոսում տեղ գտած թվերի քանագիտկան իմաստները ու վերլուծությունները, որոնք, թվային համակարգերի հիմքով, փաստում են "Սասնա Ծռեր" էպոսի և Մհերի դռան արձանագրության հավատամքային համաստեղությանը: Հնագույն հավատամքը խարսխված է եղել պրեղեսիայի օրենքով պայմանավորված` աստեղատներով արևի ընթացքի, խավարման պարբերափուլի, տիեզերական մեծ տարվա և այլն աստղագիտակա գիտելիքների հետ: Աշխատության մեջ վերլուծական բացահայտումներ են արված հնագույն շումերական 60-ական թվային հաշվարկման , ինչպես նաև Պյութագորասի և Պլատոնի փիլիսոփայական դպրոցների վերաբերյալ, որոնք առկա են Մհերի դռան արձանագրություններում որպես աստվածների համար սահմանված կենդանիների թվաքանակներ:
|
Ուսումնասիրության մեջ վերլուծվում է դրամաշնորհների, վարկերի, «Կայուն զարգացում» հայեցակարգի, Միջազգային դաշնագրերի և ազդեցիկ այլ լծակների միջոցով պետությունների իրավական համակարգը և կյանքի համաշխարհային միակենտրոն կառավարմանը հարմարեցնելու միտումները: Գիրքը տրամադրվել է հեղինակի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարանի համար:
|
Աստվածային երկվորյակներին միասին միֆական պատունը, որտեղ երկվորյակները գերագույն աստծու կամ ԱՐևի աստծո որդիներն են, խորանում է մինջև նախահեթանոսական հնագույն ժամանակներ: Այս միֆական պատումը հայտնաբերվել է բոլոր հնդևվրոպական հնագույն հիմնական տրադիցիաներուն, որտեղ ոչ միայն կրկնվում են միևնույն նոտիվները, այլ նաև առկա է հերոսների անունների համատեղությունը, որը և հաստատում է այդ մոտիվնորի և պերսոնաժների բնույթը որպես` նախահնդևվրոպական
|
«Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները» աշխատության մեջ ներկայացվում են համացանցի, ռադիոյի, հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հնարավորությունները հանրության գիտակցական և ենթագիտակցական մակարդակներով։ Գրքի թվայնացման թույլատվության համար շնորհակալություն ենք հայտնում գրքի հեղինակին Վահրամ Միրաքյանին։ Գիրքը կարող եք ներբեռնել երկու ձևաչափով՝ DJVU ր լրամիշակված .doc տարբերակներով։ Գիրքը թվայնացվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի կողմից։
|
ՁԵռնարկելով Հոմերոսի «Ոդիսական»-ի հայրեն
թարգմանությունը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու
համբերատարությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ
ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ
մայրենի լեզվով: Թարգմանչի` Մկրտիչ Խերանյանի խոսքը գրքի ներածությունում:
Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
ՁԵռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայրեն թարգմանությունը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու համբերատարությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով: Թարգմանչի` Մկրտիչ Խերանյանի խոսքը գրքի ներածությունում: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Կիլիկիայի հայկական ամենախոշոր բնակավայրերից մեկի` Ադանայի 1909 կոտորածի մասին պատմող այս բացառիկ աշխատությունը ամենայն մանրամասնության տալիս է թուրքական գազանությունների նկարագրությունները: Աշխատությունը գրված է եղել մասսայական ջարդերից անմիջապես հետո: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
|
Գիրքը գրադարանում տեղ է գտել Հայաստանի Բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիոլոգիայի, հոգեբանության և այլ ֆակուլտետներում սովորող ուսանողների պահանջով: Книга, одновременно строго научная и
человечная, наполнена фактами и интригующей информацией, что делает её
чтение не только познавательным, но и увлекательным. В ней описаны
фундаментальные принципы социального мышления, социального влияния и
социального поведения, а также разнообразные эксперименты и последние
исследования.
|
Ճապոնացի խոշոր գրող , Նոբելյան մրցանակակիր Յասինարի Կավաբատան իր «Լեռան հառաչանքը» վեպում նկարագրում էՃապոնիայի հետպատերազմյան կյանքը, պատերազմի թողած բոլոր բացասական երևույթերով: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
|
Ուիլյան Ֆոլքները 20-րդ դարի ամերիկյան գրականության հայտնի դեպքեևրից է: Պատմվածքները արձակագրի բավականին հարուստ ժառանգության կարևորագույն մասն են կազմում . մեզ գրողի հումանիզմը բացահայտվում է գրողի հարուստ միոցներով: Ու. Ֆոլքների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ տպագրվում են առաջին անգամ : Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Նաիրա Համբարձումյանը ծնվել է Երևանում ։
Բանասիրական գիտությունների թեկնածու է։ Հեղինակ է երկու բանաստեղծական
ժողովածուների ՝ «Մտորումներ աշնան կեսին» , «Կանաչ Կառեթներ» , մեկ
մենագրության «Մարո Մարգարյանի քնարերգությունը » , մեկ մանկապատանեկան
գրքի ՝ «Կանաչուկը » և գիտական շուրջ 30 հոդվածների ։ Գիրքը «ՀամաՀայկական
Էլ. Գրադարանին» է տրամադրվել հենց հեղինակի կողմից, որին հայտնում ենք
խորին Շնորհակալություն։
|
Այս գիրքը Յոթ գարունների երկրում շարքի չորրորդ գիրքն է, որը պարունակում է ռուս գրողների գեղարվեստական մտորումները հայ գրչակիցների մասին: Հայկական բնաշխարհի պաստառի վրա հառնում են մեր գրականության ու մշակույթի նշանավոր գործիչների դիմանկարները` Իսահակյան, Մարտիրոս Սարյան և այլոց: պատկերն ամբողջացնում է «Նրբագծեր դիմանկարի համար» գրական կոմպոզիցիան: Գիրքը լուսապատճենահանված է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
|
Վիկտոր Համբարձումյանի այս պատկերազարդ ու կարճ կենսագրական գրքույկը նվիրված է մեծ հայ աստղագետի ծննդյան հարյուր ամյակին, որը նշվեց 2008 թվականին: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
|
1794 թվականի հուլիսի 24-ին ամբոխի աղմուկ-աղաղակի և ծաղրուծանակի տակ գիլիոտինի դանակի հարվածից ընկավ Մաքսմիլիան ռոբեսպիերի գլուխը: Ամբոխը ցրվեց , աև այն ժամանակ ոչ մեկի մտքով չանցավ , որ ա ականատես եղավ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության վախճանին: Ա. Պ. Լևանդովսկու գիրքը ոչ միայն յակոբինականների առաջնորդ ռոբեսպիերի կենսագրությունն է , այլև ֆրանսիական մեծ հեղափոխության ամենաստույգ տարեգրությունը, քանի որ ռեբոսպիերի կյանքը անքակտելիորեն կապված է նրա հետ: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Պտղաբուծությունը Հայաստանում ունի շատ հին պատմություն , սակայն դարերի ընթացքում նրա զարգացումը տեղի է ունեցել տարերայնորեն ու դանդաղ: գիրքը նախատեսված է ագրարային համալսարանի ուսանողների համար : Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Այս աշխատությամբ ջանացել ենք պատմական, հնագիտական և ազգագրական նյութերի հիման վրա ներկայացնել հայկական տարազաձևերը, հնագույն շրջանից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը: Նյութերը ամփոփվել են 82 տախտակների մեջ ընդգրկված նկարների մեջ: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Գիրքն ամփոփում է սփյուռքահայ մտավորական , կուսակցական-հեղափոխական անվանի գործիչ Հեղինէ (Հեղուշ) Եզիազարեան- Փափազեանի կողմից հավաքված ու կազմված հայաստանի ու հայաբնակ տարբեր ազգգրական շրջանների Հայոց տարազային համալիրների նկարագրությունը: Գիրքը նախատեսված է հայ տարազագետների , մշակութային արժեքների ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբանների և առհասարակ նրանց համար , ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի ազգային մշակույթով: Գրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Գրքում տեղ են գտել Ստենդալի մի շարք նովելներ` «Մոցարտի կյանքը», «Վանինա Վանինի», «Մինա դը Վանգել», «Սնդուկը և ոգին», «Էռնեստին կամ սիրո ծագումը» : Այս նովելները հայ ընթերցողին համացանցում ներկայացվում են առաջին անգամ : Գիրքը թվայնացվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
|
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը ու մեռնելու ժամանակը» վեպը պատմում է գերմանացի զինվոր Էրնստ Գրաբերի կյանքի պատմության մասին, ով 1944 թվականին գերմանական ուժերի հետ օր օրի վրա ավելի է նահանջում Ռուսաստանում` հասնելով ընդհուպ մինչեւ Գերմանիայի սահմաններին: Գիրքը թաչգմանվել Գևորգ Էմինի կողմից: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի կողմից:
|
|
|