ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [67]
ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ [146]
ԱՈՒԴԻՈ ԳՐՔԵՐ [4]
ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [70]
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ [193]
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ [32]
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ [14]
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ [17]
ԼԵԶՈՒՆԵՐ [56]
ԿՐՈՆ [37]
ՀԱՅԵՐ [27]
ՀԱՅԵՐԵՆ [37]
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [51]
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [182]
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ [24]
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [94]
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԵՐ [42]
ՀԱՄԱԿԱՐԳԻՉ [48]
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ(Սոցիոլոգիա) [99]
ՄԱՐԴԻԿ [44]
ՆԵՐԱՇԽԱՐՀ [46]
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [149]
ՍՊՈՐՏ [31]
ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ [46]
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [44]
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ [45]
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ [72]
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [48]
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ [18]


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3165


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 30.12.2024, 18:46
Գլխավոր » Ֆայլեր » ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS » ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիայի նյութերը՝: 51
Ցուցադրված նյութերը՝: 1-20
Էջեր: 1 2 3 »

Դասավորել: Ամսաթվով · Անունով · Վարկանիշով · Մեկնաբանություններով · Ներբեռնումներով · Ցուցադրություններով
Հայ ընթերցասեր հասարակությանն ենք ներկայացնում հեղինակ Արթուր Գրիգորյանի ֆանտաստիկ ժանրի վեպը՝ «Նամակ Դժոխքից»-ը։ Գիրքը դեռևս անտիպ է ու հեղինակը հույս ունի այս աշխատանքով ներկայանալ լայն հասարակությանն ու տեսնել, թե ինչպես է այն գնահատվում ընթերցասերների կողմից։ Գիրքը տրամադրված է հեղինակի կողմից, հատուկ ՀամաՀայկական էլ. Գրադարանի համար։ 
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 11831 | Ներբեռնումներ: 2311 | Ավելցրել է: Admin | Дата: 17.03.2012 | Վարկանիշ: 4.3/11 | Մեկնաբանություններ(9)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից շրջանի հայ երիտասարդ ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Կարեն Անտաշյանի բանաստեղծությունների շարքը, որի խորագիրն է «վերջին հետո, սկզբից առաջ»։ Գիրքը տրամադրվել է հեղինակի կողմից, հատուկ ՀամաՀայկական էլ. Գրադարանի կողմից։ 

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 7290 | Ներբեռնումներ: 1193 | Ավելցրել է: Admin | Дата: 17.03.2012 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

   Նաիրա Համբարձումյանը ծնվել է Երևանում ։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։ Հեղինակ է երկու բանաստեղծական ժողովածուների ՝ «Մտորումներ աշնան կեսին» , «Կանաչ Կառեթներ» , մեկ մենագրության «Մարո Մարգարյանի քնարերգությունը » , մեկ մանկապատանեկան գրքի ՝ «Կանաչուկը » և գիտական շուրջ 30 հոդվածների ։ Գիրքը «ՀամաՀայկական Էլ. Գրադարանին» է տրամադրվել հենց հեղինակի կողմից, որին հայտնում ենք խորին Շնորհակալություն։

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2323 | Ներբեռնումներ: 1239 | Ավելցրել է: Admin | Дата: 01.05.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Նվիրումների գիրք է սա, իսկ նվիրումի յուրաքանչյուր գրական ստեղծագործություն եթե ոչ գեղագիտական չափանիշի փոփոխություն, եթե ոչ իջեցված չափանիշ, ապա գոնե ինչ-ինչ վերապահություն, թեկուզև բարձր, բայց չափանիշի  վերապահված կիռարում է ենթադրում: Հղացումը կոչվածը գրական այս ստեղծագործություններում փոխարինվում է կյանքից վերցված ավարտուն մի պատմություն, ուր գեղագիտական նյութն այլևս չի թելադրում իրեն հատուկ հանգուցալուծումներն ու իր տրամաբանական ավարտը: Գիրքը տրամադարվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքին հեղինակի թույլատվությամբ:

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2314 | Ներբեռնումներ: 634 | Ավելցրել է: Admin | Дата: 02.03.2011 | Վարկանիշ: 1.0/1 | Մեկնաբանություններ(0)

  Արցախցի շնորհաշատ լրագրողուհի Նվարդ Օհանջանյանի այս գիրքը, ցավոք, տպագրվում է հեղինակի մահից հետո: Գրքում տեղ են գտել նրա գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք գրված են մեղմ հումորով, հաճախ էլ քախծոտ երանգներով և իր հայրենակիցների ու հայրենի եզերքի տխուր ներկայի հանդեպ խորին ցավով, գալիքի հանդեպ` պայծառ լավատեսությամբ ու անսահման հավատով : Գիրքը տրամադրվել է Նարինե Օվյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 9268 | Ներբեռնումներ: 927 | Ավելցրել է: Admin | Дата: 02.03.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Հեղինակի մեկնաբանությունը: ...սա չգիտեմ , պոեմ  է, թե ուրիշ բան : Սա կարող էր լինել մի կադրանող ֆիլմ, մի քառակուսի մետրանոց բեմով ներկայացում կամ .. ընդհանրապես չլիներ: Բայց, քանի որ, հիմա կա հենց այնպիսին , ինչպիսին կա, ընդունեք հենց այնպիսին , ինչպիսին կա: Քնած չղջիկը ես եմ , դու ես, քո հետ ապրող չապրողը, մեռնող չմեռնողը... մարդը ...Քնած չղջիկն, ի վերջո, իմ ու քո չծնված երեխան է.. ԳարՍու: Գիրքը թվայնացվել է հեղինակի թույլատվությամբ հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարանի համար:
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3578 | Ներբեռնումներ: 866 | Ավելցրել է: Admin | Дата: 13.02.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Նառա Վարդանյանի առաջին գրքում երեք նվիրում-հղում կա, որոնք, անկախ հասցեա տերերից, իրենց մասնավո րութ յուն ներում պարագրկում են նրա` կայացման ճա նա պարհ անցնող գրի հատկան շական կողմերը: Մի դեպքում` հավանելով, մյուս դեպքում` պարզապես նվիրելով, և, վերջապես, անեծ քով ու շնորհակալությամμ, երիտասարդ արձա  կագիրը իր տեսած իրականությունն է վկայագրում իբրև գրականություն: Առկա է նաև on-line տարբերակը ։

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2287 | Ներբեռնումներ: 700 | Ավելցրել է: Admin | Дата: 23.11.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ՙՆաիրի՚ հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ։ Հեղինակ է Գրականագիտական աշխատանքների՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաև արտասահմանյան մի շարք գրողների և եվրոպական գրականության խնդիրների մասին ուսումնասիրությունների, հոդվածների գրախոսականների։ Թարգմանել և առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով հասարակական մամուլում հրապարակել է գերմանա-ավստրիական և ֆրանսիական մի շարք հեղինակների ստեղծագործություններից (Ֆ. Շիլլեր, Է. Մյորիկե, Գ. Թրակլ, Հ. ֆոն Հոֆմաննսթալ, Ֆ. Վերֆել, Բ.Բրեխտ, Գ. Բենն, Մ. Ռոնցոնի, Ա. Ռեմբո, Շ.Բոդլեր, Ա. Սամեն, Պ. Վալերի, Ա. Քամյու, Ս.Ժ. Պերս, Ժ.Կոկտո)։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1916 | Ներբեռնումներ: 681 | Ավելցրել է: Admin | Дата: 23.10.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Ձեր ուշ­ադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­վող պատ­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում հե­ռա­վոր ապա­գա­յում, ուս­տի վի­պա­կը կա­րե­լի է, որոշ վե­րա­պա­հու­մով, դա­սել ֆան­տաս­տի­կա­յի ժան­րին։ Փոր­ձա­գետ Սյո­րե­նին, որը մեր գլ­խա­վոր հե­րոսն է, մենք հան­դի­պում ենք այն պա­հին, երբ նա ապ­րում է իր կյան­քի գու­ցե ամե­նա­պա­տաս­խա­նա­տու եւ ճա­կա­տագ­րա­կան օրե­րը։ Նա կանգ­նած է եր­կընտ­րան­քի առ­ջեւ, նա գի­տի, որ նա­եւ ի՞ր եզ­րա­կա­ցու­թյու­նից է կախ­ված մո­լո­րա­կի ճա­կա­տա­գի­րը։ Այն ժա­մա­նակ­ներն են, երբ մարդ­կու­թյու­նը հայտ­նա­բե­րել է չոր­րորդ չա­փու­մը եւ նա­խա­պատ­րաստ­վում է անց­նել հին­գե­րոր­դին։ Մի­ա­ժա­մա­նակ ոչ ոք չգի­տի, չի կա­րող պատ­կե­րաց­նել գի­տա­կան ան­նա­խա­դեպ նվա­ճում­նե­րի հետ կապ­ված այդ քայ­լե­րի հե­տեւ­անք­նե­րը։ Սյո­րե­նը չի ու­զում սխալ­վել, սխալ­վե­լու իրա­վունք չու­նի ու տեն­դա­գին փնտ­րում է իրեն եւ շա­տե­րին հու­զող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1865 | Ներբեռնումներ: 648 | Ավելցրել է: Admin | Дата: 23.10.2010 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

 Ցեղասպանության տեսիլքները մշտապես ներկա են իմ ստեղծագործական կյանքում, եթե նույնիսկ դրանք որևէ ժանրով չեմ վավերագրում: Իմ մեջ են իբրև արթուն զգացմունք, ժողովրդից ինձ ժառանգված հիշողություն, կենդանի ցավ ու տառապանք: Հայոց Ցեղասպանությունը պատմական անցյալ չէ միայն, այլև ներկայի իրողություն, որ հարաբերում է ամեն ապրող հային այսօր և վաղը, այնքան ժամանակ, քանի դեռ մեր ճշմարիտ ու ազնիվ պահանջատիրությունը լուծում չի ստացել: Երանելի կլինի այն օրը, երբ մեր անօրինակ ողբերգությանը կնայենք իբրև հեռավոր անցյալի պատմության:

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3219 | Ներբեռնումներ: 800 | Ավելցրել է: Admin | Дата: 23.10.2010 | Վարկանիշ: 4.5/2 | Մեկնաբանություններ(0)

 Այս գիրքը ձեր առջև չէր լինի առանց իմ բարերարի ՝ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի , որն ինձ համարեց գրող և հովանավորեց տպագրույթունը ։ Յուրաքանչյուր ոք, ով ձեռքը կվերցնի գիրքս, հավակնում է դառնալ իմ ընկերը, որովհետև պետք է փորձի սիրել ինձ այնպիսին , ինչպիսին ես կամ այստեղ ։ Բարով եք եկել իմ աշխարհ ։ Մինչև 18 տարեկաններին խարհուրդ չի տրվում կարդալ ։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 4968 | Ներբեռնումներ: 1000 | Ավելցրել է: Admin | Дата: 23.10.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Գուրգեն Խանջյան (ծնվ. 1950, հունվարի 25) - հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ։Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987-ին «Պիոներ» ամսագրում։Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու` արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2607 | Ներբեռնումներ: 716 | Ավելցրել է: Admin | Дата: 23.10.2010 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

 Երգիծական մանրապատումների հերոսները հանրահայտ մարդիկ են ՝ գրողներ , արվեստագետներ, քաղաքական գործիչներ , որ ընթերցողին ներկայանում են հաճախ պարզ ու զավեշտական , ուրախ ու կենսախինդ , հաճախ՝ խոր ու իմաստուն,  իրենց ինքնատիպ խառնվածքի թևավոր տարերքի մեջ ։ Հեղինակի գրչի տակ կյանքից առնված պատումները միո րոշ չափով գեղարվեստականանում են , հարստացնելով կենսախինդ, ուրախ օրվա բազմագույն խճանկարը ։ Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական էլ գրադարան կայքի հետ համագործակցող Արսեն Ավետյանի կողմից, որի կատարած աշխատանքի համար մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը ։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2920 | Ներբեռնումներ: 762 | Ավելցրել է: Ars | Дата: 15.10.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 Բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում։  Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: ՀԳՄ անդամ է 1976 թվից: Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004թ. աշխատում է "Գրական թերթում” որպես պատասխանատու քարտուղար: Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար: Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում: Ս. Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, ինչպես նաև գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Արժանացել է Ստ. Զորյանի անվան գրական մրցանակի, ինչպես նաև՝ Գրան Պրիի իր "Գուցե փրկվենք” պիեսի համար՝ Իրանի միջազգային թատերական փառատոնում։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ցավի հետքը», «Օրվա աստիճանները», «Եվ պատերազմի շուրթերը թաց», «Լուսաբացի թռչուն», «Դեպի տունը երգի», «Գույներ», «Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն)», «Գուցե փրկվենք» (պարսկերեն, Իրան), «Գալիս եմ դեպի քեզ» (պիեսներ)։

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1771 | Ներբեռնումներ: 647 | Ավելցրել է: Admin | Дата: 15.10.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Նաիրա Համբարձումյանը ծնվել է Երևանում ։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։ Հեղինակ է երկու բանաստեղծական ժողովածուների ՝ «Մտորումներ աշնան կեսին» , «Կանաչ Կառեթներ» , մեկ մենագրության «Մարո Մարգարյանի քնարերգությունը » , մեկ մանկապատանեկան գրքի ՝ «Կանաչուկը » և գիտական շուրջ 30 հոդվածների ։ Գիրքը «ՀամաՀայկական Էլ. Գրադարանին» է տրամադրվել հենց հեղինակի կողմից, որին հայտնում ենք խորին Շնորհակալություն։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2742 | Ներբեռնումներ: 653 | Ավելցրել է: Admin | Дата: 11.10.2010 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(1)

 Այս գրքում տեն են գտել գրողի վերջին գործերը՝ բանաստեղծությունները ու պատմվածքները։ Հեղինակը գիրքը նվիրում է իր ծնողներին ՝ Վահան Խաչատրյանին ու Գոհար Ավետիսյանին ։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1640 | Ներբեռնումներ: 621 | Ավելցրել է: Admin | Дата: 01.10.2010 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  «Ծնվել եմ 1943 թ.ի Մայիսի 12 Ղուկասյանում (այժմ Աշոցք) ։ Խորությամբ զգացեմ եմ հայրենի բնաշխարհի արարիչ ուժը , իսկ երբ հասկացա ծննդավայր, հայրենիք հասկացությունը՝ զգացի նրա համն ու բույրը և աշխարհն ինձ համար հրաշք թվաց ։ Ես սկսեցի իմ մտքերը հանձնել թղթին։ Թե որքան է ինձ հաջողվել ՝ էական չէ ։ Ես երջանիկ եմ , որ հոգուցս բխած անկեղծ խոսքը հասնում էին պաշտելի հասցեատերին, դրանով ես բավարարված եմ »։   Հասմիկ Մացակյանի խոսքերը արդեն իրականություն են դառնում նաև մեր կայքի շնորհիվ ՝ հնարավորություն տալիս նրան, գտնել իր նոր ՝ արդեն թվային աշխարհի հասցեատերերին ։ Գիրքը տրամադրվել է հեղինակի ցանկությամբ, լուսապատճենահանվել «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով ։
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2622 | Ներբեռնումներ: 700 | Ավելցրել է: Admin | Дата: 23.06.2010 | Վարկանիշ: 5.0/3 | Մեկնաբանություններ(0)

 ԱՆՏԱՇԱՏ (Տուրիստական ուղեցույց)Նշանակությունը: Բնակավայր-մեհյան, բնակավայր-մեկուսարան, բնակավայր-ուխտատեղի:Տեսակը: Քաղաք: Բնույթը: Շրջիկ քաղաք (այսպիսի քաղաքները կարող են փոխել իրենց դիրքը ժամանակի և տարածության մեջ): Հիմնադրումը: Քաղաքը միևնույն տեղում վերահիմնադրվել է 5 անգամ, հավանաբար՝ միմյանց մասին անտեղյակ տարբեր մարդկանց կողմից: Նրա նախկին 4 շերտերը բացահայտվել են 5-րդ անգամ հիմնադրվելուց հետո: Չի բացառվում, որ այդ բացահայտումներն էլ վերջնական չեն: Զարմանալիորեն հիմնադիրներից և ոչ մեկը քաղաքում չի թաղվել: Մի առասպելում ասվում է, որ նրանք բոլորն էլ եկել են գարնան առաջին անձրևից հետո և անհետացել նույնպես այդ ժամանակ:

ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1708 | Ներբեռնումներ: 700 | Ավելցրել է: Admin | Дата: 20.06.2010 | Վարկանիշ: 4.0/3 | Մեկնաբանություններ(0)

"Իրիկուն բարի դարձիր առավոտ" ժողովածուն բանաստեղծի անդրանիկ հանդիպումն է ընթերցողի հետ:Այստեղ ամփոփված են խոհական  և քնարական բանաստեղծություններ, որոնց առանցքը կազմում են այսօրվա երիտասարդ մարդու հոգեկան աշխարհը, նրա հույզերն ու որոնումները:
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2164 | Ներբեռնումներ: 612 | Ավելցրել է: Admin | Дата: 17.05.2010 | Վարկանիշ: 1.0/1 | Մեկնաբանություններ(0)

Մայրամեն Սասունի ազգային երգ-պար է, որը կապվում է Մայրամ անվան հետ, սակայն ժողովրդական հնչողությունը՝Մայրամե է, և գրքի հեղինակը նախընտրել է ժողովածուն վերնագրել հարազատ մնալով ժողովրդական տարբերակին:Այստեղից էլ քնարական հերոսի հոգեկան աշխարհի մշտնջենական աղերսները հայրենի հող ու ջրի, ազգային բառ ու բանի հետ:Ժողովրդական մտածողության և հոգեբանության հիմքի վրա են հյուսված Ղուկաս Սիրունյանի բանաստեղծական աշխարհի հույզերն ու ապրումները:
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1894 | Ներբեռնումներ: 613 | Ավելցրել է: Admin | Дата: 17.05.2010 | Վարկանիշ: 1.0/1 | Մեկնաբանություններ(0)

1-20 21-40 41-51
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: