Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
04.09.2025, 23:09 |
|
Կատեգորիայի նյութերը՝: 27 Ցուցադրված նյութերը՝: 1-20 |
Էջեր: 1 2 » |
Դասավորել:
Ամսաթվով ·
Անունով ·
Վարկանիշով ·
Մեկնաբանություններով ·
Ներբեռնումներով ·
Ցուցադրություններով
Վիկտոր Համբարձումյանի այս պատկերազարդ ու կարճ կենսագրական գրքույկը նվիրված է մեծ հայ աստղագետի ծննդյան հարյուր ամյակին, որը նշվեց 2008 թվականին: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
|
Մենագրությունը նվիրված է 7-րդ դարի հանճարեղ գիտնական և փիլիսոփա Անանիա Շիրակացու կյանքին ու գործունեությանը, նրա գիտական աշխատությունների վերլուծությանը: Հասցեագրված է փիլիսոփաներին, պատմաբաններին, հայագետներին, բնագիտական ուղղությունների ներկայացուցիչներին և ընթերցող լայն շրջանակներին:
|
A comprehensive introduction to the historical forces and recent social
and political developments that have shaped today's Armenian people.
With contributions from leading Armenian, American and European
specialists, the book focuses on identity formation, exploring how the
Armenians' perceptions of themselves and their place in the world are
informed by their history, culture and present-day situation. The book
also covers contemporary politics, economy and society, and relates
these to ongoing debates over future directions for the Armenian
people, both in the homeland and in the diaspora communities.
|
Ներկայացնում ենք մի շատ հետաքրքրական հոդված, որում ներկայացվում է Գուրգեն Մահարու ապրումները բռնադատվածության շրջանում նամակների մեջ ։ Հոդվածը պատրաստված է Ազգ- Մշակույթ կայքի կողմից։
|
Մեծ գրողների անձնական կյանքը սերտորեն կապված է նրանց ստեղծագործության հետ և նույնքան ուսանելի ու դաստիարակիչ է ,որքան նրանց ստեղծագործությունը:Իսկ գրողի անձնական կյանքը մասամբ ամփոփված է իր նամակներում:Հրապարակվող նամակները տասնվեցն են գրվել են 1904-1905 թվականներին:
|
Պատմագիտության դոկտոր, ազգային
անվտանգության գնդապետ Արմենակ Մանուկյանի (գրական անունով` Արման
Ամրիկյան) «Սպիտակ Արծիվը» պատմափաստագրական վիպակը նվիրված է հայ ազգի
երախտավոր Գարեգին Նժդեհին: Այն առաջին անգամ հրատարակվել է 2002թ.
Երևանում` Ազգայնական ակումբի կողմից:
|
Հեղինակը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործական կյանքից ներկայացրել է ուշագրավ դրվագներ, հուշ-նովելներ, անտիպ էջեր, նամակներ և այլ մասունքներ:Գիրքը հարուստ է նկարներով:
|
Հայ մեծ բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, պատմում է հոր մանկական և դպրոցական տարիների մասին:Նա մի առանձին սիրով է գրում Լոռու հիասքանչ բնության մասին, որը եղել է բանաստեղծի ներշնչանքի աղբյուրը:
|
Գրքույկում ներկայացված է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի գործունեությունը, որպես հրատարակիչ, խմբագիր և գրքասեր:
|
Քաղաքացիական մեծ շունչ և հոգու ազնիվ պոռթկում կա գրքում այս։ Հեղինակը դերասանի վառ անհատականությամբ ու նույնքան հմայիչ արվեստով բեմում կիսատ թողած իր խոսքը համոզիչ ու տաք շնչով շարունակում է կուլիսների հետևում, դահլիճում, դրսում՝ հանդիսատես ընթերցողի հետ։Դա հայ մարդու տագնապն է մեր այսօրվա ու մանավանդ, վաղվա համար, մեծ ցավ ու բողոք է հոգու գորշության ու անտարբերության դեմ, քաղցր կարոտ ու կարճատև վերադարձ դեպի անխռով մանկության տարիները:
|
Հայ և համաշխարհային կերպարվեստի անդաստանում լեգենդ դարձած մեծ արվեստագետը՝ Երվանդ Քոչարն իր ստեղծագործական կյանքի ընթացքում մշտապես խորհել է արվեստի խնդիրների շուրջ։ Իրեն հուզող ստեղծագործական մտածելահերպը լավագույնս բացահայտել է թե´ գրավոր , թե´ բանավոր խոսքով, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ինչպես հետազոտողների , այնպես էլ ընթերցողների լայն շրջանների համար՝ նրա մտքերը ու ասույթները բացառիկն են իրենց խորությամբ։ սա մատենաշարի երրորդ գիրքն է։ Այն նվիրված է աշխարհահռչակ նկարիչ -քանդակագործ Երվանդ Քոչարին։ Հրատարակվում է արվեստագետի ծննդյան 110-ամյակի առիթով։
|
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված այս գիրքը մի յուրատեսակ հանրագիտարան է , որ կարող է օգտակար լինել Կոմիտասի կյանքով և գործունեությամբ հետաքրքրվողների համար։ Ժողովածուի տարբեր գլուխները և առաջարկվող գրականությունը ըստ ամենայնի են ներկայացնում հանճարող հային՝ Կոմիտասին։
|
Ժողովածուն ընդգրկում է Մարտիրոս Սարյանի (1880—1972) մտքերն ու խոհերը արվեստի ամենատարբեր խնդիրների շուրջ։ Սարյանի մեծաթիվ հոդվածներից ու հրապարակումներից քաղված խորհըրդածությունները ներկայանում են ուրույն ու ամբողջական մի հայացք-համակարգ՝ գեղեցիկի և արվեստի վերաբերյալ:Գրքում զետեղված է նաև Սարյանի անվամբ հրապարակված բոլոր հոդվածների ու հրապարակումների ամբողջական մատենագիտությունը:
|
Նկարազարդ ալբոմ-ուղեցույցում ներկայացվում է հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը:Բազմաթիվ լուսանկարներից մի քանիսը տպագրվում են առաջին անգամ:Գրքում օգտագործվել են ինչպես բանաստեղծի հայրենի գյուղի տուն-թանգարանի ցուցանմուշները, այնպես էլ նյութեր Է.Մեհրաբյանի անձնական հարուստ ֆոնդ-արխիվից:
|
Արամ խաչատրյանի բոլոր գործերն էլ լցված են ինչ-որ երաժշտական գեղագիտությամբ ու նրբագեղությամբ: Նրա մեղեդիների հուզիչ նրբերանգները շատերին ստիպել են ավելի խորը ուսումնասիրել այդ հայ երաժշտական աշխարհի բարձրակետին` Արամ Խաչատրյանին, հասկանլու համար նրա միտքը` թողնված նոտաների մեջ : Իրինա Տիգրանյանի այս աշխատությունը շատ մեծ վերլուծական է ռուսերենով, կատարված այդ ուղղությամբ, որը հնարավորությւոն է տալիս , այն էլ աշխարհահռչակ հային , արդեն ճանաչել նրա խորքային` լիրիկական տեսանկյունից:
|
Քանզի այժմ Հայ հեղինակները շատ քիչ են ծանոթ օտարերկրացիներին, հարկ ենք համարում տեղադրել շատ խորը տեղեկատվական բնույթ կրող աշխատություններ Հայ մեծանուն մարդկանց մասին: Այսպիսի գրքերը ծառայում են ոչ միայն հայերի մասին տեղեկատվության տարածման համար, այլև այն հայերի համար են նախատեսված, ովքեր այդքան էլ խորը գիտելիքներ չունեն հայերենի բնագավառում: Կոմիտասը հայ մտքի ամենաբարձր թռիչքներից է` հիրավի հայ երաժշտության Հովհաննես Թումանյանը:Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարանի" ջանքերով:
|
Բանաստեղծական շնչով գրված գիրքն ամփոփում է հեղինակի մտորումները Մինաս Ավետիսյան մարդու և արվեստագետի մասին:
|
Վեպը նվիրված է հայ ժողովրդի սիրերգակ գուսան Շերամին:Գիրքը պատմում է մեծ գուսանի կյանքի, նրա ունեցած ստեղծագործական միջավայրի, երգերի ստեղծման և համաժողովրդական ճանաչման մասին:
|
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական
գիրքը հետաքրքիր կերպով վեր է հանում մեծ հայի անցած ուղին, որը պատված էր անհամար խոչընդոտներով, դժվարություններով, ձեռքբերումներով ու մեծ հաղթանակներով:
|
Գիրքը պատմում է հայ դուդուկահարների, նրանց արվեստի, անցած ճանապարհի, կատարողական ինքնատիպ անհատականությունների, միաժամանակ փաստագրական տեղեկություններ է հաղորդում նրանց կյանքի ու գործունեության մասին:
|
|
|