Մենագրությունը նվիրված է XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում գրանցված Բարձր Հայքի Բաμերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանունների և ժողովրդագրության քննությանը: Տեղանունների բառաքննությամբ ցույց են տրվել XVI դարում այս տարածագոտու բարբառային հնչյունական-քերականական հատկանիշները, ինչպես նաև տեղանուններում առկա հին և միջին հայերենների արմատներն ու հիմքերը, դրանց բառակազմական, բառային յուրահատկությունները, օտար լեզվաշերտերն ու շեղումները: Առաջին անգամ թուրքական, հայկական և այլ աղμյուրներում հիշատակված վիճակագրական տվյալների համադ-րությամբ ներկայացվել է հիշյալ գավառների XVI դարի, XIX դարի երրորդ քա-ռորդի և XX դարի սկզբի ժողովրդագրական պատկերը: Ուսումնասիրությունը նաբխատեսված է գիտական շրջանակների և ուսանողության համար:
Գիրքը նվիրված է հայ ազգային տոների ծագումնաբանությանը, անցկացման մանրամասնություններին, ավանդույթներին և ավանդություններին։ Գիրքը բացառիկ նշանակություն ունի հայ ազգային տոները ուսումնասիրողների համար ։ Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով հեղինակի անձնական թույլատվությամբ, որի համար կայքի ադմինիստրացիան Շնորհակալ է տիկին Խառատյանին։
Տեղեկատվական և մշակութային ռեսուրսներն ազգային անվտանգության
ապահովման առաջնահերթություններից են, մինչդեռ Հայաստանի և Հայության
պարագայում դրանք բավարար ուսումնասիրված չեն։ Հետազոտությունը մի փորձ է՝ համախմբելու և համակարգելու հետխորհրդային
երկրների հայության ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունը և
դասակարգելու նրանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ Գիրքն ուղղված է ինչպես փորձագիտական հանրությանը, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակներին։
Ուսումնասիրությունը նվիրված է Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական
համայնքների
անցյալին և ներկա խնդիրներին՝ ընդգրկելով պամության և հոգևոր-եկեղեցական
ոլորտները։ Շոշափվում են հայերի կաթոլիկացման պատճառները, համայնքների
ձևավորման գործընթացը, հայ կաթոլիկների նկատմամբ իրականացված վրացականացման
քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ
եկեղեցիների հետևորդների փոխհարաբերություններին, Հայ Կաթոլիկ եկեղեցու
իրավական կարգավիճակի և դրանից բխող այլ խնդիրներին։ Հետազոտությունը հիմնված է առկա գրականության ուսումնասիրության և դաշտային
աշխատանքների արդյունքների վրա։ Գիրքը նախատեսված է փորձագետների և ընթերցող լայն շրջանակների համար։
Հայ մեծանուն պատմիչ ու պատմաբան Ղևոնդ Ալիշանի աշխատություններից մեկը, որում նա հավաքագրել է հայ ազգայի երգերը։ Այս գիրքը նույնպես պատկանում է հին տպագրությունների շարքին ու լուսապատճենահանվել է Google ընկերության ջանքերով , որը և ներկայացնում ենք Ձեզ։ Այն , հիրավի բացառիկ արժեք է ներկայացնում ։
Гарегин Нжде является той, исключительно в нашей истории личностью, в которой гармонично слились военачальник и мыслитель, национальный моралист и политический деятель и которая своей, поистине судьбеносной для Армении жизьню и деятельностью встала в ряд наших величайших героев.
Ներկա ժողովածուն հեղինակի "Արարումով լի ներկան հավերժություն է" առաջին գրքույկի օրգանական շարունակությունն է:Քննարկվող թեմաների շուրջ խոսակցությունն անսպառ է, սակայն Տիեզերք-Հայրենիք զգացումից արդեն կատարվել է հիմնավոր եզրահանգում. հայը մինչև վերջ պարտավոր է մարդ մնալ և ապրել տիեզերքի իր կետում` Հայաստանում:Հեղինակը հավատում է և ներշնչում է հավատալ մարդկային առաքինությունների հաղթանակին, հայի վերածննդին:
Ցեղակրոն շարժման անվանի գործիչ Արմենակ Բարսեղյանը 1935 թ. Բոստոնում ՀՅԴ Ցեղակրոն Ուխտերի Կենտրոնական Վարչության հանձնարարությամբ գրել է սույն գրքույկը, որում փորձել է ներկայացնել Ցեղակրոն շարժման նպատակները հիմնավորել դրա անհրաժեշտությունը:Գրքույկը նախատեսված է ցեղակրոն հայ երիտասարդների համար:
Սիրելի´ զինվոր, այս գրքույկը թող դառնա քո ուղեկիցը գիտակցական ողջ կյանքի ընթացքում։ Երբ մենության մեջ լինես, այն կընկերակցի քեզ, երբ քաղցես, այն սնունդ կլինի, երբ ծարավես, այն ծարավադ կհագեցնի, երբ մոլորվես, քեզ համար այն փարոս կդառնա՝ առաջնորդելու համար այն միակ ճշմարիտ ճանապարհով, որը մեզ ցույց է տվել Հիսուս Քրիստոսը։ Ժիրայի Քահանա Խաչատրյան։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
Աշխատությունը նվիրված է հայկական ազգանունների տարաժամանակյա և համաժամանակյա հետազոտությանը։ Պատմական քննության են ենթարկված հայ անձնանվանագիտությունը և հայկական ազգանունների ձևավորման ընթացքը։ Ուսումնասիրվում են անձնանուն և ոչ անձնանունը ազգանվանակերտ հիմքերը և տարբերակային ազգանունները։ Հասցեագրվում է մասնագետներին ու ընթերցողների լայն շրջաններին։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ Գրադարան» կայքի ջանքերով։
Գիրքը պատմում է Ռուսաստանի բազմադարյա մեծ ու հավատարիմ բարեկամի՝ Հայաստանի, նրա աշխարհագրության, բնակչության, արդի պետական կառուցվածքի, կրոնի, տնտեսության, գիտության, մշակույթի, գրականության, արվեստի, մարմնակրթության ու սպորտի, ժամանակի և ուժի առումով հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին։ Գիրքը հրատարակվել է Երևանում «Մոսկվայի Տուն» մշակութային-գործարար կենտրոնի աջակցությամբ։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն ու ռուսերեն։
Գրքույկում ներկայացված են Հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները։ Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները ու հարակից այլ հարցեր։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի ջանքերով։
Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է
Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաμնույթ
տեղեկություններ:Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ իրերի
բերումով ներառված են ներկա Վրաստանի կազմում:Վերջիններիս պատմական անցյալի
և քաղաքական ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի
ներքո լուսաբանումը ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում
հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի
պատասխաններ:
Ներկայացվող աշխատանքում միջազգային
իրավունքի լույսի ներքո առաջին անգամ համապարփակ կերպով քննության է առնված
ջավախահայության իրավունքների խնդիրը: Այդ նպատակով գրքում ամբողջականորեն
բերված և Ջավախքի հիմնախնդրի տեսանկյունից վերլուծված են ջավախահայության
իրավունքներին անմիջականորեն առնչվող մի շարք հռչակագրեր,
արձանագրություններ, կոնվենցիաներ և հանձնարարականներ: Գրքում Ջավախքի
խնդիրը հիմնավոր կերպով դուրս է բերվում միջազգային արենա, ի ցույց տրվում
ջավախահայության, միջազգային իրավունքին առնչվող փաստաթղթերով սահմանված
իրավունքները:
Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է
Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ
տեղեկություններ:Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ իրերի
բերումով ներառված են ներկա Վրաստանի կազմում: Վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական
ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո
լուսաբանումը ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի
պատասխաններ:
Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է
Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ
տեղեկություններ:Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ իրերի
բերումով ներառված են ներկա Վրաստանի կազմում: Վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական
ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո
լուսաբանումը ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի
պատասխաններ:
Գիրքը նվիրված է Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի այցելությանը Լիբանան և Սիրիա, որտեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցալ տեղի հայերի հետ : Այս հանդիպումը շատ հիշարժան է, քանզի Հայոց կաթողիկոսը Սիրիայում գտնվելու ժամանակ, այցելեց նաև Դեր Զորի անապատ, որտեղ հազարներով կոտորվել են անմեղ հայեր ու իրենց վեջին ապաստանը գտել անապատի ավազների տակ :
Ժողովածուն արցախահայոց հարուստ ու բազմաժանր բանահյուսության մի փունջ է:Նրանում ներկայացված են հեքիաթների ավանդությունների զրույցների նմուշներ առած ասացվածքների դարձվածքների անեծք օրենքների բարեմաղթությունների շարքեր:Առանձին բաժին են կազմում ազգագրական նյութերը որոնք վերաբերում են արցախահայերի սովորություններին ծիսական երգերին ժողովրդական խաղերին ու պարերին:
Բնագրերն ընդգրկում են 19-20 դդ. ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների և հայոց ազգային-ազատագրական պայքարի շուրջ ստեղծված երգերը, ինչպես նաև ավանդական ու մեր ժամանակների ռազմի ու զինվորի երգերը: