Գրքույկում տարբեր հոդվածներով ներկայացված են ժամանակակից
պահպանողականության հոսանքները, տրված են պահպանողականության ընդհանրական
նկարագիրը, արժեհամակարգը, ինչպես նաեւ ցույց է տրված հայ ազգային
գաղափարախոսության պահանջներին դասական պահպանողականության համահունչ
լինելը:
Армянская историография зафиксировала достаточно богатый материал об
идеологии древнего и средневекового армянского воинства.Учитывая численность армянских войск в IV в. до н. э. - XI в. н. э. (от
90 до 120 тысяч человек) и доминирующую социальную роль воинского
сословия в Армении этого периода, связанную с постоянной необходимостью
защиты страны от нашествий иноземцев, можно утверждать, что кодекс
чести, принятый у армянских воинов, оказал существенное влияние на
формирование национального характера, психологии и менталитета
армянской нации.
Происходящие в мире кардинальные изменения в геополитической, военно-стратегической, духовной сферах недвусмысленно указывают на то, что проблема обеспечения национальной безопасности (НБ) Армении1 и армянского народа остается одной из наиболее актуальных задач, стоящих перед армянством в 21 веке. Более того, новейшая история Армении и наблюдаемые тенденции позволяют сделать вывод, что наиболее приоритетной задачей, стоящей перед молодыми армянскими государствами, является обеспечение военной безопасности.
Հեղինակներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերություններին, Ջավախքի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ինչպես նաև այդ երկրամասի ճակատագրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականությանն ու պատասխանատվությանը, Ծալկայում հայության ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակին և մի շարք այլ կարևոր խնդիրների։
«Ազգային տոներ» գրքույկում ներկայացված են հայոց մի շարք տոների ավանդական բովանդակությունը, որոնք, գալով մեր նախաքրիստոնեական շրջանից, նշվում են նաեւ Հայ եկեղեցու կողմից:
ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում համալիր վերլուծվում են ադրբեջանական հակահայկական ինֆոքաղաքականության համակարգը և իրականացման մեթոդաբանությունը, դիտարկվում են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ադրբեջանական մեդիատարածքում «թշնամի հայի» կերպարի ձևավորման նպատակով, քննարկվում են Ադրբեջանի «էլեկտրոնային-հաքերային» հարձակումների փուլային զարգացումները, ներկայացվում է նաև ակտիվ տեղեկատվական դերակատարում ունեցող ադրբեջանական տարաբնույթ կենտրոնների գործունեությունը Ադրբեջանում և արտերկրում։
Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը:
Ներկայացվող աշխատությունում ազգաբանական տեսանկյունից անդրադարձ է կատարվում կոլեկտիվ և պատմական հիշողության հիմնարար հասկացություններին և բաղկացուցիչ տարրերին, դրանք ձևավորող գործոններին և դրսևորման հիմնական ձևերին, կառուցման և փոխանցման մեխանիզմներին, փոխակերպման ուղիներին, էթնոմոբիլիզացիոն ներուժին և քաղաքական վերնախավի կողմից օգտագործումների ձևերին, անցյալի և ներկայի փոխհարաբերություններում խաղացած դերին, տրավմատիկ հիշողության որոշ խնդիրների։Աշխատանքը նախատեսված է ազգագրագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակների համար։
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գրքույկն ամենևին չի հավակնում սպառիչ պատասխան տալ ընտանիքում հոգևոր-բարոյական դաստիարակությանն առնչվող բոլոր հարցերին: Այն սոսկ համեստ մի փորձ է` ուրվագծելու, մեր համոզմամբ, մեզանում հրատապ հնչողությամբ այդ խնդիրը նաև հրավեր` միասին մտորելու դրա լուծման ուղիների շուրջ:
1973 թ. հունվարի 27: Ժամանակավոր լռության պատճառով սոսկական թվականի վերածված մի օր:Բայց 1973-ի հունվարի 27-ը պատմական թվական է սկիզբը հայկական մի նոր թվականության, սկիզբը օտար հողի վրա հայկական պահանջատիրության, ինչպես որ 15 տարի հետո 1988 թ. փետրվարի 20-ը դարձավ հայկական պահանջատիրության սկիզբը հայկական հողի վրա:
ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ, ՍԱԿԱՅՆ, ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ:
«ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ»: Գրքում ներկայացված են հայ ազգայնական գաղափարախոսության հռչակագրային հիմնադրույթներ, Ցեղակրոնության եւ Տարոնականության հիմնադրույթները, ինչպես եւ հայոց ազգային-քաղաքական պատմությունը վերլուծող հոդվածներ, Հ. Քաջազնունու նամակները, Գ. Նժդեհ մարդ-մարտիկի արժեւորմանը նվիրված Օ. Զարմունու աշխատությունը:
Այս գիրքը ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունն է: Փաստված է հայոց վիթխարի ներդրումը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական գործունեության այլ ոլորտներում, Բաքվի կայացման գործում:Ներկայացված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանության ողջ զարհուրանքը, առաջադրված են դրանից բխող ֆինանսանյութական փոխհատուցման իրավական հիմքերը: Վեր են հանվել և նորովի վերլուծվել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական փոխհարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական արմատները:
Պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն իր «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունըե պատմաիրավական տեղեկանքում Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին վերաբերող խնդիրները դիտարկում է դիվանագիտական պատմության և իրավապայմանագրային տեսանկյունից: Այն ընթերցողին է ներկայացվում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և նախատեսված է դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար: