Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Նորություններ [37]
Նորություններ Ինտերնետային գրադարանային աշխարհից
|
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
16.11.2025, 07:31 |
|
Հոկտեմբերի 24-ին մենք դառնում ենք 2 տարեկան
Ինչպես անցան այս երկու տարիները ։ .. թե ինչպես անցան այս երկու տարիները հիմա ես արդեն բարդությամբ եմ հիշում։ Չեմ կարող ասել բոլոր մանրամասնությունները ։ Միայն թե տպավորվել են անքուն գիշերները, որոնք հիմա ես անկարող եմ նկարագրել Ձեզ այս էջում ։ Հազիվ թե լինեն ու գտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան հասկանալ մինչև վերջ, թե ինչի մասին եմ ես ասում ։ Ես խոսում եմ գիշերների մասին, երբ անքուն անցկացնում էինք ընկերոջս հետ լուսապատճենահանման սարքերի շուրջ, գործ անում , քննարկում , փորձում գտնել ավելի լավ տարբերակներ, որպեսզի գրքերը ավելի ընթեռնելի դառնան և այլն։ Հետո արդեն ընկերս ՝ կայքի հիմնադիրներից Հակոբը Վարդանյան, ով հսկայական ներդրում ունի այս գրադարանում, գնաց բանակ։ Ամեն ինչ նորից , սակայն այս անգամ ես դա պետք է անեի միայնակ ։ Կիսվել չեմ կարող և ոչ մեկի հետ ։ Ես ինքն ինձ հետ ու վերջ։ Անել սխալներ , չմոռնալ սա ու այն մեկը ։ Անել ամեն ինչ , իսկ սխալների դեպքում բոռռալ ինքս ինձ վրա ։ Չեմ ցանկանում ոչ մի ուրախության կամ նման մի բանի մասին խոսել ,քանզի դա ինձ չի ստիպում ուրախանալ , ես միայն ավելի եմ լրջանում ՝ հասկանալով , որ մի աշխատանքի առաջ եմ նստած, որին տվել եմ իմ կյանքի երկու տարիները՝ իմ երիտասարդության ամենաակտիվ շրջանի երկու տարիները և դրա համար մեկ վայրկյան իսկ չեմ զղջում ։ Բազմաթիվ հույսեր ի չիք դարձան , նպատակներ , որոնք որ մեր առաջ էր դրել էինք կատարեցինք կիսով չափ, բայց և այնպես մենք մնացինք կանգուն , որպես միակը մեր նմանների մեջ, որը հնարավորություն է Ձեզ տալիս անվճար ձեռք բերել գիրք։ Ամենաթանկ բանը , դա իմաստությունն է, և դրա ամենայն հասանելիությունը այս երկու տարիների ընթացքում ապահովեցինք մենք ՝ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի աշխատախումբի մասնակիցները ։ Հատուկ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել հայրիկիս՝ Լևոն Ղազարեանին , ով իմ տանը բացակայության ընթացքում իմ փոխարեն էր լուսապատճենահանում գրքերը ։ ------------------------- Հովանավորչության մասին ։ Առ այսօր կայքի ֆինանսական մասը մնում է մեզ վրա , ոչ մի օգնություն կամ էլ նման մի բան ։ ------------------------- Նպատակների մասին ։ Էհ ´ , տեսնենք էլի ։ Արդեն մնացել է յոլլայի հարցը ։ Երազանքները հեքիաթների բաժնում ։ Ամենայն հաջողություն բոլորիս ու թող Արարիչը բոլորիս շուրջ, ու բոլորիս մեջ լինի ։
Կայքի Հիմանդիրներ ՝ Հակոբ Վարդանյան ու Գևորգ Ղազարեան |
| Կատեգորիա: Նորություններ | Ավելացրել է: Admin (23.10.2010)
|
| Դիտումներ: 1574
| Վարկանիշ: 5.0/2 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|