Շնորհավորանքների եւ շնորհակալական խոսքերից հետո, ուզում ենք այստեղ որոշակիորեն ամփոփել տարին : Ինչպես արդեն ասեցինք, այս տարին բացառիկ էր այնքանով, որ մենք մի քանի անգամ շատացրել են հայկական քվայնացված գրքերի քանակը, ավելի բարձր մակարդակի հասցրել դրանց թվայնացման եղանակներն ու որակը, որը ապացուցում է նաեւ հարցմանը արված վիճակագրության արդյունքերը, որը ցույց է տալիս, որ հիմնականում այցելուները թվայնացված գրքերը համարում են շատ պիտանի, իսկ մի մեծ մասն էլ լավ եւ նորմալ : Ի հարկե դրանով ոչինչ չի սահմանափակվում եւ մենք դեռ ավելի ենք բարձրացնելու նրա որակը : Ինչպես նկատել եք վերջին շրջանում, մոտ արդեն մեկ ամիս է ինչ կայքում ակտիվությունը գրքերի ավելացման գործում որոշակիորեն անկում է ապրել, որը կապված է միայն ֆինանսական բարդությունների հետ : Այն բանից հետո, երբ մեր կայքը պատասխան ստացավ Սփյուռքի նախարարությունից, որ նրանք նույնպես չեն կարող մեզ որեւէ օգնություն տրամադրել, նաեւ պատճառաբանելով , որ չիմանալով մեր մասին նրանք սեփական նախագիծն են սկսել գրքերի թվայնացման եւ դրանց մեկտեղման գործում, մեզ համար պարզ դարձավ, որ կարելի է միայն հաջողության հասնել սեփական ուժերով, սակայն այժմ մեզ մոտ ճգնաժամային դրություն է, որը փորձում ենք վերացնել ջանասիրությամբ եւ աշխատասիրությամբ : Արդեն իսկ նշեմ, որ մի շարք գրքեր թվայնացվել են եւ հարմարության ու հնարավորության դեպքում մենք արդեն պատրաստ ենք ներկայացնել 40-ից ավել նոր գրքեր, ընդ որում դրանց քանակը օր օրի ավելանում է: Այնպես, որ մեր նորահայտ հակառակորդները շատ պետք է աշխատեն մեզ հասնելու ու անցնելու համար, որը շատ քիչ հավանական ենք համարում մոտակա մի քանի տարիների ընթացքում անգամ : Ավարտելով այս ամենը, ավելացնենք, որ կայքի ադմիանիստացիան ունի բոլոր ցանկացողների օգնության կարիքը, որը կարող ենք նրանք մեզ տրամադրել, սկսած խորհուրդներից, վերջացրաց սեփական առաջարկություններով: Մենք բաց ենք բոլորի առաջ: Ընդգծենք նաեւ մեր խորհին շնորհակալությունը, բոլոր այն ընկեր կայքերին, այցելուներին ովքեր ամեն կերպ մեզ աջակցում են, ինչպես պարզապես մինի-չաթում խորհուրդներ տալով մարդկանց ու օգնելով վերջիններիս, այնպես էլ արդեն ընկեր դարձած անձանց, ովքեր սեփական ջանքերով են թվայնացնում գրքեր եւ անշահախնդրորեն տրամադրում մեզ: Հիրավի Շնորհակալ ենք : Դուք մեր հաջողության ամենավառ վկաներն եք...
Դիմումների եւ առաջակությունների համար գրել freebooks@rambler.ru |