Բեռլինում iriver կորեական ընկերությունը ներկայացրել է իր նորամուծությունը էլեկտրանային գրքերի ընթերցանության համար: Դա Story կոչվող էլ-գիրք reader-ն է: E-book-ի էկրանը արվել է էլետրանային թղթի տեխնոլոգիայով և ունի 6 դյույմ անկյունագիծ: Սարքը ունի QWERTY ստեղնաշար , որով օգտվողները կարող են փնտրել գրքերի մեջ իրենց ուզածը և կատարել ուղղումներ: Այն կարող է բացել նաև JPG, BMP , GIF ֆորմատներով նկարներ նույնիսկ արխիվացված վիճակում /rar/: Ունի նաև խոսափող: Համացանցին միանալու համար սարքը ունի 3 G համակարգ, սակայն բացակայում է WiFi-ը: Իր նախնական վիճակում սարքը ունի 2 գեգաբայտ տարողունակություն, սակայն լինելու են նաև այլ ենթատեսակները, որոնց տարողունակությունը կարող է հասնել մինչև 32 գեգաբայտի: Գերմանիայում սարքը վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին : Ընկերությունը հայտարարություն է կատարել այն մասին, որ պատրաստվում է կազմակերպել իր արտադրանքի վաճառքը նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում , Ռուսաստանում և ԱՄՆ-ում: iriver Story-ի արժեքը տատանվում է 200-300 եվրոյի միջև:
|