ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
Նորություններ [37]
Նորություններ Ինտերնետային գրադարանային աշխարհից


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1798


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 22.12.2024, 06:30
Գլխավոր » Հոդվածներ » Ինտերնետային Գրադարանի Նորությունները » Նորություններ

ԳԻՐՔ՝ ԱՍԱԼԱ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Երեկ «Նեմեսիս» կազմակերպության հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի մեծադիր պատմական աշխատության ` «Հայաստան. Չմոռանանք» գրքի շնորհանդեսը: Գիրքը լուսաբանում է արեւմտահայության ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի երկրորդ կեսին, առանձին շեշտադրմամբ վերլուծելով ազգային-ազատագրական պայքարի անխուսափելիությունը հայ ժողովրդի համար եւ այդ անհրաժեշտությունից ծնունդ առած ԱՍԱԼԱ-ի գործունեությունը: «Ազգային ազատագրական պայքարները սովորաբար ժողովրդին «պարտադրվում են» զավթիչների կողմից», ասում է պատմաբանը, ով միաժամանակ եզակի է համարում արեւմտահայ ազատագրական պայքարը, քանի որ հայերը զրկվելով իրենց պատմական բնակավայրերից, այժմ թուրքական զավթիչների դեմ պայքարը շարունակում են այն երկրներում, ուր գաղթել են նրանց պապերը եւ որտեղ իրենք են ծնվել: Նրանց պայքարն, ըստ պատմաբանի, մի նպատակ ունի` ի վերջո վերադառնալ հայրենիք: Հեղինակն իր աշխատության մասին առանձնազրույց ունեցավ «Ազգի» հետ: - Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիք գրել այս թեմայով:


- Ես այս աշխատությունը ձեռնարկել եմ 1994-ին: Գիրքը հիմնականում վերաբերում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեությանը (ԱՍԱԼԱ): Ես ցանկանում էի հասկանալ, կարելի՞ է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որ արեւմտահայության պայքարի արտ
ահայտիչն է, համարել ահաբեկչական կազմակերպություն: Ընդհանրապես մեր օրերում էլ նման հակումներ կան ժամանակի ազգային-ազատագրական պայքարների նկատմամբ: Ազատագրական պայքարը պիտակավորվում է որպես ահաբեկչություն շահագրգիռ ուժեղների ճնշումն արդարացնելու համար: - Ձեր ելույթում նշեցիք, որ գիրքը զերծ չէ թերություններից: Ի՞նչ թերություններ են դրանք եւ ինչի՞ հետեւանք են:

- Թեեւ գիրքը ծավալուն է` 800 էջից մի քիչ ավելի, բայց շատ պրոբլեմներ, որոնք վերաբերում են գաղտնի բանակի գործունեությանը, հնարավորություն չեմ ունեցել բացահայտելու փաստերի հրապարակված չլինելու պատճառով: Մեծ խնդիր է ոչ միան ԱՍԱԼԱ-ի, այլեւ դաշնակցության Բոստոնում գտնվող փակ արխիվը: Եթե այդ արխիվը մեր ձեռքին լինի, մենք երեւույթները կգնահատենք ավելի ճշտորեն եւ մանրամասն: Այս ենթատեքստում պետք է հասկանալ նաեւ Թուրքիայի արխիվները բացելու պահանջը, քանի որ առավել կարեւորագույն փաստաթղթերը պահպանվում են դաշնակցության բոստոնյան արխիվում: Այ, դաշնակցությունը վերադարձել է Հայաստան, լավ կլիներ, որ նրա արխիվն էլ Հայաստան գար: - Ձեր գիրքն ու խոսքը հակադաշնակցական չե՞ն համարվի:

- Ո՛չ, ես պատմաբան եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իմ գրքում քաղաքականություն չկա: Ես արձանագրել եմ պատմական փաստերը եւ դրանց նայում եմ պատմաբանի աչքերով: Եթե իմ գրքում արծարծված որոշ հարցեր վիճելի կլինեն մեկ այլ պատմաբանի համար, նա կարող է իր առարկությունները հրապարակել: - Դուք ի՞նչ կուսակցական պատկանելություն ունեք:

- Ես անկուսակցական եմ: Գտնում եմ, որ այսօրվա 70-ից ավելի կուսակցություններից մեկի անդամ լինելը եւ գոչել` միացեք մե՛զ, միաժամանակ խոսելով ազգովի՛ն համախմբվելու մասին, նշանակում է ծաղրել հայ ժողովրդին:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրել է: Admin (09.09.2009)
Դիտումներ: 2430 | Թեգեր: Армения | Վարկանիշ: 3.0/2
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: