Այս ծառայույթունը ակնթարթային փնտրտուք էր կազմակերպում Գուգլի գրքերի ցանկում, սակայն կազմակերպությունը դա էլ անբավարար գտավ: Այժմ արդեն , երբ <user>-ը ինչ որ մի գրքի մասին ինֆորմացիա է փնտրում , նա ոչ միայն գտնում է գիրքը կամ նրա պատճենը հենց այդպիսին , այլ նաև այն ամբողջ տեղեկատվությունը այդ գրքի մասին ` հիշատակվող անգամ այլ գրքերում: Այդտեղ կարող եք կարդալ, թե գիտական հոդվածներ այդ գրքի վերաբերյալ , թե քննադատական մեկնաբանություններ և այլն : - Սա մի փորձ է օգտվողին տալ ավելին քան միայն տեղեկություն հենց գրքի մասին: Սա փորձ է նրանց համար հասանելի դարձնել նաև այն ամենը, ինչ հայտնի է այդ գրքի մասին և կարող է բավականացնել նրանց հետաքրքրությունը, - ասում է Գուգլի աշխատակիցներից մեկը: Գուգլի հիմնադիրները ` Լարրի Փեյջը /ձախից/ և Սերգեյ Բրինը
Հիշացնենք միայն այն, որ դեռևս 2004 թ.ին Ֆրանկֆուրտ քաղաքում Գուգլը արդեն ներկայացրել էր Google Book Search-ի նախնական տարբերակը, որը կոչվում էր Google print : 2005-ի նոյեմբերին այն փոխվեց իր այժմյան անունով : Այժմ այն բոլոր գրքերը, որոնք լուսապատճենահանվում են Գուգլի կողմից և ներկայացվում համացանցում, պարունակում են այն ամբողջ տեղեկությունը, որը հնարավոր է գտնել փնտրվող գրքի մասին: 2006 թ.ից Google Book Search-ը համակցվեց աշխատանքում Google Map-ի հետ և այժմ օգտվողը այնտեղ կարող է տեսնել ` քարտեզի մեջ, թե մոտակա, որ գրադարանում կա այս կամ այն գիրքը: |