Շատ ժամանակներ են անցել այն շրջանից, երբ աշխարհի շատ երկրներում հասկացան, որ գիրք կարելի է կարդալ ոչ միայն իրականում այլ նաև վիտուալ աշխարհում : Այն օրվանից, երբ մարդկային ուղեղը հղացավ դա , սկսվեց նոր տենդենցը: Աշխարհը գտավ նոր ուղի , այն արդեն ընթացքի մեջ է իսկ հաջողությունները ավելին քան երևացող: Մեր մեղմ ասած, հետամնաց իրակություն այս գաղափարը նոր է տեղ հասել, չնայած որ մի քանի ինտուզիաստներ այդպիսին փորձեր , այն էլ հիմնականում անհաջող, արել են : Ի՞նչ ունենք մենք այսօր:Մի քանի աշխատող , բայց կիսատ և ոչ լիարժեք տեղեկատվություն ու տեղեկույթ տրամադրող կայքեր, որոնք սահմանափակումների մեջ են և մի քանի ձախողված ծրագրեր: Իսկ աշխարհու՞մ: Այնտեղ <ԲՈՒՄ> է : Միայն Ռուսաստանում ազատ մուտքով Էլեկտրոնային գրադարանների թիվը անցնում է 40-ը, կան նաև <ձեռքի հետ> այս գործը առաջ տանող մի քանի տասնյակ կայքեր ևս, այդքան էլ շատ չէ ... մի 100 էլ ու վերջ: Վերադառնանք Հայասատան : Չորս ոչ այդքան հայտնի կայք , ազատ ներբեռնելու հնարավորությամբ միայն մեկ կայք /www.freebooks.do.am/, Մի քանի <յանմ> նախաձեռնություններ: Հարց . գտնում եք , որ ճիշտ է՞ սա: Մի քաղաքակրթություն, որը բազում արժեքների արարող է , գրքերի ու գիտական նվաճումների հեղինակ, համացանցում չունի արժանի ներկայացուցիչ: Ինչպես տեսնում եք այստեղ էլ , ինչպես հայ այժմյան իրականության մյուս բոլոր բնագավառներում, թափթփված վիճակ է: |