ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
Նորություններ [37]
Նորություններ Ինտերնետային գրադարանային աշխարհից


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1798


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 22.12.2024, 06:33
Գլխավոր » Հոդվածներ » Ինտերնետային Գրադարանի Նորությունները » Նորություններ

Կայքի մասին հոդվածը Առավոտ թերթում
ԳՐՔԻ «ԹՂԹԵ» ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
 

Իսկ թվային տեխնոլոգիաներից ետ մնալը բացասական 
հետեւանքներ կունենա

Լինենք ավելի հայկական... Այս նպատակով է ստեղծվել հայկական հին, միջնադարյան եւ ժամանակակից գրականությունը ներկայացնող www.freebooks.do.am կայքը, որն արդեն մեկ տարեկան է: Համահայկական էլեկտրոնային այսպիսի գրադարան ունենալու նախաձեռնությունը Եվրոպական ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Գեւորգ Ղազարյանինն ու Հակոբ Վարդանյանինն է: «Կայք ստեղծելու գաղափարն առաջացավ այն պահին, երբ ինտերնետում զբաղված էինք գրքերի որոնմամբ: Մեր փնտրած ինֆորմացիան ռուսերեն էր, հայերեն գտնելն անհնար էր, այդպիսին գրեթե չկար: Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաներում թվային գրքերը բացակայում էին, որը մեծ խնդիր էր»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է կայքի պատասխանատու Գեւորգ Ղազարյանը: Վերջինս թեպետ տեղյակ էր, որ նմանատիպ մի քանի փորձեր եղել ու մի քանի ամիս անց փակվել էին, սակայն համակուրսեցու հետ որոշեց հանդես գալ նման նախաձեռնությամբ: «Մենք կրթությամբ ծրագրավորող չէինք, սակայն դա մեզ համար մեծ խնդիր չէր, գրքերի միջոցով ինքներս հասանք արդյունքի եւ կայքը պատրաստվեց: Սկզբում կար մեկ գիրք: Հետո՝ երբ թիվը հասավ 50-ի, գտանք, որ արդեն կայքը պատրաստ է: Ինքներս սովորում էինք մեր սխալների վրա»,- հիշում է Գեւորգը: 
Սկզբնական շրջանում կայքի այցելուների թիվը տասն էր, այժմ, պատասխանատուի խոսքով՝ օրական ունեն 150-160 այցելու: Կայքում այժմ 1000-ից ավելի գիրք կա, որոնց մեծամասնությունը հայերեն է: Հայերեն գրքերը ձեռք են բերվում ոչ միայն այլ կայքերի միջոցով, այլեւ իրենք՝ www.freebooks.do.am պատասխանատուներն են թարգմանություններ անում ու տեղադրում իրենց ստեղծած կայքում: Մեր զրուցակցի խոսքով՝ կայքը Հայաստանում առաջինն է, որ հնարավորություն է տալիս հայերեն գրքերը ներբեռնել: Կայքը համագործակցում է armenianHouse.org կայքի հետ, որը եւս ինտերնետային գրքեր է առաջարկում, սակայն այստեղ տեղադրված գրականությունը կարելի է միայն կարդալ: Հարցին՝ ինչպե՞ս են թվայնացվում գրքերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գրքերը հայատառ դառնում են scan-ի (լուսապատճենահանման) միջոցով, որի վրա եւս մենք երկուսով ենք աշխատում: Պրոցեսը դժվար չէ, պարզապես աշխատատար է: Նմանատիպ 120 գիրք արդեն ունենք, սակայն ինտերնետում դեռեւս 80-ն է տեղադրված»: Հետաքրքրվեցինք, մեկ տարվա ընթացքում աջակիցներ չե՞ն հայտնվել, պատասխանը բացասական էր: «Մոտ մեկ ամիս առաջ դիմել ենք մշակույթի նախարարություն, դեռ արձագանք չկա, բայց հույս ունենք, որ ֆինանսապես կօգնեն: Մեկ տարվա ընթացքում մոտ 450 հազար դրամ ենք ծախսել՝ ամբողջը մեր անձնական միջոցներով»: Մեր զրուցակցի կարծիքով՝ «Հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ գրքի «թղթե» տարբերակը դասական, կլասիկ հիշողություններ է թողնում: Երիտասարդներն ավելի շատ ժամանակ համակարգչի դիմաց են անցկացնում եւ կարեւոր չէ՝ գրքի ինֆորմացիան երիտասարդը կկարդա թղթո՞վ, թե՞ թվային տարբերակով: Կարեւորը կարդացածիդ իմաստն է, որը զարգացնում է լեզվամտածողությունը: Իսկ թվային տեխնոլոգիաներից ետ մնալը մեզ համար բացասական հետեւանքներ կունենա»: Նման կայք ունենալն անհրաժեշտություն էր, քանի որ, ըստ մեր զրուցակցի, հայերը սկսել են ռուսավարի մտածել, ինչը կրկին ինտերնետի արդյունքն է. «Ինտերնետում փնտրելով ու չգտնելով հայերեն գիրք, ուսանողները այն ստիպված կարդում են ռուսերեն: Այժմ մեզանում օգտագործվում են նախադասություններ, որոնք սխալ են եւ գալիս են ռուսերենից: Օրինակ, ասում ենք՝ հարցը կայանում է նրանում, որ... Մեր մտքով չի անցնում անգամ, որ դա սխալ է, վարժվել ենք: Պետք չէ ապրել ինչ-որ դոգմաներով ու սահմանափակումներով: Գրքերը պետք է թվայնացվեն, քանի որ գրքերը խամրող են, կարող են վնասվել»: Կայքը ստեղծելու անհրաժեշտություններից մեկն էլ, Գեւորգի կարծիքով, այն է, որ Հայաստանում գրքերը տպագրվում են քիչ օրինակով, որոնց մի մասը չի վաճառվում ու տարիներով մնում է գրապահոցներում՝ լայն հասարակության համար մնալով ոչ մատչելի:
www.freebooks.do.am-ում բաժիններն առանձնացված են ըստ թեմատիկայի, այլ ոչ այբբենական կարգով: Կայքի պատասխանատուն գտնում է, որ այս կերպ փնտրելով որեւէ գիրք, այցելուները կտեղեկանան նաեւ այլ գրքերի մասին, գիրքը հասանելի կլինի նաեւ Սփյուռքին, որը կօգնի, որ հայը չուծացվի օտար ափերում: Կայքում կարող է տեղադրվել յուրաքանչյուր գիրք կամ տեղեկատվություն, որը չի կրի քաղաքական բնույթ: «Եթե մենք կարծիք հայտնենք կամ ուրիշի կարծիքը տեղադրենք, կնշանակի՝ ինչ-որ ենթատեքստ ունենք: Թողնում ենք, որ մարդը ինֆորմացիան վերցնի ու եզրակացությունն ինքն անի: Չնայած գումարի պահանջարկին, կայքում չի տեղադրվի այնպիսի գովազդ, որը կայքի բովանդակությանը չի համապատասխանի»,- եզրափակեց Գեւորգ Ղազարյանը: 
Հավելենք նաեւ, որ www.freebooks.do.am կայքի շնորհանդեսը կայացավ երեկ՝ «Նարեկացի» արվեստի միությունում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Նորություններ | Ավելացրել է: Admin (04.11.2009)
Դիտումներ: 1378 | Մեկնաբանություններ: 2 | Վարկանիշ: 4.0/3
Ընդհանուր մեկնաբանություններ: 2
0  
1 Հայասեր   (16.11.2009 15:07) [Նյութ]
Շնորհավորում եմ ձեզ, ապրեք, լավ գործ եք արել:

0  
2 Admin   (19.11.2009 17:05) [Նյութ]
Շնորհակալություն biggrin

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: