AllAbout.am-ը Համահայկական գրադարան-ի հետ համատեղ սկսում է նոր նախագիծ՝ «Գրականության ուժը»։
Դուք չէիք կարողանում ժամանակ գտնել հայկական գրականություն կարդալու համար։ կամ Ձեր հայերենի իմացությունը բավարար չէ գրական ստեղծագործություններ կարդալու համար։ կամ Դուք չունեք անհրաժեշտ հայկական գրքերը:
Մենք կլուծենք բոլոր այս պրոբլեմները
«Գրականության ուժը» նախագծի միջոցով։ Ամեն շաբաթ կայքը կհամալրվի նոր ու
բազմաբնույթ գրական ստեղծագործություններով։ Նախագծի առավելություններն են. • Հեշտ է գտնել։ Դուք ընդամենը բացում եք մեր կայքը և կարդում եք գրադարանից։ • Հեշտ է օգտագործել։ Ստեղծագործությունները տեղադրված են .pdf ֆորմատով կամ ուղղակիորեն Internet explorer-ում։ • Հեշտ հասանելի են։ Դուք ստիված չեք բազմաթիվ ծանր գրքեր տեղափոխել Ձեզ հետ։ Դրանք տեղադրված են մեր օն-լայն գրադարանում։ •
Ոչ մի լեզվային արգելք։ Գրական ստեղծագործությունները հայերեն և անգլերեն
լեզուներով են (այնուամենայնիվ, այլ լեզուներով ստեղծագործություններ
նույնպես կարող են տրամադրվել՝ առկայության դեպքում)։ • Համապատասխանում է Ձեր ճաշակին¬։ Մեր գրադարանում Դուք կգտնեք բազմաոճ գրական ստեղծագործություններ։ •
Համապատասխանում է Ձեր կարիքներին: Դուք կարող եք հարցում կատարել կայքից
և ստանալ այն ստեղծագործությունները, որոնք ցանկանում եք կարդալ։ Մենք
կանենք հնարավոր ամեն ինչ դրանք գտնելու համար։ • Անվճար: Օն-լայն գրադարանի օգտագործումը ամբողջությամբ անվճար է։ •
Ավելին է քան սպասում եք: Գրական ստեղծագործությունները ձևավորված են
տարբեր նկարներով, պարունակում են լրացուցիչ տեղեկություններ ու լինքեր՝
դրանք ավելի քան գիրք դարձնելու համար։