Երկար և տքնաջան աշխատանքից հետո , ահա և պատրաստ է այս ` բոլորիս հայտնի, հանրագիտարանների ժողովածուն, որը օգտագործման մեջ է առ այսօր, չնայած, որ իր մեջ պարունակում է սովետական քարոզչամեքենայի շունչը: Այն մեր կողմից թվայնացվեց բազում պատճառներից ելնելով , որոնցից ամենաառաջինը կարելի է դասել ընդհանրապես Համացանցում հայկական Հանրագիտարանների ի սպառ բացակայությունը, և խոսքը այստեղ չի գնում այլ էլեկտրոնային-կայք հանրագիտարանների մասին, այլ գրքերի , որպես այդպիսին: Ինչևիցե այս գիրքը հավանաբար մեծ շրջանառություն կսկսի կունենա արդեն ոչ միայն, որպես թղթե գիրք , այլ նաև որպես թվային գիրք: Տեղեկությունների այս լայն աղբյուրը կշարունակի օգտագործվել իր նպատակին. այսպիսով մենք տալիս ենք նրան երկրորդ շունչ ու հնարավորություն ծառայության: Վերջում հավելումով հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել /Ղազարեան Գևորգ անունից/ իմ հայրիկին, ում մեծ ջանքերի գնով էլ հենց լուսապատճենահանվել է այս հանրագիտարանների շարքը, քանզի մեզ մոտ ժամանակի բացակայության անբեկելի խնդիր էր առկա: Շնորհակալություն բոլորին... |