ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
Նորություններ [37]
Նորություններ Ինտերնետային գրադարանային աշխարհից


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1798


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 22.12.2024, 05:56
Գլխավոր » Հոդվածներ » Ինտերնետային Գրադարանի Նորությունները » Նորություններ

Մեզ մոտ էլ եկավ ԳՈՎԱԶԴԸ

 Ես կցանկանայի Ձեզ մատուցել այս թեմայով որոշակի նյութ: 
Նախ և առաջ, քանի որ մենք երկար ժամանակ է, ինչ այս նախագծի վրա ենք աշխատում, հսկայական փորձ ենք ձեռք բերել, ըստ այդմ էլ, որքան էլ, որ այստեղ մեզ համար շատ անիմաստ թեմայով է լինելու խոսակցությունը (նկատի ունենք կայքի ներսում գովազդների միջոցով փող աշխատելը), գիտենք, որ շատերը սրա կարիքն ունեն, քանզի ոչ շատ վաղուց հենց մենք էլ ենք ունեցել:
  Նախ այն մասին, թե  ինչու դրեցինք «կոնտեքստային գովազդ»: Նախ՝ այն որոշակիորեն ամենաանաչառ գովազդ մատուցելու ձևն է, քանի որ չի թռչում այցելույի դեմքին, ինչպես նաև առանց թույլատվության չի բացում նոր կայքեր ու մատուցում ամոթալի ու զզվելի տեսարաններով կայքերի հղումներ:  Ինչ վերաբերում է հենց մեզ. մենք ամեն ամիս որոշակի գումար ենք վատնում կայքի աշխատանքը գործնականում պահելու համար, և այն անցնում է 35,000 դրամը, միաժամանակ մեր աշխատածը, հավատացնում ենք, չի անցնում ամսական 2000-3000 դրամից: Արդեն պատկերացրեք, թե ինչ բարդ է մեզ համար: 
  Կան մի շարք կայքեր, որ տրամադրում են որոշակի պայմաններով կոնտեքստային գովազդ, ինչպես, օրինակ, Google Adsense, Begun, Yandex, miralink և այլն, սակայն այդուհանդերձ նրանցից շատերն անգամ չեն էլ կարդում Ձեզ մոտ տեղադրելու համար գովազդ ստանալու՝ Ձեր ուղարկած հայցադիմումները: 
  *Որաշակի տեղեկություն այն մասին, թե ինչպես է աշխատում կոնտեքստային գովազդը: 
Դրա առաջատարը Google Adsense-ն է, որի հավասար մասն է կազմում Google Words-ը: Նրանք փոխկապակցված են, և ահա թե ինչպես: Google-ը, հանդիսանալով կայքերի  աշխարհի ամենամեծ պահոցը, մի օր առաջարկում է նաև իր էջերում դնել գովազդ, սակայն Google-ի զարգացման հետ համատեղ բոլորի համար պարզ է դառնում, որ որքան էլ ջանա Google-ը, իր կայքերի էջերում չի կարող տեղավոորել բոլոր  գովազդները: Դրա փոխարեն նա առաջարկում է, որ եթե կան կայքեր, որ ցանկանում են իրենց գովազդել, կարող են նույն Google-ից չհրաժարվել, սակայն արդեն նա իր գովազդատուների պահանջը կատարելու է այլ ձևով. նա առաջարկելու է իր գովազդատունեին որոշակի պայմանով, որը կոչվում է Pey-per-Click, տեղադրել նրանց գովազդն այլ կայքերում: Այսպիսով Google-ը Word-ով ընդունում է գովազդելու հայցադիմում, ստանում գովազդատուից գումար, ապա վերցնում այդ գումարից իր մասնաբաժինն ու մնացյալը խոսքտանում այն բոլոր կայքերին, ովքեր համաձայնում են իրենց մոտ տեղադրել այդ գովազդատույի գովազդը: Ահա այսքանը. .պարզ ու հասարակ մեթոդ Google-ի պես ընկերության համար, որը երբեք գովազդներով չի աղտոտել իրա առաջին էջը (ասեմ, որ նմանատիպ հաջողությամբ կայքերը հսկայական գումարով ու մեծ հաճույքով գովազդատուներին են տրամադրում իրենց կայքերի առաջին էջերի գովազդային տեղերը), նույնիսկ հաշվարկ է արվել, որ եթե  Google-ը տեղադրի մեկական սմ քառակուսի այլ կայքերի գովազդ իր առաջին էջում, ասենք հենց Google.com-ում, գովազդատուին այն կարժենա շաբաթական մոտավորապես 1,500,000 դոլար:
 Այսպիսով վերադառնանք մեզ: Գովազդը, որից ստացվող եկամուտը՝ մեկ սեղմման համար 0.02 դոլար, մենք արդեն ներկայացրինք, (նշեմ, որ գրեթե բոլորի մոտ այս սակագինը նույնն է), մեզ համար մեծ նշանակութուն կարող է ունենալ միայն այնժամ, երբ օրական գոնե 5 հոգի սեղմեն այդ, հավատացեք, մեզ համար տգեղացնող ու կայքի բնույթին անհամապատասխան գովազդը: Կարող է հարց առաջանալ, թե ինչու ենք մենք այդքան Google-ավարի մոտենում հարցին։ Պատճառն այն է, որ մենք չենք ցանկանում այնպիսի մի տեղում, որը կոչվում է Գրադարան, շեղել այցելուներին իրենց իսկական նպատակից, իսկ նրանց նպատակը, երբ այցելում են մեզ, չի կարող լինել գովազդ նայելը: Շարունակում ենք կարծել, որ մեզ նման նախագծերը իրական հովանավորման ու աջակցության կարիք ունեն, որը, ցավոք,  դեռ չկա, և մենք ստիպված ենք սպասել այն հնարավոր 10 $-ի չափով գոյություն չունեցող գումարին, որը կարող ենք ծախսել միայն ինտերնետում (մեծամասամբ, քանզի կանխիկացման համար հսկայական տոկոսներ են դրված, ու եթե կանխիկացնես, ապա շատ հավանական է, որ կարող ես կորցնել գումարի կեսը):
Ահա այսպես տխուր... 
Կատեգորիա: Նորություններ | Ավելացրել է: Admin (31.03.2010)
Դիտումներ: 1194 | Մեկնաբանություններ: 2 | Վարկանիշ: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանություններ: 2
+1  
1 Vahan Serva   (06.04.2010 16:34) [Նյութ]
Es uraxem vor ka ayspesi kayq

+3  
2 Admin   (06.04.2010 17:09) [Նյութ]
Շնորհակալություն:Ծառայում ենք Հայ ազգին: biggrin

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: