Երկար ժամանակ ցավալի ընդմիջում էինք տվել կայքի աշխատանքներում` կապված մի շարք խնդիրների հետ, որոնց թվում առաջնայինը ժամանակի սակավությունն է: Ցավալի է իհարկե ունենալ բազում նոր գրքեր ու ժամանակի սղության պատճառով չկարողանալ դրանք տեղադրել բոլոր համար հասանելի ՀամաՀայկական Էլ. Գրադարանում: Այդ պատճառով մենք` ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ադմինիստրատորներս, որոշեցինք փորձել կրկին ակտիվացնել կայքը ու այդ ուղղությամբ առաջին քայլը կլինի այս գրառումը ու տեսանյութը, որը իրականացվել է Barcamp 2011-ի շրջանակներում` Երևանի Ամերիկյան համալսարանում: