ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2008


Վիճակագրություն

Կայքում են : 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 09.01.2025, 14:40
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 12 » ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ
21:42
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետության ակդեմիկոս Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ մարտի 4-ին, Կրասնոդարում: 1904թ-ին ավարտել է Սանկտ - Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ նկարչության բաժինը: 1917թ-ին նշանակվել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ:Նրան վերապահվել են նաեւ ակադեմիայի փոխնախագահի լիազորությունները: 1923թ-ին հրավիրվել է Հայաստան եւ նշանակվել պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավար:Թամանյանի ճարտարապետական առաջին խոշոր նախագիծը եղել է 150.000 բնակչի համար նախատեսված Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը:1934թ-ին արդեն 500.000 բնակչի համար սկսել է մշակել "Մեծ Երեւան" հատակագիծը, որն անավարտ է մնացել: 1925-1933թթ նախագծել է Գյումրու, Էջմիածնի, Ստեփանակերտի, Նոր-Բայազեթի, Հրազդանի, Նուբարաշենի եւ շատ այլ բնակտարածքների հատակագծերը, որոնցից մեծ մասը մնացել են թղթի վրա:Երեանում նրա նախագծմամբ կառուցվել են Կառավարության շենքը (1926-1938թթ), Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը (1926-1929թթ), աստղադիտարանը (1930-1935թթ), անատոմիկը (1926-1933թթ), անասնաբուժական, ֆիզիոթերապեւթիկ հիվանդանոցները, ներկայիս ճարտարագիտական եւ ճարտարապետաշինարարական համալսարանների շենքերը (1927-1932թթ), հանրային գրադարանը (1932-1938թթ), եւ շատ այլ կառույցներ:Մահացել է 1936թ փետրվարի 20-ին, Երեւանում եւ թաղվել է մնացած մեծություների կողքին` Երեւանի պանթեոնում:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1635 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: