Սիր, Պատիվ ունեմ իմ հունիսի 30-ի և հուլիսի 11-ի հաղորդագրերին (թղթապանակ Թիվ 840.1), որոնք վերաբերում են այս տարածաշրջանից հայերի արտաքսմանը, ավելի ճիշտ համընդհանուր սպանդին, հետևյալ լրացումները կատարել... ...Այլևս գաղտնիք չէ` հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել հայերին որպես ցեղ, ուղղակի նման նպատակը այնպիսի սառնասրտությամբ ու բարբարոսությամբ, ավելին` արդյունավետությամբ էր իրագործվում, որ սկզբում գլխի էլ չէինք ընկնում, թե ինչ է կատարվում... ...Լիովին հաստատվել է, որ մինչև այժմ այստեղից բռնագաղթածները քաղաքից դուրս գալուց ընդամենը մեկ-երկու օր անց մորթվել են, որևէ այլ ձևով սպանվել, ընդ որում դա արել են ոչ միայն ճանապարհին նրանց սպասող քուրդ հրոսակախմբերը, այլ հիմնականում աքսորականներին ուղեկցող զինվոր-ոստիկաններն ու չեթեները (կալանավորները), որոնց բանտերից ազատ են արձակել տարագրվող հայերին կոտորել
... Կարդալ ավելին
Մեզ տեղեկացրել են, որ որոշ նոր բացված որբանոցներ ընդունում են նաև հայ երեխաների: Եթե դա արվեր մեր իրական նպատակների անիրազեկությամբ կամ արհամարհման հետևանքով, կառավարությունը կդիտարկեր այդ տեսակ երեխաների կերակրումը կամ նրանց կյանքը երկարացնելու ցանկացած գործոն որպես մեր նպատակներին լիովին հակադիր արարք: Քանի որ այդ երեխաների փրկության հարցը դիտարկում է որպես վնասակար երևույթ: Որբանոցներին խորհուրդ եմ տալիս չընդունել այդպիսի երեխաների և փորձեր էլ չարվեն հատուկ նրանց համար որբանոցներ հիմնել:
Մեզ տեղեկացրել են, որ հայ լրագիրների որոշ թղթակիցներ լուսանկարներ ու նամակներ են ձեռք բերել, որոնք պատկերում են ողբերգական իրադարձությունները և դրանք նրանք տվել են Հալեպում ամերիկյան հյուպատոսությանը: Այս տեսակի վտանգավոր մարդկանց պետք է ձերբակալել ու ճնշել: Ներքին գործերի նախարար,
Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի` պրն Մորգենթաուի կողմից իր կառավարության անունից վերջերս արված միջամտությունից պարզ է դառնում, որ ամերիկյան հյուպատոսները գաղտնի միջոցներով տիրապետում են ինֆորմացիային: Նրանք մնում են չհամոզվող, չնայած մեր հավաստիացումներին, որ տեղահանությունները ապահով կիրականացվեն: Զգույշ եղեք, որ ուշադրություն գրավող իրադարձությունները քաղաքների կամ այլ կենտրոնների մոտ չիրականացվեն: Մեր ներկայիս քաղաքականության տեսանկյունից ամենակարևորն այն է, որ այդ մասերում բնակվող օտարերկրացիներին համոզենք, որ հայերի արտաքսումը իրականում միայն բռի տեղահանություն է: Հետևաբար կարևոր է, որ միառժամանակ նուրբ մոտեցում ցուցաբերենք, իսկ սովորական միջոցառումները հարմար վայրերում իրականցվեն: Բոլոր նրանք, ովքեր հակառակ ինֆորմացիան են տրվել, կձերբակալվեն ու ռազմակա
... Կարդալ ավելին
Տեղեկացնում ենք, որ պետք է ներառեք նաև կանանց ու երեխաներին այն կարգադրության մեջ, որ նախկինում վերաբերվում էր միայն տղամարդկանց: Այդ պարտականությունների համար ընտրե´ք վստահելի ծառայողների:
Ջեմալ բեյին:Յուրաքանչյուրի պարտքն է ամեն հնարավոր միջոցներով ազդել հայտնի տարրերի գոյության ոչնչացման վեհ ծրագրի իրագործմանը, ովքեր դարեր ի վեր խոչընդոտ են հանդիսացել կայսրության քաղաքակրթության բարգավաճմանը : Հետևաբար մենք պետք է մեզ վրա վերցնենք ամբողջ պատասխանատվությունը` երդվելով ինչ էլ պատահի իրագործել այն: Միշտ պետք է հիշենք, թե որքան մեծ է այն զոհողությունը, որը կառավարությունը կատարում է` ներգրավվելով Համաշխարհային պատերազմում: Պետք է այնպես գործենք, որ կիրառված միջոցները տանեն ցանկալի արդյունքի: Փետրվարի 18-ի մեր զեկույցում հայտարարեցինք, որ Ջեմիեթը վճռել է բնաջնջել տարբեր ուժերի, որոնք դարեր ի վեր արգելք են հանդիսացել: Այս առումով պետք է կիրառել արյունալի մեթոդներ: Անշուշտ այդ մեթոդների կիրառումը սարսափեցնում է մեզ, բայց Ջեմիաթը ուրիշ այլ ելք չունի, որ հավաստի իր գործելակերպի կայունությունը: Ալի Ռիզան` հանձնաժողովի պատվիրակ Հալեպում, դաժանորեն մեզ քննադատեց ու հոր
... Կարդալ ավելին
Ըստ արժանահավատ ականատեսների պատմությունների` ջարդերն իրենց ահավորությամբ գերազանցում են 1894-1895 թվականների ջարդերին, իսկ 1915 թվականը արյունով է լցրել Հայաստանը... 1915 թվականին Բեռլինի զինվորական ակադեմիայի նախկին սան Էնվեր փաշայի ղեկավարությամբ այս դժբախտներից մեկ միլիոնը բնաջնջվեցին գերմանական սպաների և հյուպատոսների մեղսակցությամբ: Պալատի արտաքին գործերի մեր հանձնաժողովին պատվելի պարոն Ահարոնյանի կողմից տեղեկացվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման նոր փորձի մասին: Այս երևելի հայի ողբերգական պատմությունը հաստատվեց ամերիկյան և շվեյցարական միսիոներների, հյուպատոսների զեկույցներով, որոնք ներառվել են հարգարժան Լորդ Բրայսի վերջին գրքում: Ոչ ոք չէր կարող անտարբեր մնալ բնաջնջման ենթարկված այս ժողովրդի նահատակության հանդեպ: Հակառակ ներկա դժբախտությունների, համաձայն մեր երկրի ազնվազարմ և արտակարգ ավանդության`
... Կարդալ ավելին
... Հայերի թիվը, որոնք սպանվեցին, անհետացան, բռնի իսլամացվեցին, առևանգվեցին հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ժամանակ Հայաստանի և Փոքր Ասիայի նահանգներում, անցնում է 500000-ից: Կոստանդնուպոլսում ձերբակալությունները մշտական են և ձերբակալվածներին հեռացնում են մայրաքաղաքներից առանց երաշխավորելու նրանց գոյությունը: Նրանք առևտրականներն են, ծնված նահանգներում, բայց հաստատված երկար ժամանակ Կոստանդնուպոլսում: Մի քանի հայերի հաջողվել է ձեռք բերել Օսմանյան տարածքը լքելու թույլտվությունը` թուրք և նույնիսկ գերմանացի պաշտունյաներին վճարելով մեծ գումար, որը հաճախ գերազանցում էր 100000 ֆրանկը: Թուրքիայի ողջ հայ բնակչությունը
... Կարդալ ավելին
...Ինձ դեռևս նախկինում վիճակվել էր ձեր առջև հիշատակել այդ դժբախտ ժողովրդի չլսված տանջանքների մասին: Դաշնակցային Գերմանիայի բարեհաճ աչքի առջև, թուրքերն, ըստ երևույթին, մտադիր են իրագործել հայ բնակչության լիակատար բնաջնջման մասին իրենց վաղեմի երազանքը, որը (հայ բնակչությունը) չի ենթարկվում մահմեդական զանգվածի ազդեցությանը և, այդպիսով, արգելք է ծառայում թուրքական կայսրությունը իրեն տնտեսապես և քաղաքականապես ենթարկելու գերմանական ծրագրերի համար...
Սիրայում և նրան հարակից շրջաններում հայերի հանդեպ կատարված դաժանությունները հասնում են անհավատալի չափերի: Թալանը, բռնությունները, կոտորածը և հաճախ ամբողջ հայկական գյուղերի գլխովին ոչնչացումը կրկնվում են անընդհատ, ընտանիքները անողոքաբար բաժանվում են, կանանց խլում են տղամարդկանցից, երեխաներին` ծնողներից և բոլորն ուղարկվում են աքսորի տարբեր ուղղություններով: Հատկապես դաժանորեն հետապնդվում է հայ հոգևորականությունը, եկեղեցականներին տանջում են, խոշտանգում են, պոկում նրանց եղունգները: Վերջերս 12000-անոց թուրքական զորքերը գրավեցին Զեյթունը, որը ծառայում էր, որպես հայության պատվար և իրեն մոտ չէր թողնում թուրքական ուժերին: Սպառնալիքներով, խաբեությամբ և խոստումներով թուրքերը դրդեցին հայերին հանձնել Զեյթունը և, գրավելով քաղաքը, ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսան նրա բնակիչների և պաշտպանների հետ: Հազարավոր մարդիկ ջարդվեցին և կոտորվեցին
... Կարդալ ավելին
...Վերջերս ստացվեց հետևյալ հեռագիրը պարոն Ռյոսլերից, որը թվագրված է սույն ամսի 18-ով: «Վերջին մի քանի օրերի ընթացքում այստեղ ոտքով արևելքից եկան հայ կանանց և երեխաների բազմաթիվ շարասյուններ, որոնք գտնվում էին սովամահության եզրին և պետք է ուղարկվեին ավելի հեռու, եթե չմահանային այստեղ այս օրերի ընթացքում: Բարձր Դռան հրամանը ձեռնպահ մնալ նրանց տեղահանությունից, ովքեր դեռևս գտնվում են իրենց տներում, հանդիսանում է բացահայտ կեղծիք, քանի որ նրանցից մի քանիսին այդ իմաստով կարելի է համարել կասկածելի և դա հաճախ օգտագործվում է իբրև պատրվակ հայերի տեղահանության համար: Հակառակ այդ հրամանի, զինծառայողների ընտանիքների համար չեն անում բացառություն: Նմանապես դաժանորեն տեղահանում են ծանր հիվանդներին: Տեղահանվածների շարասյունները շարժվում են դեպի Դեյր-էլ-Զոր և Մոսուլ: Չնայած Բարձր Դռան հավաստիացումներին, ամեն ինչ ուղղված է հայ ժողովրդին ոչն
... Կարդալ ավելին
Հայ բնակչության տեղահանումը իրենց տներից արևելյան Անատոլիայի շրջաններում և նրանց վերաբնակեցումը այլ շրջաններում իրականացվում է դաժանորեն... ...Ակնհայտ դարձավ, որ հայերի տեղահանությունը բխում է ոչ միայն ռազմական հանգամանքներից: Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս անկեղծ հայտարարեց այդ մասին դոկտոր Մորցմանին, որն այժմ ծառայում է կայսերական դեսպանությունում: Թալեաթն ասաց, որ «Բարձր Դուռը մտադիր է օգտվել համաշխարհային պատերազմից, որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից` տեղի քրիստոնյաներից այնպես, որ այլ երկրներն իրենց դիվանագիտական միջամտությամբ չխանգարեին դա անել: Այդ միջոցառումը կծառայի Թուրքիայի բոլոր դաշնակիցների և հատկապես գերմանացիների շահերին և վերջիններս էլ այդպիսով կկարողանան ամրապնդվել»...
Ես ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ շատ վայրերից ինձ հասած տեղեկությունը վկայում է այն մասին, որ մայիս ամսից ի վեր սպանվածների 800000 թիվը, որ ազնվազարմ կոմսը անհավանական է համարում, ցավոք, բավականին հավանական թիվ է: Եվ դա այդպես է, որովհետև ձեռնարկված միջոցառումները հիմնովին կանխամտածված և համակարգված են: Կոտորածներն այն քաղաքականության արդյունք են, որը, ինչքան որ հնարավոր է պարզել, որոշակի ժամանակահատված մշակվել է այն ավազակախմբի կողմից, որն այսօր վերահսկում է կայսրության կառավարությունը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ: Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում: Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են: Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից: Միևնույն ժամանակ Կ.Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա: Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորա
... Կարդալ ավելին
Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը հստակորեն սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայով: Ահա այդ կոնվենցիան.Հոդված I. Պայմանավորվող կողմերը հավաստում են, որ ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք, որն իրենք պարտավորվում են կանխարգելել և պատժել: Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ: ա) խմբի անդամների սպանություն, բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում, գ) միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստ
... Կարդալ ավելին
Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սաիդ Հալիմը, Բեհաէդդին Շաքիր և Ջեմալ Ազմիի բեյերը իրենց մեծ մասնակցությունն են ցուցաբերել հայերի զանգվածային ջարդերին: Վերջին երկուսը հետագայում մահապատժի են ենթարկվել:Սաիդ Հալիմը սպանվել է 1921 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Հռոմում, Արշավիր Շիրակյանի գնդակից, իսկ Բեհաէդդին և Ջեմալ Ազմի բեյերը՝ Բեռլինում, 1922-ի ապրիլի 7-ին, Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից:
Էնվեր փաշան, Թալեաթի ու Ջեմալի նման, եղել է երիտթուրքական կուսակցության ղեկավարներից և Մեծ Եղեռնի կազմակերպիչներից: Նրան են պատկանում այս խոսքերը. «առանց մի թուրք զինվորի կորստի, ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»: 1918-ին` զինակիցների նման, փախել է Գերմանիա, ապա հեռակա կարգով մահապատժի ենթարկվել: 1921 թվականին գլխավորել է Միջին Ասիայի հակասովետական բասմաչական շարժումը, որտեղ և սպանվել է հայազգի Հակոբ Մելքումովի գլխավորած բանակների հետ կռվելիս:
Ջեմալ փաշան եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական է եղել Աֆղանստանում:Այնտեղից Թուրքիա վերադառնալիս` 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը:
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: 1915-ին` Ցեղասպանության ընթացքում կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան: Մի քանի տարի անց վերադարձել է հայրենի Երզնկա, բայց չի գտել ոչ մի հայ ընտանիք...Այնուհետև տեղափոխվել է Եվրոպական երկրներ, ԱՄՆ, ապա Շվեյցարիա և Գերմանիա` ուսում ստանալու, ինչպես նաև Թալեաթին գտնելու նպատակով: 1921 թվականի մարտին նրան գտել է Բեռլինում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձել նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալեաթին, դուրս է իջել տնից և ատրճանակի մի կրակոցով սպանել ոճրագործին
... Կարդալ ավելին
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի էր ենթարկել Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք փաշաներին: Բայց այդ վճիռը տարբեր պատճառներով չիրագործվեց: Իսկ ոճրագործները մնացին անպատիժ:Սակայն նրանց վիճակված չէր մեռնել սեփական մահով... Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:Այս սպանությունները իրագործած հայ վրիժառուների մեջ աչքի է ընկնում Սողոմոն Թեհլերյանը: Նա առաջինն էր, որ նման ծրագիր իրականացրեց, և միայն նա արդարացվեց դատարանում:Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX
... Կարդալ ավելին
Հայոց Ցեղասպանություն նաև Մեծ Եղեռն (թուրքերեն' Ermeni Soykirimi, անգլերեն' Armenian Genocide) - արևմտահայության բռնի տեղահանումն ու շուրջ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածներն էին 1915-1923 թթ., Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք
... Կարդալ ավելին