Գլխավոր » 2009»Նոյեմբեր»4 » ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆ ՎԱՆԳԵՆՀԱՅՄԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՌԵՅԽՍԿԱՆՑԼԵՐ ԲԵԹՄԱՆ-ՀՈԼՎԵԳԻՆ 17 ՀՈՒՆԻՍԻ 1915Թ.
20:09
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆ ՎԱՆԳԵՆՀԱՅՄԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՌԵՅԽՍԿԱՆՑԼԵՐ ԲԵԹՄԱՆ-ՀՈԼՎԵԳԻՆ 17 ՀՈՒՆԻՍԻ 1915Թ.
Հայ բնակչության տեղահանումը իրենց տներից արևելյան Անատոլիայի շրջաններում և նրանց վերաբնակեցումը այլ շրջաններում իրականացվում է դաժանորեն... ...Ակնհայտ դարձավ, որ հայերի տեղահանությունը բխում է ոչ միայն ռազմական հանգամանքներից: Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս անկեղծ հայտարարեց այդ մասին դոկտոր Մորցմանին, որն այժմ ծառայում է կայսերական դեսպանությունում: Թալեաթն ասաց, որ «Բարձր Դուռը մտադիր է օգտվել համաշխարհային պատերազմից, որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից` տեղի քրիստոնյաներից այնպես, որ այլ երկրներն իրենց դիվանագիտական միջամտությամբ չխանգարեին դա անել: Այդ միջոցառումը կծառայի Թուրքիայի բոլոր դաշնակիցների և հատկապես գերմանացիների շահերին և վերջիններս էլ այդպիսով կկարողանան ամրապնդվել»...