Հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է
ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։
1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել
Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության
և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը
տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ
կապերի մեջ եղել Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի
հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ, կազմել ու հրատարակել է
«Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911–ին անցել է Կ.Պոլիս, դասավանդել
կեդրոնական և Էսայան վարժարաններում։1915–ից ապրել է Եվրոպայում, 1919–ին վ
... Կարդալ ավելին
Կոմունիստական կուսակցության և սովետական պետության, Ռուսաստանի և
միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան,
սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս:Ապրել է այդ ժամանակաշրջանի հեղափոխականի կյանք` բոլոր վտանգներով ու հետևանքներով:Աշխատել է Լենինի անմիջական ղեկավարությամբ:Անձնական շփումներ է ունեցել ականավոր հեղափոխականների հետ`Ռուսաստանում և Եվրոպայում:Շահումյանի ղեկավարությամբ 1918-ի գարնանը ճնշվել է մուսաֆաթականների
խռովությունը, ինչից հետո նա ընտրվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների
խորհրդի նախագահ և արտաքին գործերի կոմիսար:Շատ չանցած, արտաքին ու
ներքին թշնամիների գերակշռող ուժերի ճնշման տակ, Սովետական իշխանությունը
ժամանակավոր պարտություն կրեց Բաքվում, ինչի հետևանքով Շահումյանը և նրա
մարտական ընկ
... Կարդալ ավելին
Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ
եւ ամենաազդեցիկ դեմքն է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության
հիմնադիրն ու առաջին նախագահը։Նրա կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ
ազդեցություն ունեցավ թե ՀԲԸՄ-ի, եւ թե ողջ հայության ինքնակազմակերպման
եւ հայապահպան ծրագրերի իրականացման համար։Պողոս Նուբարի անձի մեջ խտացել էին հայ գործարարի, դիվանագետի ու մարդասերի ամենակարեւոր հատկությունները։Պողոս
Նուբարի անհատականության վրա անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա
հայրը՝ Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով իր բացառիկ
կարողությունների շնորհիվ եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա,
լայնամասշտաբ աշխատանք տարել եգիպտահայերի կրթական եւ սոցիալական
խնդիրների լուծման ոլորտներում։ Պողոս Նուբարը հոր պես խելացի էր եւ
աշխատասեր, կի
... Կարդալ ավելին
Հայ օպերային երգչուհի: ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի:Երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, ելույթներ է ունեցել
Կահիրեում: 1948-ին տեղափոխվել է Հայաստան, Երևանի Սպենդիարյանի անվ.
Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, դասավանդել է Կոմիտասի անվ.
Կոնսերվատորիայում: Դերերգերից են` Անուշ, Շուշան /Ա. Տիգրանյանի «Անուշ»,
«Դավիթ Բեկ», Ռոզինա /Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»/, Կարինե, Օլիմպիա
/Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Բ», Մարգարիտ /Գունոյի
<<Ֆաուստ>>/: Համերգային հարուստ երգացանկով /Բախ, Հենդել,
Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Ռախմանինով, Կոմիտաս/ ելույթ է ունեցել ՍՍՀՄ
քաղաքներում, Իրանում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայի երկրներում,
ԱՄՆ-ում, Անգլիայում:Գոհար Գասպարյանը ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. Նրա
ձայնը առանձնանում է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների
թեթևությամբ:
Ֆրանսահայ նկարիչ:1918-ին ընտանիքով տեղափոխվել է Կահիրե, սովորել տեղի Գալուստյան
վարժարանում և ֆրանսիական լիցեյում: 1924-ին մեկնել է Փարիզ. ավարտել
ճարտարապետական դպրոցը, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»: 1929-ին
ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում Գառզուի «Ալքազարի հին պարտեզները»
կտավը արժանացել է առաջին մրցանակի: 1930-ից մասնակցել է Փարիզի հայ
արվեստագետների <Անի> միության ցուցահանդեսներին: 1930-ին
ցուցադրվել է «Գերանկախներ»-ի սալոնում: 1939-ին կազմակերպել է իր
անդրանիկ անհատական ցուցահանդեսը:
Երեք անգամ` 1943, 1951, 1953-ին արժանացել է Հալմարկի մրցանակին:
1950-ական թթ. նրա արվեստը լայն հռչակ է ձեռք բերել: Հանրահայտ են
«Վենետիկյան, 1953թ.», «Ապոկալիպսիս, 1957թ.» և «Երկրային դրախտ, 1959թ.»
նկարաշարերը: Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանով:1966-ին առաջին անգամ եղել է Երևանում, կազմակերպել շուրջ 150
գունավոր վիմագրությունների և գրքերի
... Կարդալ ավելին
Սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:Աշխատել է Բաքվի նավթահանքերում, մասնակցել բանվորական գործադուլներին,
ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը: Հեղափոխական գործունեության
համար բանտարկվել է Մետեխի բանտում, աքսորվել Աստրախանի նահանգ:1915-ին
Գայը 6-րդ հայկական կամավորական դրուժինայի հեծյալ վաշտի հրամանատարն էր,
ապա` դրուժինայի պետը: Կովկասյան ռազմաճակատում ցուցաբերած քաջության
համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչերով ու մեդալներով և Ս.Աննա շքանշանով:Գայը ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական կռիվներին, հեռացվել է հնչակյան
կուսակցությունից, ընդունվել է բելշևիկյան կուսակցության շարքերը: Եղել է
Երկաթյա դիվիզիայի պետը, ազատագրել է Սիմբիրսկը, մասնակցել Կոլչակի դեմ
կռիվներին: Որպես 2-րդ Կովկ
... Կարդալ ավելին
Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս 1843-ից:Եղել է հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման ջերմ պաշտպան:Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը:1826-ի
ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմավորել է հայկական կամավորական
խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:Պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:Ներսես Աշտարակեցու Ռուսաստանի հովանավորության ներքո Հայկական ինքնավար
պետություն ստեղծելու ձգտումները հարուցել են ցարական կառավարության
դժգոհությունը, և Պասկևիչի սադրանքով նա հեռացվել է Անդրկովկասից,
նշանակվելով Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ:Ընտրվելով կաթողիկոս, վերադարձել է Էջմիածին և զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ:
Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գորցիչ է: Եղել է գիտնական,
իրավագետ և առակագիր։ Ծնվել է 1120-ին ( ?), Գանձակում: Երկար տարիներ
ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում
կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։
Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր
են նրա «Առակները» , հրատարակված 1790 թվակակնին: Առակների թեմաները
սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը
գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները: Գոշը նշանավոր
է նաև իր «Դատաստանագրքով», որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր
Հայաստանում: «Դատաստանագիրքը» կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես
հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական
օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա:
«Դատաստանագիրքը» գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և
... Կարդալ ավելին
Հայ ականավոր պատմաբան, բյուզանդագետ, բանասեր:Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները` ոսկե պարգևանշանով: Աշակերտել է Ն. Մառին:Եվրոպայում խորացել է բյուզանդագիտության մեջ; Աշխատել է Էջմիածնի մատենադարանում:1909-ին դարձել է Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ, իսկ 1916-ին
ստացել է դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում: 1920-ին մեկնել Լոնդոն,
ապա` Փարիզ:1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը:Ադոնցը թողել է մոտ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն արժեքավոր գիտական
աշխատություններ, նվիրված հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու
գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայճհունական
բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին և լեզվաբանու
... Կարդալ ավելին
Սովետական պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ:Ավարտել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1911-ին:Համագործակցել է Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Ջափարիձեի և ուրիշ
հեղափոխականների հետ: 1921-ին Մյասնիկյանը նշանակվել է նորաստեղծ
Սովետական Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ:Կուսակցական, պետական և ռազմական գործունեությանը զուգընթաց Մյասնիկյանը
տաղանդավոր հրապարակախոս, գրականագետ և խմբագիր էր: Խմբագրել է 10 անուն
թերթ ու հանդես:Իր ղեկավարման տարիներին, Ալեքսանդր Մյասնիկյանի
ջանքերով, Հայաստան են եկել մշակույթի, արվեստի, ճարտապետության,
գիտության ակնառու հայ գործիչներ:Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում` ինքնաթիռային աղետի հետևանքով:
Մովսես Սիլիկյան Բաբայի ծնվել է Ելիզավետպոլի նահանգում 1862 թ- ին :Սիլիկյանը ավարտել է Մոսկվայի Ռազմական Գիմնազիումը, Ալեքսանդրապոլի Ռազմական Դպրոցը և սպայական հրաձգային դպրոցը։1884 թվականից ծառայել է ռուսական բանակում պոդպորուչիկի կոչումով ։
Ծառայել է հիմնականում Կովկասյան զինվորական օկրուգում : Հաջորդաբար եղել
գումարտակային համհարզ , վաշտի, գումարտակի , գնդի և դիվիզիայաի
հրամանատար : 1914 թ-ին նշանակվել է Երևանի զինվորական պարետի օգնական :
1915 թ-ին եղել է հրաձգային գնդի հրամանատար : 1916 գլխավորել Վանի
զորախումբը :Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է
Կովկասյան ճակատի մարտերին հետագայգայում նաև Հայաստանի բանակի գեներալ
մայոր : 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից և ռուսական զորքերի
նահանջից հետո Սիլիկյանը թողել է ռուսական զորքը և 1918 թվականի հունվարին
դարձել է Հայաստան
... Կարդալ ավելին
Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով (ռուսերեն՝ граф Михаил Тариелович
Лорис-Меликов) (1825 - 1888), Ռուսաստանի Կայսրության պետական գործիչ,
հեծելազորի գեներալ, Ցարի շքախմբի համհարզ-գեներալ։ Ծնվել է հայ ազնվական
(մելիքական) ընտանիքում Թիֆլիս քաղաքում, 1825 թ.։ Կրթությունը ստացել է
Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան
ինստիտուտում, ապա՝ Գվարդիայի Կադետական դպրոցում։Ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում։
4 տարի հետո (1847 թ.) ուղարկվել է Կովկաս, որտեղ ծառայել է մոտ 20 տարի և
այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և
մեծակարող վարչարար։ Շնորհև դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին
խաղաղեցնել։Ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմում նա հանդիսացել է առանձին
բանակային կորպուսի հրամանատար ընդդէմ Օսմանեան Կայսրութեան զօրքերի՝
Հայկական լեռնաշխարհում։
... Կարդալ ավելին
Հասարակական-քաղաքական գործիչ,Հայոց կաթողիկոս 1893-ից:Սովորել է Վասպուրականի անապատների դպրոցներում: Վարդապետ է ձեռնադրվել 1854-ից:Լինելով հոգևորական, մշտապես հավատարիմ է մնացել տառապյալ հայրենակիցների հովվի առաքելությանը:Խրիմյան Հայրիկը ճանապարհորդել է հայաշատ գավառներով և ամենուրեք
ջանացել է թեթևացնել հայ մարդու ծանր վիճակը, փորձել է սահմանափակել թուրք
ու քուրդ աղաների անօրինությունները:Ժամանակի ընթացքում նա ընտրվել է
հոգևորական տարբեր պաշտոնների, սակայն հավատարիմ է մնացել
ազգային-ազատագրական դիրքորոշմանը: Այդ համոզմունքին է Խրիմյան Հայրիկը
եկել եվրոպական երկրներ այցելելուց հետո, որտեղ նա ապարդյուն փորձել էր
դիվանագիտական միջոցներով լուծել «Հայկական հարցը»:1895-ին նա հասել է Ռուսաց թագավոր Նիկոլայ երկրորդին, հուսալով նրա
օգնությամբ փրկել հայ ժողովրդ
... Կարդալ ավելին
Հայ գործարար և բարեգործ:Մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու հարցում:
Սովորել է Ֆրանսիայում և Անգլիայում: Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի
համալսարանը և ստացել ինժեներ-նավթագործի որակավորում: Հրատարակել է մի
շարք մասնագիտական հոդվածներ եվրոպական թերթերում: 21 տարեկան հասակում
արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքատեղերի
վերաբերյալ:Գալուստ Գյուլբենկյանը առաջին հայ միլիարդատերն է: Մեծ ներդրումներ է արել սփյուռքահայ համայնքներին օժանդակելու նպատակով:Ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որը գործում է 70 երկրներում և աջակցում է գիտությանը ու մշակույթին:
Հայոց թագավոր 914-ից:Հաջորդել է հորը` Սմբատ Ա-ին: Աշոտ Երկաթը
եղբայր Աբասի հետ ազատագրել է արաբներից Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը,
Աղստևը և Հայաստանի մի շարք այլ մասեր: Բյուզանդիան ճանաչել է նրան
որպես Հայոց թագավոր ու տվել է օգնական զորք: Աշոտ Բ Երկաթը ծավալել էր
պայքար քաղաքականապես միասնական Հայաստան ստեղծելու համար:Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։
Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր
վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը
պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ
ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր
եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց
Հայաստանի մի շարք մասեր։
... Կարդալ ավելին
Նա ծնվել է Սիրիայում: Ծննդյան տարեթիվը հայտնի չէ,իսկ կրթություն ձեռք
է բերել Կիլիկիայի Արքակաղին վանքում: Եղել է վարդապետ քարոզիչ..1210-ական
թվականներին հաստատվել է Այգեկում: Եվ այդ անունով էլ կոչվել է Այգեկցի:Այգեկցին գրել է ճառեր, խրատներ: Որպեսզի առավել տպավորիչ դարձնի իր
ճառերը, այն համեմում է առակներով և այսպիսով սկիզբ դնում առակավոր ճառի
տեսակին:Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների
ստեղծագործությունների համար։ Առակները կարճ են, պարունակում են այն
ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը
հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ:
Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500
առակ:1205 թ. Կազմել է <Արմատ հավատո> գործը,որը հայոց
... Կարդալ ավելին
Նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։Մինչև
30 տարեկան կատարելագործվել է աշուղական արվեստում: Երկար տարիներ շրջել է
մերձավոր արևելքում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության երկրներում,
ընկալել է թափառական երաժիշտների ավանդական արվեստն ու արհեստը: Մկրտվել է
Սայաթ-Նովա, ինչը պարսկերեն նշանակում է «մեղեդիների որսորդ»:Սայաթ-Նովան առաջինն էր, որ երգել է վրացական խաղեր` օգտագործելով
պարսկական բանաստեղծության ձևերը: Այս նորարության համար նրան կարգել են
Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար:Ժամանակի ընթացքում
Սայաթ-Նովան ներքաշվել է պալատական խարդավանքների մեջ, ինչի հետևանքով
1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս
անու
... Կարդալ ավելին
Հայ մեծահարուստ առևտրական, նավթարդյունաբերող, բարեգործ:1878-ից զբաղվել է նավթարդյունաբերությամբ Բաքվում: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկի» գլխավոր բաժնետեր: 1899 հիմնել է «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը, կապիտալը` 30 000 000 ռուբլի:Եղել է Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: Նրա ընկերությունը մասնաճյուղեր
է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի,
Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ: Մեծ գումարներ է ծախսել բարեգործական նպատակներով:Թիֆլիսում հիմնել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգել Մայր եկեղեցին և այլն:
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և
ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ»
և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ. եղել է
«Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները
տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման
է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների
ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի
բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրե
... Կարդալ ավելին
Հայ առագին տպագրիչ, հայկական տպագրության սկղբնավորողն ու հիմնադիրը: Գործել է 15 –թդ դ. սկզբներին Վենետիկում:Տեղի
գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորագիր և
գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների տպատախտակներ: Հակոբ
Մեղապարտի տպարանը 1512-1513-ին լույս է ընծայել «Ուրբաթագիրք» ,
«Պատարագատետր» , «Աղթարք» , «Պարզատումար», «Տաղարան»:Պահպանված
հինգ գրքերից միայն «Պատարագատետրը» ունի հրատարակության թվականը, վայրն
ու տպագրիչի անունը նշող հիշատակարան` « Գրեցիաւ սուրբ տառս ի ջկբ (1513)
, ի աստվուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ` Ֆռանկստեան. ձեռամբ
Մեղապարտ Հակոբին.ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցեք Աստուծոյ»:Հակոբ
Մեղապարտի տպագրված գրքրի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է
երկգիծ քառակուսու մեջ: Շրջանակը
... Կարդալ ավելին
Դավիթ Անհաղթը հայ իրականության մեջ հանդիսացել է տրամաբանության,
իմացաբանության, բարոյագիտության եւ փիլիսոփայության այլ մասնաճյուղերի
հիմնադիրը: Քրիստոնեության գաղափարախոսության տիրապետության պայմաններում
նա զարգացրեց իր ժամանակի համար առաջավոր փիլիսոփայական գաղափարներ,
նպաստեց մտքի ձերբազատմանը կրոնական կապանքներից եւ վերստին ծնունդ տվեց
անտիկ գիտության ավանդույթներին: Շնորհիվ Անհաղթի, Հայաստանի
փիլիսոփայությունը կանգնեց զարգացման ինքնուրույն, աստվածաբանությունից
անկախ ուղու վրա:Դավիթն ապրել է 5-6-րդ դարերում: Երկար տարիներ փիլիսոփայություն է ուսուցանել Ալեքսանդրիայում: Անհաղթ անունը ձեռք է բերել Աթենքում եւ Կոստանդնուպոլսում բյուզանդական փիլիսոփաների հետ հրապարակային վեճերում հաղթելիս:
Անհաղթի ստեղծագործություններից մեզ են հասել չորսը` «Սահմանք
Իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն ի
Վերլուծականն Ար
... Կարդալ ավելին
Հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1908-ին
լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» առաջին բանաստեղծական ժողովածուն, որով
նա միանգամից դարձավ հայգրականության ականավոր դեմքերից մեկը:1913-ին
Մոսկվայի համալսարանը չավարտած, ընդունվել Պետերբուրգի համալսարանի
արևելագիտության ֆակուլտետը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի
հաշտության բանակցություններին որպես հայկական գործերի խորհրդական:
1919-ին վերջին Ժողկոմատի կողմից գործուղվել է Միջին Ասիա, սակայն
ճանապարհին առողջությունը կտրուկ վատացել է, և 1920-ի հունվարի 7-ն նա
Վախճանվել է Օրենբուրգում:Տերյանը առաջին արևելահայ բանստեղծն էր, որը հետևողականորեն կիրառել է
և կատա
... Կարդալ ավելին
7-րդ դարի հայ գիտնական, առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ
գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում: Նախնական կրթությունը
ստացել է հավանաբար Դպրեվանքի դպրոցում, այնուհետև 11 տարի ճանապարհորդել
ու սովորել է արտասահմանում, այնուհետև հիմնավորվել է Տրապիզոնում, հույն
նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում:Զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով,տոմարագիտությամբ, աշխարհագիտությամբ, երաժշտությամբ:
Հեղինակն է պահպանված ամենահին թվաբանության դասագրքի:
Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության Հայաստանի
Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ`
կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ
կառավարության գործառույթները, մյուս կողմից` կազմակերպել մայիսյան
հաղթական ճակատամարտերը:Եղել է առաջին հանրապետության Ներքին Գործերի նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երևանի Թոխմախի պանթեոնում:
Հայաստանի և Արցախի հերոս, ԱՍԱԼԱ ի նախկին անդամ Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնի բազում լեզուներ տիրապետող
ուսանողը, ընդհատելով համալսարանական ուսումը մեկնում է քաղաքացիական
ղժդժությունների մեջ գտնվող Լիբանան, իր հայրենակիցների համար կռվելու: Մոնթեն վարել է աստանդական կյանք, ապրել տարբեր երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով:Նա
իր տարիներն անցկացրել է փախստականներով բնակեցված ետնախորշերում,
պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում և
բանտերում: Երկար դեգերումներից հետո որպես հրամանատար Ավո Արցախի ազատամարտի առաջին գծում էր և այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն: