Հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1908-ին
լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» առաջին բանաստեղծական ժողովածուն, որով
նա միանգամից դարձավ հայգրականության ականավոր դեմքերից մեկը:1913-ին
Մոսկվայի համալսարանը չավարտած, ընդունվել Պետերբուրգի համալսարանի
արևելագիտության ֆակուլտետը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի
հաշտության բանակցություններին որպես հայկական գործերի խորհրդական:
1919-ին վերջին Ժողկոմատի կողմից գործուղվել է Միջին Ասիա, սակայն
ճանապարհին առողջությունը կտրուկ վատացել է, և 1920-ի հունվարի 7-ն նա
Վախճանվել է Օրենբուրգում:Տերյանը առաջին արևելահայ բանստեղծն էր, որը հետևողականորեն կիրառել է
և կատարելության հասցրել բանաստեղծական շարքերի սկզբունքը: Տերյանի գրական
ժառանգություն կազմում է մոտ 400 բանաստեղծություն:
Տերյանի սիրո քնարերգությունը` պոետի տառապած հոգու խառնարանով անցած ու
ընթերցողին նրբորեն մատուցած, ուրույն տեղ է գրավում հայ ժողովրդի
հավաքական հոգում, ինչի ապացույցն է նրա պահանջված լինելը մինչ այսօր: