Նա ծնվել է Սիրիայում: Ծննդյան տարեթիվը հայտնի չէ,իսկ կրթություն ձեռք
է բերել Կիլիկիայի Արքակաղին վանքում: Եղել է վարդապետ քարոզիչ..1210-ական
թվականներին հաստատվել է Այգեկում: Եվ այդ անունով էլ կոչվել է Այգեկցի:Այգեկցին գրել է ճառեր, խրատներ: Որպեսզի առավել տպավորիչ դարձնի իր
ճառերը, այն համեմում է առակներով և այսպիսով սկիզբ դնում առակավոր ճառի
տեսակին:Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների
ստեղծագործությունների համար։ Առակները կարճ են, պարունակում են այն
ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը
հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ:
Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500
առակ:1205 թ. Կազմել է <Արմատ հավատո> գործը,որը հայոց եկեղեցուն է
վերաբերվում:Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ "
Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ:Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում:
|