Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.09.2025, 16:53 |
|
Գլխավոր » ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ
Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»:
Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես
Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է
մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում,
նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը
մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա
մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում
ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ
երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին:
Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության,
ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի
գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական
աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է
նախադեպ չուն
...
Կարդալ ավելին
|
Կիլիկիայի հայակական պետության իշխան 1187, Հայոց թագավոր`1198-ից:Արտաքին և ներքին բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում Լևոն իշխանը
(պարոն) կարողացավ Կիլիկիայի սահմաններին մոտեցող նոր նվաճողների հետ
դաշնակցել, ջախջախել հին ախոյաններին, ազատագրել և ընդլայնել իր պետության
սահմանները: Սադրանքով, խորամանկությամբ, հարևան քրիստոնյա իշխանական
տների հետ ամուսնությունների ճկուն մանվահյուսք ստեղծելով ապահովում էր իր
երկրի անվտանգությունը: Լևոն Բ բարձրացրեց պետության միջազգային
հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում
թագավորություն հիմնելու համար:Թագադրությունը տեղի ունեցավ 1196-ի հունվարի 6-ին Տարսոնի Սուրբ
Սոֆիա մայր տաճարում: Արարողությանը ներկա էին Բյուզանդիայի, Հռոմեական
սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի և հարևան այլ երկրների
պատվիրակներ
...
Կարդալ ավելին
|
Արտաշես Ա Բարի (ծն. թ. Անհայտ- մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189-ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի
զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200-ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա-ին։Մագնեսիայի
ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III-ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա
անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության
մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի
թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական
մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների
պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված
ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու
կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։
Միացյ
...
Կարդալ ավելին
|
Նորանկախ Հայաստանի ռազմական, պետական, քաղաքական գործիչ:1990-1992.-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր։
1992թ-1993թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի
պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ
նախագահի ներկայացուցիչ:1995թ.- 1999թ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով:1999-ի հունիսից Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն
էր մինչև հոկտեմբերի 27-ը`իր ողբերգական վախճանը: 1999-ին հետմահու
արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս կոչմանը:
|
Ստեղծել է հայկական այբուբենը, հիմնադրել է հայ դպրության համակարգը, եղել
է հայոց առաջին ուսուցիչը և թարգմանիչը: Ծնվել է Տարոն գավառի Հացեկաց
գյուղում, հողագործի ընտանիքում: Ծննդյան թիվը ընդունված է համարել 362
թ.: Ստացել է կրթություն հենց Տարոնում, ինչից հետո գնացել այն ժամանակվա
մայրաքաղաք Վաղարշապատ եւ ծառյության անցել թագավոր Խոսրով Երրորդի
արքունիքում. սկզբից որպես քարտուղար, հետո` ռազմիկ: Տիրապետել է
հունարեն, սիրիայերեն, պարսկերեն լեզուներին: Ենթարկվելով ներքին
մղումներին, թողել է պաշտոնը, ընդունել է հոգևոր աստիճան և դարձել
ճգնավոր: Հայ ժողովրդի ճակատագրի մասին մտորումները բերեցին Մեսրոպ
Մաշտոցին այն համոզմունքին, որ ազգի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել
հայկական գիր եւ գրականություն: Կաթողիկոս Սահակ Պարթևը միացավ այդ
գաղափարին և թագավոր Վրամշապուհի օժանդակությամբ սկսվեցին բազմամյա
հետազոտություններ, որոնց արգասիքը դարձավ մինչ այսօր գործող հայ գրերի
այբու
...
Կարդալ ավելին
|
Հայոց Արշակունի թագավոր 370-ից: Հաջորդել է հորը` Արշակ Բ-ին: Գահին
հաստատվել է հռոմեական կայսրության օժանդակությամբ` հայ և հռոմ. միացյալ
բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը:Չնայած նա
իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է
վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու
տնտեսական և քաղաքական հզորությունը:Պապի վարած ինքնուրույն քաղաքականությունը առաջ է բերել Հռոմի դժգոհությունը:Հայաստանում
հռոմեական զորքերի հրամանատար Տրայանոսը կարողացել է շահել Պապի
վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:
|

Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման
առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր
Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420
թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել
Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ
Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ:
Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության
ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը,
համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան
Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն
աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշան
...
Կարդալ ավելին
|
Գրիգոր Նարեկացի (951-1003),
հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղ և փիլիսոփա։ Հայ գրականության
վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։Ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում: Փոքր հասակից կապված էր
Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունը: Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գործերից ամենահայտնին «Մատեան ողբերգութեան» պոեմն է, որն անվանում են նաև «Նարեկ»:Նարեկացին գրել է մարդու հոգևոր ապրումների, ձգտումների, կասկածների,
տառապանքի միջոցով ինքնամաքրման փորձերի մասին: 11-րդ դարում արդեն
հորիզոնին էին մութ միջնադարի նախանշանները, մարդուն, անհատին
ստորացնելու, մեղքերի պատանքի մեջ առնելու միտումը:Նա առաջիններից էր,
ով ըմբոստացավ մեղսավոր մարդկության և անմխիթար իրականության դեմ և
հայտարարեց ի լո
...
Կարդալ ավելին
|
Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/
Թագավորել է Ք. ա. 96/95-ից:
Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող
պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել
է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը:
Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին,
հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական
հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը
Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները
նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի
հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին
Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան:
Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գեր
...
Կարդալ ավելին
|
Հայ մեծանուն պոետ Հովհաննես Շիրազը (իսկական անունը Օնիկ Կարապետյան)
ծնվել է 1915թ ապրիլի 27-ին` Գյումրիում: Թուրքական արշավանքների ժամանակ
հայրը սպանվել է եւ տղան ընկնել է Ալեքսանդրապոլի որբանոցը: Մայրը մի օր
փողոցում պատահական գտնել է կորած որդուն եւ հետ տուն է բերել` ստիպելով
արհեստ սովորել:Սկզբում Շիրազը կոշկակարությամբ է զբաղվել, հետո փորձեկ է այլ արհեստներ սովորել, բայց դրանցից ոչ մեկն էլ դուր չի եկել Օնիկին: Դպրոցում էլ չի փայլել առաջադիմությամբ: Միայն հայերեն լեզուն է սիրել:Դեռ
դպրոցական տարիներին է բացահայտվել տղայի գրելու տաղանդը: Առաջին անգամ
նրա ստեղծագործությունները տպագրվել են 1930թ-ին` տեքստիլ գործարանի
թերթում, ուր որպես խառատ էր աշխատում: Շիրազն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:Վիպասան
Ատրպետը նրան տվել է"Շիրազ” մականունը` մեկնաբանելով, թե նրա
բանա
...
Կարդալ ավելին
|
Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի
հիմնադիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ) Համո
Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երեւանում: 1914թ-ից սկսել է
նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի
շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առեւտրի ինստիտուտը (մինչ այդ
պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի
կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր:1923թ
Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել "Հայֆիլմ”
կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը`
"Նամուս”-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի
ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ
դրսեւորելու իր տա
...
Կարդալ ավելին
|
Հայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյան) ծնվել է
1910թ մայիսի 25-ին` Բիթլիսի Դաշտադեմ գյուղում: Ծննդավայրից էլ գալիս է
"Դաշտենց" գրական անունը:1932թ ավարտել է Երեւանի Պետական
համալսարանը, 1940թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների
ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետում: 1965թ-ին պաշտպանելով
թեկնածուական թեզը` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի
աստիճան, որից հետո դասավանդել է Երեւանի բուհերում: 1965-74թթ
որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում:
1932թ հրատարակվել է "Երգերի գիրք" բանաստեղծությունների առաջին
ժողովածուն, որին հաջորդել են "Գարնանային երգեր", "Բոց" ժողովածուներն ու
"Տիգրան Մեծ" ողբերգությունը: Դաշտենցին հանրահայտ է դարձրել 1970թ
հրատարակված արեւմտահայերի ողբերգությ
...
Կարդալ ավելին
|
Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ
գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման
ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը
ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանում: Հայկական ջարդերի
տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս: Ուսում ստացել է Ժնեւի
համալսարանում, ապա շարունակել է Նոր-Նախիջեւանում, հետո էլ Թիֆլիսի
Ներսիսյան դպրոցում եւ անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական
համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել էԿովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:
Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում
հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել
...
Կարդալ ավելին
|
Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, ԳԱ ակադեմիկոս (1968թ),
ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ կամ Անուշավան
Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905թ-ի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին
գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մինչեւ բանակ զորակոչվելը
որպես խառատ աշխատել է Դոնի Ռոստովում, ապա Մոսկվայի "Դինամո"
գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային
ինժեներական ակադեմիան: Ուսանողական տարիներին` 1935թ-ին ընկերների
հետ Միկոյանը ստեղծել է իր առաջին ինքնաթիռը` "Օկտյաբրյոնըկ"-ը: 1937թ-ին
գերազանց գնահատականներով ավարտելով ակադեմիան` նշանակվել է թիվ 1
ավիագործարանի կոնստրուկտորական բաժնի փոխղեկավար: 1940թ-ին
ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բաժնի գլխավոր կոնստրուկտորն
էր: Միկոյանի գլխավորությամբ ստեղծվել են մեծ բարձրության վրա օդային
մարտեր մղելու համար նախատեսված "ՄԻԳ-1" եւ "ՄԻԳ-3", "Ե
...
Կարդալ ավելին
|
Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր,
երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր եւ ԽՍՀՄ
ժողովրդական արտիստ 1926թ Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը)
ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական
տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել
սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր եւ ջութակ նվագել է
սովորել: 1890թ պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա բնակության:
Ուսում ստացել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
1890-95թթ: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում եւ համալսարանի
ուսանողական նվագախմբում: 1892-94թթ Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է
ուսումնասիրել Ն. Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ` Սանկտ
Պետերբուրգում` Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի մոտ:
...
Կարդալ ավելին
|
Հմուտ զինվորական գործիչ, հրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես
Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ դեկտեմբերի 2-ին, Գանձակում գտնվող
Չարդախլու գյուղում, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում: Տեղի
դպրոցում 2 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի երկաթգծի
տեխնիկական ինստիտուտում` ստանալով երկաթգծի մեխանիկի որակավորում: 1915թ-ին կամավոր զինվորագրվել է խորհրդային բանակ` Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի փորձագիտական կորպուսի կազմում: Առաջին
Աշխարհամարտի ժամանակ հիմնականում կռվել է Կովկասյան ճակատում` Օսմանյան
կայսրության դեմ: 1917թ-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ակադեմիան: "Ես
շատ էի ցանկանում ճակատ մեկնել եւ ռուսական բանակի կազմում կռվել մեր
ժողովրդի թշնամիների դեմ”, ավելի ու
...
Կարդալ ավելին
|
Հայ մեծանուն գրող, ուսուցիչ եւ աշխարհաբար հայերենի հիմնադիր Խաչատուր
Աբովյանը ծնվել է 1805թ հոկրեմբերի 15-ին` Քանաքեռ ավանում, որ ապրել է
մինչեւ 10 տարեկանը: 1814թ ծնողները նրան տարել են Էջմիածին եւ
հանձնել ընտանիքի բարեկան Եփրեմ Կաթողիկոսին: Էջմիածնի Գեւորգյան
ճեմարանում 6 տարի ուսանելուց հետո Աբովյանը մեկնել է Թիֆլիս` ուսումը
շարունակելու հայ պատմաբան Պողոս վարդապետի մոտ: 1823թ ընդունվել է
Ներսիսյան վարժարան եւ 3 տարի սովորելուց հետո վերադարձել Հայաստան:
Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ եւ օտարազգի զբոսաշրջիկների համար
աշխատել է որպես թարգմանիչ: 1829թ Էստոնիայի Դորպատի համալսարանի
պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտնականների մի խումբ է ժամանել
Հայաստան` Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորի խնդրանքով
Կաթողիկոսը թույլատրել
...
Կարդալ ավելին
|
Հայ գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Կարապետի
Դեմիրճյանը ծնվել է 1877թ փետրվարի 18-ին` Ախալաքալաքում: Նախնական
կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում: 1892թ ընդունվել է Էջմիածնի
Գեւորգյան ճեմարանը: 1898թ ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը` աշխատել է
Արդահանում: 1900թ-ից Հովհաններս Թումանյանի հետ աշխատել է նրա իսկ
ստեղծած "Վերնատուն" գրական ընկերությունում: 1905-10թթ սովորել է Ժնեւի
համալսարանի մանկավարժական ֆակուլտետում եւ կարճ ժամանակով դասավանդել է
Թիֆլիսում: 1925թ-ին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել
գիտությունների եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար: 1899թ
հրատարակվել է "Բանաստեղծություններ" բանաստեղծությունների ժողովածուն:
Նրա գրչին է պատկանում նաեւ "Լենկթեմուր" հայրենասիրական պոեմը:
Դեմիրճյանն իր ուժերը փորձել է նաեւ դրամատուրգիայի ասպարեզում: 192
...
Կարդալ ավելին
|
Հայ հերոս, սուզվող ռմբակոծիչի օդաչու Նելսոն Գեւորգի Ստեփանյանը ծնվել է
1913թ ապրիլի 10-ին` Շուշիում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են
Երեւան: Սովորել է Տրանսկովկասյան ռազմական նախապատրաստական
դպրոցում, որն ավարետել է 1930թ: Ուսումը շարունակել է ավիացիոն
ռազմածովային դպրոցում: Ավարտելով 1935թ միեւնույն դպրոցում մինչեւ 1938թ
աշխատել է որպես թռիչքային մասնագետ: Ստանալով փոխգնդապետի աստիճան`
Նելսոն Ստեփանյանը 1941թ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ կամավորական է
գրվել եւ բալթյան ճակատի օդային մարտերում կռվել որպես
կործանիչ-ռմբակոծիչի օդաչու: 1943թ ստանալով մայորի կոչում, Ստեփանյանը դարձել է 47-րդ դիվիզիայի հրամանատարը:
Իր ստորաբաժնաման հետ մասնակցել է Սեւաստոպոլի, Թեոդոսիայի եւ Ղրիմի
մարտերին: 1944թ նրա մարտական դիվիզիան վերադարձել է Բալթիկ
...
Կարդալ ավելին
|
Հայ մեծ բանաստեղծ Միսակ Կարապետի Մեծարենցը (ի ծնե Մեծատուրյան) ծնվել է
1886թ հունվարին` Արեւմտյան Հայաստանի Բինկյան գյուղում: Տառաճանաչ է
դարձել հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում: 1894-96թթ շարունակել է
հաճախել Սվազի Արամյան դպրոցը, իսկ 1896-1901թթ "Անատոլիա” գիշերօթիկ
դպրոցը: Պատանեկան տարներին նրա մոտ ի հայտեն եկել թոքախտի նշաններ, որոնց պատճառով պարբերաբար չի հաճախել դպրոց: Մեծատուրյանների ընտանիքը 1902թ տեղափոխվել է Պոլիս, ուր տղան հաճախել է Մալաթիայի Կեդրոնական վարժարանը:
Գրել սկսել է դպրոցական հասակից: Սկզբնական շրջանում նրա գրածները
տպագրվում էին Արեւմտյան Հայաստանում հրատարակվող հայտնի
"Մասիս”,”Հանրագիտակ”, "Արեւելյան մամուլ”, "Լույս”, "Սուրհանդակ”,
"Բյուզանդիոն” պարբերականներում: 1907թ Պոլսում հրատարակվել է Մեծարենցի բանաստեղծությունների 2 ժողովածու` "Ծիածան” եւ”Նոր տաղեր”:
Մեծարենցն իր գործե
...
Կարդալ ավելին
|
Անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանի
Բորուջեր քաղաքում 1937թ հոկտեմբերի 13-ին: 1950-55թթ ուսանել է Թեհրանի
կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է ուսումը
շարունակելու Վիենայի երաժշտական ակադեմիայի ջութակի ֆակուլտետում
1961-65թթ, հետո կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում 1965-66թթ:
1970-75թթ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի
տնօրենն է եղել եւ ներկայացուցիչ-կոմպոզիտորը, հետո էլ օպերային թատրոնի
գլխավոր դիրիժորը, Փեհլեւի մշակութային հիմնադրամի երաժշտական գլխավոր
տնօրենը: 1975թ ապրել եւ աշխատել Վիենայում, հետո Նյու-Յորքում, ապա Լոնդոնում: 1978թ Լոնդոնում հիմնել է հայկական երաժշտակա ինստիտուտ: 1989թ Հայաստանի իշխանության հրավերով եկել է Հայաստան եւ երաժշտական բուռն գործունեություն ծավալել հայրենիքում:
198
...
Կարդալ ավելին
|
Հայ դրամատուրգ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ եւ "Համազգային”
մշակութային հիմնադրամի հիմնադիր Լեւոն Սեղբոսյանը (հայտնի է Լեւոն Շանթ
գրական անունով) ծնվել է 1869թ ապրիլի 6-ին` Պոլսում: Դեռ վաղ
հասակում կորցրել է ծնողներին: Կրթությունը ստացել է Պոլսի Սկյուտարի
ճեմարանում: 1884-91թթ սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:
1892-99թթ մանկավարժություն եւ հոգեբանություն է ուսանել Լայպցիգի, Ենայի
եւ Մյունխենի համալսարաններում: 1899թ-ից դասավանդել է Թիֆլիսի
Գայանյան եւ Երեւանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում ժամանակի գրողների`
Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի հետ հաճախել է "Վերնատուն”
գրական խմբակը: Թումանյանի եւ Լիսիցյանի հետ հրատարակել է "Լուսաբեր”
հայերեն լեզվի դասագիրքը: 1911թ մեկնել է Պոլիս եւ դասավանդել Եսայան
վարժարանում: 1915-19թթ ապրել է Եվրոպայում, ապա վերադարձել Հայրենիք:Երկար ու բեղմանվո
...
Կարդալ ավելին
|
Հայ գրոսմայստեր, շախմատի կենդանի լեգենդ, 2005թ աշխարհի գավաթակիր, 2006թ
թուրինյան 37-րդ օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը ծնվել է 1982թ.
հոկտեմբերի 6-ին` Երևանում: 2008թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ըստ
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի Արոնյանը 2763 վարկանիշով զբաղեցնում է
հինգերորդ եւ Հայաստանում առաջին հորիզոնականը: Շախմատ խաղալ Արոնյանը սովորել է քրոջից` 9 տարեկանում:
1994թ Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան
առաջնությունում 12 ամյա Արոնյանը դարձել է հաղթող`ետեւում թողնելով Էթյեն
Բակրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմորյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո
Վալյեխոյին (Իսպանիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) : Տարած
փայլուն հաղթանակի համարԼեւոն Արոնյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: 1995թ Փարիզում անցկացված մինչեւ 14 տարեկանների աշխարհի առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է
...
Կարդալ ավելին
|
Կրկեսի, էստրադայի եւ կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ
Գեւորգի Ենգիբարյանը ծնվել է 1935թ մարտի 15-ին` Մոսկվայում: 1959թ
ավարտել է Մոսկվայի կրկեսային եւ էստրադային արվեստի պետական
ուսումնարանը: 1964թ-ին Պրագայում կայացած ծաղրածուների մրցույթում
ճանաչվել է հաղթող: 1971թ-ին հիմնել է "Մնջախաղի " էստրադային
թատրոնը: Ենգիբարյանի մանրապատումների շարքից են "Փողոցային ակրոբատ”-ը,
"Մարդ, որի հետ պատերազմել եմ”-ը, "Քայլեր”-ը, "Մանկական կյանք”-ը,
"Հովանոց”-ը, "Սիրտն ափի մեջ”-ը, "Լույս ու ստվեր”-ը, "Օլիմիական
մեդալներ”-ը եւ այլն: Իր ուժերը փորձել է նաեւ կինոյում: Խաղացել է
"Ճանապարհ դեպի կրկես”, "Մոռացված նախնիների ստվերները”, " ՙԾանոթացեք,
Լեոնիդ Ենգիբարովն է”, "2-Լեոնիդ-2” եւ այլ ֆիլմերում: Մահացել 1972թ
հուլիսի 25-ին` Մոսկվայում: Երեւանի Կրկեսի մուտքի մոտ տեղադրվել է Լոենիդ Ենգիբարովի արձանը:
|
20-րդ դարի հայ մեծ գրող, գրական եւ հասարակական գործիչ Դանիել
Վարուժանը (ի ծնե Չպուքքարյան) ծնվել է 1884թ ապրիլի 21-ին` Արեւմտյան
Հայաստանումի Բրգնիկ գյուղում:Դանիելի հորը բանտարկել են
Աբդուլհաmիդյան ջարդերի ժամանակ: Ազատվելուց հետո հայրը աշխատել է
Պոլսում: Դպրոցական արձակուրդները Վարուժանն անց է կացրել նրա մոտ եւ
սեփական աչքերով է տեսել պանդուխտների տառապանքները: Ուսում
ստացել է գյուղի վարժարանում: 1896թ շարունակել է ուսանել Պոլսում` նախ
Մխիթարյան, ապա Քաղկեդոնի վարժարանում: 1902թ Վարուժանը մեկնել է Վենետիկ`
սովորելու Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում: Ավարտելով ուսում` 1905թ մեկնել է
Բելգիա` Գենտի համալսար
...
Կարդալ ավելին
| |
|
|