Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.09.2025, 23:23 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ԼԵՎՈՆ Բ ՌՈՒԲԻՆՅԱՆ
|
Կիլիկիայի հայակական պետության իշխան 1187, Հայոց թագավոր`1198-ից:Արտաքին և ներքին բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում Լևոն իշխանը
(պարոն) կարողացավ Կիլիկիայի սահմաններին մոտեցող նոր նվաճողների հետ
դաշնակցել, ջախջախել հին ախոյաններին, ազատագրել և ընդլայնել իր պետության
սահմանները: Սադրանքով, խորամանկությամբ, հարևան քրիստոնյա իշխանական
տների հետ ամուսնությունների ճկուն մանվահյուսք ստեղծելով ապահովում էր իր
երկրի անվտանգությունը: Լևոն Բ բարձրացրեց պետության միջազգային
հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում
թագավորություն հիմնելու համար:Թագադրությունը տեղի ունեցավ 1196-ի հունվարի 6-ին Տարսոնի Սուրբ
Սոֆիա մայր տաճարում: Արարողությանը ներկա էին Բյուզանդիայի, Հռոմեական
սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի և հարևան այլ երկրների
պատվիրակներ: Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսը հայկական, իսկ Հռոմեական սրբազան
կայսրության և պապի ներկայացուցիչը լատինական Ծեսով, Լևոնին օծեցին
«Թագավոր ամենայն հայոց, և նահանգին Կիլիկէցոց, և Իսավռիոյ»: Համաժողովրդական տոնակատարությունները, զորահանդեսները, մրցությունները տևեցին մեկ շաբաթ:Ժամանակակիցները
Լևոնի թագադրությունը գնահատում էին որպես քաղաքական մեծագույն
իրադարձություն` Հայոց կործանված թագավորության վերականգնում: Երկու`
Գերմանիայի և Բյուզանդիայի կայսրերից թագ ստանալու փաստով Լևոնը ընդգծեց
ոչ միայն իր իշխանության միջազգային մեծ հեղինակությունը, այլև չեզոքացրեց
նրանց միջամտությունը երկրի ներքին գործերին:Ձգտելով ստեղծել
կենտրոնացված անսահմանափակ միապետություն` Լևոնը հնազանդեցրեց կիսանկախ ու
անջատամետ որոշ ավատատեր իշխանների: Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական
թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք,
Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները:
Իր կտակի համաձայն նրա մամինը ամփոփվեց Սիսում, իսկ սիրտը ` Ակներում:
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1486 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 1.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|