Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 2 Հյուրեր: 2 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
19.09.2025, 23:38 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
|
 Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»:
Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես
Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է
մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում,
նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը
մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա
մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում
ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ
երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին:
Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության,
ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի
գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական
աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է
նախադեպ չունեցող աշխատության ստեղծմանը` գրում է հայ ժողովրդի ամբողջական
պատմությունը, Հայկ նահապետից մինչև իր օրերը: «Պպատմություն հայոց»
մատենագրի արժանիքներից է նախ պատմագրության գիտական օրենքներին մոտ
լինելը և, երկրորդը, այն հանգամանքը, որ հայ պատմագրի տեսադաշտում մշտապես
գտնվել են նաև հեռավոր ու Հայաստանին հարակից երկրների պատմությունները և
դրանց ազդեցությունը մեր երկրի պատմական անցքերի վրա: |
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1612 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 3.7/3 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|