Հայ հերոս, սուզվող ռմբակոծիչի օդաչու Նելսոն Գեւորգի Ստեփանյանը ծնվել է
1913թ ապրիլի 10-ին` Շուշիում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են
Երեւան: Սովորել է Տրանսկովկասյան ռազմական նախապատրաստական
դպրոցում, որն ավարետել է 1930թ: Ուսումը շարունակել է ավիացիոն
ռազմածովային դպրոցում: Ավարտելով 1935թ միեւնույն դպրոցում մինչեւ 1938թ
աշխատել է որպես թռիչքային մասնագետ: Ստանալով փոխգնդապետի աստիճան`
Նելսոն Ստեփանյանը 1941թ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ կամավորական է
գրվել եւ բալթյան ճակատի օդային մարտերում կռվել որպես
կործանիչ-ռմբակոծիչի օդաչու: 1943թ ստանալով մայորի կոչում, Ստեփանյանը դարձել է 47-րդ դիվիզիայի հրամանատարը:
Իր ստորաբաժնաման հետ մասնակցել է Սեւաստոպոլի, Թեոդոսիայի եւ Ղրիմի
մարտերին: 1944թ նրա մարտական դիվիզիան վերադարձել է Բալթիկ ծով եւ
մասնակցել է գերմանացիների ու ֆիններ դեմ մղված բազմաթիվ մարտերին:
Իրականացրել է 239 թռիչք, կործանել է 78 գերմանական բեռնատար, խորտակել է
53 նավ (դրանցից 13 միայնակ), 80 տանկ, 63 հակաօդային թնդանոթ, 36
երկաթուղային վագոն, 220 ռազմանավ, 13 նավթատար նավ, 12 զրահապատ մեքենա,
7 թնդանոթ, 27 ինքնաթիռ, 600 ռազմական փոխադրամիջոց, 5 դաշտային պահեստ եւ
5 կամուրջ: Ստեփանյանին "բալթյան արծիվ" էին կոչում: Մարտական
սխրանքների համար 2 անգամ արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման
(որից երկրորդը հետմահու): Վերջին թռիչքի ժամանակ` 1944թ դեկտեմբերի
14-ին Լատվիայում Ստեփանյանը վիրավորվել է եւ այդ վիճակում ինքնաթիռն
ուղղել է գերմանական ռազմանավի վրա եւ վախճանվել հերոսի մահով:
Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել` Երեւանում, Ստեփանակերտում,
Լեպահայում եւ հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների
կողմից: Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ:
«Նա յուրաքանչյուր մարտից առաջ կոչ էր անում անողոք պայքարել թշնամու դեմ։ «Այսօր ավելի շատ, քան երեկ, և վաղն ավելի շատ, քան այսօր»։ Սրանում էր դրսևորվում առաջ գնալու նրա ձգտումը»,- ասաց Բալայանը։
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]