ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Պահո՞ւմ եք կապը մեզ հետ
Ընդհանուր: 1857


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 28.03.2024, 19:01
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 07


Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշան ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2377 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Գրիգոր Նարեկացի (951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։Ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում: Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունը: Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գործերից ամենահայտնին «Մատեան ողբերգութեան» պոեմն է, որն անվանում են նաև «Նարեկ»:Նարեկացին գրել է մարդու հոգևոր ապրումների, ձգտումների, կասկածների, տառապանքի միջոցով ինքնամաքրման փորձերի մասին: 11-րդ դարում արդեն հորիզոնին էին մութ միջնադարի նախանշանները, մարդուն, անհատին ստորացնելու, մեղքերի պատանքի մեջ առնելու միտումը:Նա առաջիններից էր, ով ըմբոստացավ մեղսավոր մարդկության և անմխիթար իրականության դեմ և հայտարարեց ի լո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2042 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/ Թագավորել է Ք. ա. 96/95-ից: Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը: Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան: Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գեր ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1603 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (3)


Հայ մեծանուն պոետ Հովհաննես Շիրազը (իսկական անունը Օնիկ Կարապետյան) ծնվել է 1915թ ապրիլի 27-ին` Գյումրիում: Թուրքական արշավանքների ժամանակ հայրը սպանվել է եւ տղան ընկնել է Ալեքսանդրապոլի որբանոցը: Մայրը մի օր փողոցում պատահական գտնել է կորած որդուն եւ հետ տուն է բերել` ստիպելով արհեստ սովորել:Սկզբում Շիրազը կոշկակարությամբ է զբաղվել, հետո փորձեկ է այլ արհեստներ սովորել, բայց դրանցից ոչ մեկն էլ դուր չի եկել Օնիկին: Դպրոցում էլ չի փայլել առաջադիմությամբ: Միայն հայերեն լեզուն է սիրել:Դեռ դպրոցական տարիներին է բացահայտվել տղայի գրելու տաղանդը: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները տպագրվել են 1930թ-ին` տեքստիլ գործարանի թերթում, ուր որպես խառատ էր աշխատում: Շիրազն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:Վիպասան Ատրպետը նրան տվել է"Շիրազ” մականունը` մեկնաբանելով, թե նրա բանա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2509 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ) Համո Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երեւանում: 1914թ-ից սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առեւտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր:1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել "Հայֆիլմ” կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` "Նամուս”-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսեւորելու իր տա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2124 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյան) ծնվել է 1910թ մայիսի 25-ին` Բիթլիսի Դաշտադեմ գյուղում: Ծննդավայրից էլ գալիս է "Դաշտենց" գրական անունը:1932թ ավարտել է Երեւանի Պետական համալսարանը, 1940թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետում: 1965թ-ին պաշտպանելով թեկնածուական թեզը` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, որից հետո դասավանդել է Երեւանի բուհերում:    1965-74թթ որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում: 1932թ հրատարակվել է "Երգերի գիրք" բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որին հաջորդել են "Գարնանային երգեր", "Բոց" ժողովածուներն ու "Տիգրան Մեծ" ողբերգությունը: Դաշտենցին հանրահայտ է դարձրել 1970թ հրատարակված արեւմտահայերի ողբերգությ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1239 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանում: Հայկական ջարդերի տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս:    Ուսում ստացել է Ժնեւի համալսարանում, ապա շարունակել է Նոր-Նախիջեւանում, հետո էլ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում եւ անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:   Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել էԿովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:   Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1008 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, ԳԱ ակադեմիկոս (1968թ), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ կամ Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905թ-ի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մինչեւ բանակ զորակոչվելը որպես խառատ աշխատել է Դոնի Ռոստովում, ապա Մոսկվայի "Դինամո" գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան:   Ուսանողական տարիներին` 1935թ-ին ընկերների հետ Միկոյանը ստեղծել է իր առաջին ինքնաթիռը` "Օկտյաբրյոնըկ"-ը: 1937թ-ին գերազանց գնահատականներով ավարտելով ակադեմիան` նշանակվել է թիվ 1 ավիագործարանի կոնստրուկտորական բաժնի փոխղեկավար: 1940թ-ին ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բաժնի գլխավոր կոնստրուկտորն էր: Միկոյանի գլխավորությամբ ստեղծվել են մեծ բարձրության վրա օդային մարտեր մղելու համար նախատեսված "ՄԻԳ-1" եւ "ՄԻԳ-3", "Ե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1238 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1926թ Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր եւ ջութակ նվագել է սովորել: 1890թ պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա բնակության:   Ուսում ստացել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում 1890-95թթ: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում եւ համալսարանի ուսանողական նվագախմբում: 1892-94թթ Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ` Սանկտ Պետերբուրգում` Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի մոտ: ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3671 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հմուտ զինվորական գործիչ, հրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ դեկտեմբերի 2-ին, Գանձակում գտնվող Չարդախլու գյուղում, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում: Տեղի դպրոցում 2 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի երկաթգծի տեխնիկական ինստիտուտում` ստանալով երկաթգծի մեխանիկի որակավորում: 1915թ-ին կամավոր զինվորագրվել է խորհրդային բանակ` Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի փորձագիտական կորպուսի կազմում: Առաջին Աշխարհամարտի ժամանակ հիմնականում կռվել է Կովկասյան ճակատում` Օսմանյան կայսրության դեմ: 1917թ-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ակադեմիան: "Ես շատ էի ցանկանում ճակատ մեկնել եւ ռուսական բանակի կազմում կռվել մեր ժողովրդի թշնամիների դեմ”, ավելի ու ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3644 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (2)


Հայ մեծանուն գրող, ուսուցիչ եւ աշխարհաբար հայերենի հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է 1805թ հոկրեմբերի 15-ին` Քանաքեռ ավանում, որ ապրել է մինչեւ 10 տարեկանը:   1814թ ծնողները նրան տարել են Էջմիածին եւ հանձնել ընտանիքի բարեկան Եփրեմ Կաթողիկոսին: Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում 6 տարի ուսանելուց հետո Աբովյանը մեկնել է Թիֆլիս` ուսումը շարունակելու հայ պատմաբան Պողոս վարդապետի մոտ:   1823թ ընդունվել է Ներսիսյան վարժարան եւ 3 տարի սովորելուց հետո վերադարձել Հայաստան: Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ եւ օտարազգի զբոսաշրջիկների համար աշխատել է որպես թարգմանիչ:   1829թ Էստոնիայի Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտնականների մի խումբ է ժամանել Հայաստան` Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորի խնդրանքով Կաթողիկոսը թույլատրել ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 3115 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (1)


Հայ գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանը ծնվել է 1877թ փետրվարի 18-ին` Ախալաքալաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում: 1892թ ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 1898թ ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը` աշխատել է Արդահանում: 1900թ-ից Հովհաններս Թումանյանի հետ աշխատել է նրա իսկ ստեղծած "Վերնատուն" գրական ընկերությունում: 1905-10թթ սովորել է Ժնեւի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում եւ կարճ ժամանակով դասավանդել է Թիֆլիսում:   1925թ-ին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել գիտությունների եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար: 1899թ հրատարակվել է "Բանաստեղծություններ" բանաստեղծությունների ժողովածուն: Նրա գրչին է պատկանում նաեւ "Լենկթեմուր" հայրենասիրական պոեմը: Դեմիրճյանն իր ուժերը փորձել է նաեւ դրամատուրգիայի ասպարեզում: 192 ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1660 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ հերոս, սուզվող ռմբակոծիչի օդաչու Նելսոն Գեւորգի Ստեփանյանը ծնվել է 1913թ ապրիլի 10-ին` Շուշիում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Երեւան:    Սովորել է Տրանսկովկասյան ռազմական նախապատրաստական դպրոցում, որն ավարետել է 1930թ: Ուսումը շարունակել է ավիացիոն ռազմածովային դպրոցում: Ավարտելով 1935թ միեւնույն դպրոցում մինչեւ 1938թ աշխատել է որպես թռիչքային մասնագետ:   Ստանալով փոխգնդապետի աստիճան` Նելսոն Ստեփանյանը 1941թ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ կամավորական է գրվել եւ բալթյան ճակատի օդային մարտերում կռվել որպես կործանիչ-ռմբակոծիչի օդաչու:    1943թ ստանալով մայորի կոչում, Ստեփանյանը դարձել է 47-րդ դիվիզիայի հրամանատարը:   Իր ստորաբաժնաման հետ մասնակցել է Սեւաստոպոլի, Թեոդոսիայի եւ Ղրիմի մարտերին:    1944թ նրա մարտական դիվիզիան վերադարձել է Բալթիկ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2341 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (1)


Հայ մեծ բանաստեղծ Միսակ Կարապետի Մեծարենցը (ի ծնե Մեծատուրյան) ծնվել է 1886թ հունվարին` Արեւմտյան Հայաստանի Բինկյան գյուղում: Տառաճանաչ է դարձել հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում: 1894-96թթ շարունակել է հաճախել Սվազի Արամյան դպրոցը, իսկ 1896-1901թթ "Անատոլիա” գիշերօթիկ դպրոցը:   Պատանեկան տարներին նրա մոտ ի հայտեն եկել թոքախտի նշաններ, որոնց պատճառով պարբերաբար չի հաճախել դպրոց:   Մեծատուրյանների ընտանիքը 1902թ տեղափոխվել է Պոլիս, ուր տղան հաճախել է Մալաթիայի Կեդրոնական վարժարանը:   Գրել սկսել է դպրոցական հասակից: Սկզբնական շրջանում նրա գրածները տպագրվում էին Արեւմտյան Հայաստանում հրատարակվող հայտնի "Մասիս”,”Հանրագիտակ”, "Արեւելյան մամուլ”, "Լույս”, "Սուրհանդակ”, "Բյուզանդիոն” պարբերականներում:    1907թ Պոլսում հրատարակվել է Մեծարենցի բանաստեղծությունների 2 ժողովածու` "Ծիածան” եւ”Նոր տաղեր”:   Մեծարենցն իր գործե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1966 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (5)


Անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջեր քաղաքում 1937թ հոկտեմբերի 13-ին: 1950-55թթ ուսանել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է ուսումը շարունակելու Վիենայի երաժշտական ակադեմիայի ջութակի ֆակուլտետում 1961-65թթ, հետո կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում 1965-66թթ:   1970-75թթ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենն է եղել եւ ներկայացուցիչ-կոմպոզիտորը, հետո էլ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, Փեհլեւի մշակութային հիմնադրամի երաժշտական գլխավոր տնօրենը:   1975թ ապրել եւ աշխատել Վիենայում, հետո Նյու-Յորքում, ապա Լոնդոնում:   1978թ Լոնդոնում հիմնել է հայկական երաժշտակա ինստիտուտ:    1989թ Հայաստանի իշխանության հրավերով եկել է Հայաստան եւ երաժշտական բուռն գործունեություն ծավալել հայրենիքում:    198 ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1833 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ դրամատուրգ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ եւ "Համազգային” մշակութային հիմնադրամի հիմնադիր Լեւոն Սեղբոսյանը (հայտնի է Լեւոն Շանթ գրական անունով) ծնվել է 1869թ ապրիլի 6-ին` Պոլսում:    Դեռ վաղ հասակում կորցրել է ծնողներին: Կրթությունը ստացել է Պոլսի Սկյուտարի ճեմարանում: 1884-91թթ սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 1892-99թթ մանկավարժություն եւ հոգեբանություն է ուսանել Լայպցիգի, Ենայի եւ Մյունխենի համալսարաններում:    1899թ-ից դասավանդել է Թիֆլիսի Գայանյան եւ Երեւանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում ժամանակի գրողների` Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի հետ հաճախել է "Վերնատուն” գրական խմբակը: Թումանյանի եւ Լիսիցյանի հետ հրատարակել է "Լուսաբեր” հայերեն լեզվի դասագիրքը: 1911թ մեկնել է Պոլիս եւ դասավանդել Եսայան վարժարանում: 1915-19թթ ապրել է Եվրոպայում, ապա վերադարձել Հայրենիք:Երկար ու բեղմանվո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2649 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Հայ գրոսմայստեր, շախմատի կենդանի լեգենդ, 2005թ աշխարհի գավաթակիր, 2006թ թուրինյան 37-րդ օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 6-ին` Երևանում:    2008թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի Արոնյանը 2763 վարկանիշով զբաղեցնում է հինգերորդ եւ Հայաստանում առաջին հորիզոնականը:   Շախմատ խաղալ Արոնյանը սովորել է քրոջից` 9 տարեկանում:   1994թ Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում 12 ամյա Արոնյանը դարձել է հաղթող`ետեւում թողնելով Էթյեն Բակրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմորյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալյեխոյին (Իսպանիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) : Տարած փայլուն հաղթանակի համարԼեւոն Արոնյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:   1995թ Փարիզում անցկացված մինչեւ 14 տարեկանների աշխարհի առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1132 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Կրկեսի, էստրադայի եւ կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ Գեւորգի Ենգիբարյանը ծնվել է 1935թ մարտի 15-ին` Մոսկվայում: 1959թ ավարտել է Մոսկվայի կրկեսային եւ էստրադային արվեստի պետական ուսումնարանը: 1964թ-ին Պրագայում կայացած ծաղրածուների մրցույթում ճանաչվել է հաղթող:   1971թ-ին հիմնել է "Մնջախաղի " էստրադային թատրոնը: Ենգիբարյանի մանրապատումների շարքից են "Փողոցային ակրոբատ”-ը, "Մարդ, որի հետ պատերազմել եմ”-ը, "Քայլեր”-ը, "Մանկական կյանք”-ը, "Հովանոց”-ը, "Սիրտն ափի մեջ”-ը, "Լույս ու ստվեր”-ը, "Օլիմիական մեդալներ”-ը եւ այլն: Իր ուժերը փորձել է նաեւ կինոյում: Խաղացել է "Ճանապարհ դեպի կրկես”, "Մոռացված նախնիների ստվերները”, " ՙԾանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է”, "2-Լեոնիդ-2” եւ այլ ֆիլմերում: Մահացել 1972թ հուլիսի 25-ին` Մոսկվայում:
Երեւանի Կրկեսի մուտքի մոտ տեղադրվել է Լոենիդ Ենգիբարովի արձանը:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1196 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


20-րդ դարի հայ մեծ գրող, գրական եւ հասարակական գործիչ Դանիել Վարուժանը (ի ծնե Չպուքքարյան) ծնվել է 1884թ ապրիլի 21-ին` Արեւմտյան Հայաստանումի Բրգնիկ գյուղում:Դանիելի հորը բանտարկել են Աբդուլհաmիդյան ջարդերի ժամանակ: Ազատվելուց հետո հայրը աշխատել է Պոլսում: Դպրոցական արձակուրդները Վարուժանն անց է կացրել նրա մոտ եւ սեփական աչքերով է տեսել պանդուխտների տառապանքները:    Ուսում ստացել է գյուղի վարժարանում: 1896թ շարունակել է ուսանել Պոլսում` նախ Մխիթարյան, ապա Քաղկեդոնի վարժարանում: 1902թ Վարուժանը մեկնել է Վենետիկ` սովորելու Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում: Ավարտելով ուսում` 1905թ մեկնել է Բելգիա` Գենտի համալսար ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1558 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)

 
 Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն (1990թ, 1992թ, 1993թ, 1995թ, 2004թ, 2006թ) ինչպես նաեւ Խորհրդային Միության վերջին չեմպիոն (1991թ) Արտաշես Միանսյանը ծնվել է 1967թ հունվարի 21-ին` Երեւանում:   1999թ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել է չեմպիոնի կոչման: 2000թ մասնակցել է ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով առաջնությանը, իսկ 1998թ` Նյու-Յորքում` բաց առաջնության եւ հիանալի արդյունք է ցույց տվել:    Մինասյանն 8 անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաների, որոնցից 2-ում` 2006թ եւ 2008թ հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է օլիմպիական չեմպիոն:Պարգեւատրվել է պատվավոր Մովսես Խորենացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալներով:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1090 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)


Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, հանճարեղ "Անուշ” եւ "Դավիթ Բեկ” օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի (1935թ) եւ Վրաստանի (1936թ) արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանի Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի քաղաքում) 1879թ դեկտեմբերի 14-ին:   1902թ ավարտել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի բաժինը եւ մասնավոր դասեր է վերցրել հայտնի հայ կոմպոզիտոր Մակար Եկմալյանից:    Ավարտելով ուսումը` ազգային երաժշտության զարգացման գործում իր ավանդը ներդնելու մեծ ձգտումով Տիգրանյանը վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ քաղաք:   Այդ տարիներին Ալեքսանդրապոլում ազգային երգի խմբեր էին ձեւավորվում, որոնցում էլ ուժերը սկսում է փորձել ապագա մեծությունը: Նրանց հետ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2253 | Добавил: Admin | Дата: 07.11.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: