Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
04.12.2025, 06:47 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 07 » ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
|
20-րդ դարի հայ մեծ գրող, գրական եւ հասարակական գործիչ Դանիել
Վարուժանը (ի ծնե Չպուքքարյան) ծնվել է 1884թ ապրիլի 21-ին` Արեւմտյան
Հայաստանումի Բրգնիկ գյուղում:Դանիելի հորը բանտարկել են
Աբդուլհաmիդյան ջարդերի ժամանակ: Ազատվելուց հետո հայրը աշխատել է
Պոլսում: Դպրոցական արձակուրդները Վարուժանն անց է կացրել նրա մոտ եւ
սեփական աչքերով է տեսել պանդուխտների տառապանքները: Ուսում
ստացել է գյուղի վարժարանում: 1896թ շարունակել է ուսանել Պոլսում` նախ
Մխիթարյան, ապա Քաղկեդոնի վարժարանում: 1902թ Վարուժանը մեկնել է Վենետիկ`
սովորելու Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում: Ավարտելով ուսում` 1905թ մեկնել է
Բելգիա` Գենտի համալսարանում ուսանելու հասարակական եւ քաղաքական
գիտություններ:1909թ վերադարձել է Հայրենիք: Երկու տարի դասավադել է
Սեբաստիայի Արամյան վարժարանում: 1911թ տեղափոխվել է Եվդոկիայի ճեմարան:
1912թ մեկնել է Պոլիս եւ ստանձնել Բերայի վարժարանի տեսուչի պաշտոնը:
Գրել սկսել է ուսանողական տարիներից: Առաջին բանաստեղծությունները
մանկության տարիների դառնությունների վերարտադրությունն էին`
պանդխտություն, ջարդ ու ցավ:Պոլսում ապրած ժամանակահատվածը գրական
ամենաբեղմնավոր շրջանն է համարվում Վարուժանի կյանքում: Այդ տարներին նա
գրել է "Սարսուռներ”, "Ցեղին սիրտը” , "Հեթանոս երգեր” եւ "Հացին երգը”
գրքերը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներ:1914թ եղել է "Մեհյան” գրական հանդեսի հիմնադիրներից մեկը: Որպես խմբագիր աշխատել "Նավասարդ” հանդեսում:Հայ պոետն ամուսացել է Արաքսի անունով մի հայուհու հետ, ծնվել են 3 զավակներ` Վերոնիկա, Արմեն ու Հայկ:Հայ ժողովրդի դեմ Oսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությանը զոհ է դարձել նաեւ Դանիել Վարուժանը:
1915թ ապրիլի 24-ին մնացած հայ մտավավորականների նման նրան նույնպես
ձերբակալել եւ աքսորել են: Ամիսներ անց` օգոստոսի 26-ին աքսորի ճանապարհին
թուրք բարբարոսները Չանղրի քաղաքի մոտ մի խոր ձորում խոշտանգելով սպանել
են 31 ամյա հայ պոետին: Դանիելի սպանության օրը լույս աշխարհ է եկել նրա 3-րդ զավակը: |
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1734 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 3.0/1 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|