Հայ մեծանուն գրող, ուսուցիչ եւ աշխարհաբար հայերենի հիմնադիր Խաչատուր
Աբովյանը ծնվել է 1805թ հոկրեմբերի 15-ին` Քանաքեռ ավանում, որ ապրել է
մինչեւ 10 տարեկանը: 1814թ ծնողները նրան տարել են Էջմիածին եւ
հանձնել ընտանիքի բարեկան Եփրեմ Կաթողիկոսին: Էջմիածնի Գեւորգյան
ճեմարանում 6 տարի ուսանելուց հետո Աբովյանը մեկնել է Թիֆլիս` ուսումը
շարունակելու հայ պատմաբան Պողոս վարդապետի մոտ: 1823թ ընդունվել է
Ներսիսյան վարժարան եւ 3 տարի սովորելուց հետո վերադարձել Հայաստան:
Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ եւ օտարազգի զբոսաշրջիկների համար
աշխատել է որպես թարգմանիչ: 1829թ Էստոնիայի Դորպատի համալսարանի
պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտնականների մի խումբ է ժամանել
Հայաստան` Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորի խնդրանքով
Կաթողիկոսը թույլատրել է Աբովյանին էլ իրենց հետ վերցնել արշավի, քանի որ
նա քաջածանոթ էր տեղանքին եւ շփվում էր տարբեր լեզուներով: Տպավորված
Աբովյանի ուսման հանդեպ ծարավից` պրոֆեսոր Պարրոտը նրան Դորպատի
համալսարան սովորելու է հրավիրել: Այնտեղ նա ուսանել է հասարակական եւ
ազգային գիտություններ, Եվրոպական գրականություն եւ փիլիսոփայություն,
ինչպես նաեւ մասնագիտացել գերմաներենի, ռուսերենի, ֆրանսերենի եւ
լատիներենի մեջ: 1836թ ավարտելով ուսումը` տուն է վերադարձել: 1839թ ամուսնացել է գերմանուհի Էմիլիա Լուզի հետ: 1840թ ծնվել է նրանց որդին` Վարդանը, իսկ 1843թ դուստրը` Զարմանդուխտը:Աբովյանը գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, գիտական գործեր, բանաստեղծություններ եւ առակներ:
1841թ գրել է աշխարաբար հայերենով իր առաջին պատմական "Վերք Հայաստանի"
վեպը: Վերջինս պատմում է հայ ժողովրդի տառապանքների ու ազատության համար
մղված պայքարի մասին: 1838թ գրել է ռուսերեն քերականության եւ
հայերեն լեզվի մասին "Տիգրանի պատմությունը կամ բարոյական ձեռնարկ հայ
երեխաների համար" վեպը: Այդ տարներին են ծնվել նաեւ "Չհրատարակված գործեր"
եւ "Չտպագրված նամակներ" վեպերը: 1941թ գրել է "Թուրք աղջիկը" պատմվածքը:
Բազմաթիվ են նաեւ նրա բանաստեղծություններն ու պոեմները: Թե երբ է մահացել Աբոյանը, մինչ օրս էլ մնում է չբացահայտված:
1948 ապրիլի 14-ի վաղ առավոտյան նա տանից դուրս է եկել եւ այլեւս չի
հայտնվել: Նրա կինը այդ մասին միայն ամիսներ անց է բարձրաձայնել: Աբովյանի անհետացումը մինչ օրս էլ առեղծված է մնում, իսկ դրա հանգամանքներն ու մանրամասները ժամանակն արդեն վաղուց ջնջել է:
Նրա անունով Երեւանում կա փողոց, կանգնեցված է արձան, Մանկավարժական
ինստիտուտը նույնպես նրա անունն է կրում, իսկ քանաքեռի նրա տունը 1939թ-ից
որպես տուն-թանգարան է ծառայում: 1964թ Աբովյանի պատվին Հայաստանում
հուշամեդալ է հիմնվել, որը տրվում է ուսուցանելու եւ կրթելու բացառիկ
ունակությունների տեր ուսուցիչներին: