Հայ գրոսմայստեր, շախմատի կենդանի լեգենդ, 2005թ աշխարհի գավաթակիր, 2006թ
թուրինյան 37-րդ օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը ծնվել է 1982թ.
հոկտեմբերի 6-ին` Երևանում: 2008թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ըստ
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի Արոնյանը 2763 վարկանիշով զբաղեցնում է
հինգերորդ եւ Հայաստանում առաջին հորիզոնականը: Շախմատ խաղալ Արոնյանը սովորել է քրոջից` 9 տարեկանում:
1994թ Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան
առաջնությունում 12 ամյա Արոնյանը դարձել է հաղթող`ետեւում թողնելով Էթյեն
Բակրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմորյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո
Վալյեխոյին (Իսպանիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) : Տարած
փայլուն հաղթանակի համարԼեւոն Արոնյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: 1995թ Փարիզում անցկացված մինչեւ 14 տարեկանների աշխարհի առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է գրանցել: 1996թ-ից Արոնյանին միջազգային վարպետի կոչում է շնորհվել:
1997թ Մոսկվայում անցկացված երիտասարդների համար ամենահեղինակավոր` մինչեւ
20 տարեկանների մրցաշարում կրկին հայ շախմատիստն էր հաղթողը: 2008թ հաղթել է նաեւ "Կասպարովի գավաթ" մրցաշարում:
1999թ Բաթումում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի
հավաքականը հաղթող է ճանաչվել եւ Արոնյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Արոնյանը 2000թ-ից ապրում է Գերմանիայում եւ այդ տարվանից Արոնյանը միջազգային կարգի գրոսմայստեր է: 2002թ Հնդկաստանում անցկացված մինչեւ 20 տարեկանների երիտասարդական առաջնությունում հաղթանակն Արոնյանինն էր: 2003թ Մայնց քաղաքում կայացած Ֆիշերի շախմատի "շախմատ – 960" առաջնությունում Արոնյանը կրկին հաղթանակ է գրանցել:
2005թ Հիկար Նակամուրի եւ Բորիս Ավրուխովի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի
հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված բավական ուժեղ
մրցաշարում հաղթել է ամերիկացի Նակամուրին եւ ուկրաինացի Իվանչուկին:
2005թ հայ գրոսմայստերը գրանցել է իր ամանախոշոր հաղթանակը` ճանաչվելով
Խանտի Մանսիսկում նոկուտ-մրցակարգով անցկացված ՖԻԴԵ-ի գավաթակիր` 3-1
հաշվով ետեւում թողնելով աշխարհի նախկին չեմպիոն Պուսլան Պոնոմորյովին: Աշխարհի գավաթակիր դառնալուց հետո Արոնյանը բազմաթիվ հրավերներ է ստացել` մասնակցելու շախմատային էլիտար մրցացաշարերի:
Առաջին այդպիսի մրցաշար` 19-րդ կարգի, անցկացվել է 2008թ հունվարին`
Վեյկ-ան-Զեե քաղաքում: Արոնյանը հաջող հանդես գալով այդ մրցաշարում` 14
մասնակիցների շարքում բաժանել է 7-ից 9-րդ հորիզոնականները: 2006թ
Արոնյանը փայլուն է հանդես եկել Սանկտ-Պետերբուրգում անցկացված տարվա
ամենախոշոր` 20-րդ կարգի մրցաշարում: 14 հնարավորից Արոնյանը վաստակել է
8,5 միավոր եւ ետեւում թողել ՖԻԴԵ-ի աշխարհի ճեմպիոն Վեսելին Թոփալովին:
2006թ հունիսին Հայաստանի հավաքականը` (Վլադիմիր հակոբյան, Կարեն Ասրյան,
Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան), որի կազմում էր
խաղում Արոնյանը` Թուրինում կայացած շախմատի 37-րդ օլիմպիադայում ոսկե
մեդալ է նվաճել եւ պարգեւատրվել Մովսես Խորենացի մեդալով:Լեւոն Արոնյանը համարվում է ժամանակակից ամենաուժեղ շախմատիստներից մեկն աշխարհում: