Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/
Թագավորել է Ք. ա. 96/95-ից:
Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող
պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել
է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը:
Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին,
հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական
հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը
Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները
նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի
հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին
Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան:
Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից
մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև
Կարմիր ծով:
Տիգրան մեծի պատկերով և տիտղոսների տարբերակներով Հայաստանում և Ասորիքում
հատվել են դրամներ: