Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման
առաջնորդ: Հայրը` Համազասպ Մամիկոնյան, մայրը` Սահակ Ա Պարթեւի դուստր
Սահականույշ: Կրթվել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420
թ.-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, Թեոդոսիոս 2-րդ Կայսեր հրամանով ճանաչվել
Հայաստանի բյուզանդական մասի զորավար: 422-ին մեկնել է Տիզբոն, եւ
Սասանյան Վռամ 5-րդ արքան նրան ճանաչել է Հայոց թագավորության սպարապետ:
Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների ու հոգևորականության
ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը,
համախմբել իր կողմնակիցների ռազմական ուժերը եւ դիմակայել Սասանյան
Պարսկաստանին: 450 թ.-ին հայ-պարսկական հակամարտությունը սրվեց այն
աստիճան, որ սկսեցին պատերազմական գործողություններ:451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել նշանավոր Ավարայրի ճակատամարտը, որտեղ Վարդան Մամիկոնյանը հերոսաբար զոհվել է:Հետագայում Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի սուրբ նահատակների» շարքը: |