ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Գոհ ե՞ք թվայնացված գրքերի որակից։
Ընդհանուր: 1422


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 19.04.2024, 17:49
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 7 » ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
10:35
ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, հանճարեղ "Անուշ” եւ "Դավիթ Բեկ” օպերաների, ազգային հիթեր դարձած երգերի հեղինակ, դիրիժոր, ուսուցիչ, Հայաստանի (1935թ) եւ Վրաստանի (1936թ) արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանի Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի քաղաքում) 1879թ դեկտեմբերի 14-ին:   1902թ ավարտել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի բաժինը եւ մասնավոր դասեր է վերցրել հայտնի հայ կոմպոզիտոր Մակար Եկմալյանից:    Ավարտելով ուսումը` ազգային երաժշտության զարգացման գործում իր ավանդը ներդնելու մեծ ձգտումով Տիգրանյանը վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ քաղաք:   Այդ տարիներին Ալեքսանդրապոլում ազգային երգի խմբեր էին ձեւավորվում, որոնցում էլ ուժերը սկսում է փորձել ապագա մեծությունը: Նրանց հետ միասին համերգներով սկսում է հանդես գալ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում:   Ապագա մեծանուն կոմպոզիտորի գեղարվեստական ճաշակի զարգացման հարցում մեծ դեր է խաղացել հենց Գյումրի քաղաքն իր կոլորիտով: Այնտեղ միշտ կարել էր լսել գուսանների երգերն ինչպես տեղաբնակ, այնպես էլ հեռվից եկածների շուրթերից, ամենուր կարելի էր հանդիպել թառի, քանոնի, քյմանչայի, դուդուկի վրա նվագող մարդկանց:   Հայրենի քաղաքի դպրոցներում դեռեւս չէին դասավանդում երաժշտություն, ուստի նա դառնաում է դպրոցներում երաժշտություն դասավանդող առաջին ուսուցիչը:   Այդ տարիներին ազգային կրթական ծրագրին են միանում հայկական արվեստի ու մշակույթի լավագույն ներկայացուցիչները: Հայտնի գրողներ եւ պոետներ սկսում են դասավանդել դպրոցներում եւ ազգային թեմաներվ լեկցիաներ են կարդում:   Արմեն Տիգրանյանն էլ դառնում է ազգային կրթամակարդակի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրի ակտիվիստներից եւ երգչախմբեր ձեւավորում Հայսատանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, որոնք համերգներով հանդես էին գալիս ինչպես հայրենիքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս եւ շռնդալի հաջողություններ էին գրանցում:    Այդ տարիներին հայկական օպերա ստեղծելու գաղափարը հանգիստ չէր տալիս կայացած կոմպոզիտորին: Ավելի ուշ իր հուշերում գրել է. "Բոլոր այն սյուժեները, որ ծնվում էին, բավականաչափ չէին ոգեշնչում ինձ: Իսկ երբ իմ համար բացահայտեցի Թումանյանի "Ամուշ” պոեմը, այն ամբողջությամբ գրավեց ինձ եւ հասկացա, որ այդ հրաշալի պոեմին պետք է երաժշտական ոգի տամ”: 1908թ նրա այդ գաղափարն այլեւս իրականություն էր: 1913թ Տիգրանյանը մշտական բանկության է տեղափոխվում Թբիլիսի: Շուտով Թբիլիսիում սկսում է հրատարակվել "Գեղարվեստ” պարբերականը, ինչպես նաեւ "Թատրոն եւ երաժշտություն”, որոնցում շատ հաճախ էին տպվում Տիգրանյանի ստեղծագործոթյունները:Հետագա տարիներին Տիգրանյանը գրել է բազում երգեր, ռոմանսներ, ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար:   Երկար ժամանակ հանգիստ չէր տալիս հայ զորահրամանատար Դավիթ-Բեկի մասին օպերա ստեղծելու գաղափարը:   Երկրորդ Աշխարհամարտի պատճառով սակայն օպերան կիսատ է մնում եւ հեղիանակն այն ավարտին է հասցնում 1949թ: Մեկ տարի անց կնքում է իր մահկանացուն:   Պարգեւատրվել է Լենինի անվան շքանշանով:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 2278 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 2.3/3
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: