Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 3 Հյուրեր: 3 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.11.2025, 04:34 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 07 » ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
|
 Հայ դրամատուրգ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ եւ "Համազգային”
մշակութային հիմնադրամի հիմնադիր Լեւոն Սեղբոսյանը (հայտնի է Լեւոն Շանթ
գրական անունով) ծնվել է 1869թ ապրիլի 6-ին` Պոլսում: Դեռ վաղ
հասակում կորցրել է ծնողներին: Կրթությունը ստացել է Պոլսի Սկյուտարի
ճեմարանում: 1884-91թթ սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում:
1892-99թթ մանկավարժություն եւ հոգեբանություն է ուսանել Լայպցիգի, Ենայի
եւ Մյունխենի համալսարաններում: 1899թ-ից դասավանդել է Թիֆլիսի
Գայանյան եւ Երեւանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում ժամանակի գրողների`
Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի հետ հաճախել է "Վերնատուն”
գրական խմբակը: Թումանյանի եւ Լիսիցյանի հետ հրատարակել է "Լուսաբեր”
հայերեն լեզվի դասագիրքը: 1911թ մեկնել է Պոլիս եւ դասավանդել Եսայան
վարժարանում: 1915-19թթ ապրել է Եվրոպայում, ապա վերադարձել Հայրենիք:Երկար ու բեղմանվոր է Շանթի գրական ստեղծագործական կյանքը: 1890թ-ից
հրատարակվել են նրա բանաստեղծությունների շարքն ու "Լեռան աղջիկը” պոեմը,
ապա "Երազ օրեր”, "Դարձը”, "Վերժին” եւ ալյ վիպակներ: Հայ
գրականության պատմության մեջ մեծ է Շանթի թողած ավանդը հատկապես
դրամատուրգիայի ասպարեզում: Հայտնի են "Եսի մարդը”, "Ուրիշի համար”, "Հին
Աստվածներ”, "Կայսրը”, "Շղթայվածը”, ‘Օշին պայլը” դրամաները:
Շանթը հեղինակ է նաեւ հայ գրականության եւ քերականության մի շարք
դասագրքերի, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատությունների: Մահացել է 1951թ նոյեմբերի 29-ին` Բեյրութում: |
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 2792 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 2.4/5 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|