Հայ մեծանուն պոետ Հովհաննես Շիրազը (իսկական անունը Օնիկ Կարապետյան)
ծնվել է 1915թ ապրիլի 27-ին` Գյումրիում: Թուրքական արշավանքների ժամանակ
հայրը սպանվել է եւ տղան ընկնել է Ալեքսանդրապոլի որբանոցը: Մայրը մի օր
փողոցում պատահական գտնել է կորած որդուն եւ հետ տուն է բերել` ստիպելով
արհեստ սովորել:Սկզբում Շիրազը կոշկակարությամբ է զբաղվել, հետո փորձեկ է այլ արհեստներ սովորել, բայց դրանցից ոչ մեկն էլ դուր չի եկել Օնիկին: Դպրոցում էլ չի փայլել առաջադիմությամբ: Միայն հայերեն լեզուն է սիրել:Դեռ
դպրոցական տարիներին է բացահայտվել տղայի գրելու տաղանդը: Առաջին անգամ
նրա ստեղծագործությունները տպագրվել են 1930թ-ին` տեքստիլ գործարանի
թերթում, ուր որպես խառատ էր աշխատում: Շիրազն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:Վիպասան
Ատրպետը նրան տվել է"Շիրազ” մականունը` մեկնաբանելով, թե նրա
բանաստեղծությունները Շիրազի (քաղաք Իրանում) վարդերի բույր ունեն`
համեմված թարմությամբ եւ պարզությամբ:Ամուսնացել է Սիլվա Կպուտիկյանի հետ: Նրանց որդին` Արա Շիրազը հայտնի քանդակագործ է:Շիրազին
բանաստեղծի համբավ է բերել 1935թ լույս տեսած "Գարնանամուտ”
բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Այնուհետեւ լույս են տեսել
"Բիբլիական” պոեմը, "Սիամանթո եւ Խաչեզարե” (1979թ), "Հուշարձան մայրիկիս”
(1980թ), "Արշալույսի խորաններ” (1988թ), "Հայոց Դանթեականը” (1991թ) եւ
այլն:Պոետի ործերը թարգմանվել են շուրջ 60 լեզուներով:Մահացել է 1984թ ապրիլի 14-ին: