Հայտնի գյուտարար, արդյունաբերող, հասարակական եւ քաղաքական ակտիվ
գործիչ, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման
ճանապարհին մեծ ավանդ ներդրած մեր հայրենակից Գուրգեն Մկրտիչի Յանիկյանը
ծնվել է 1895թ մարտի 22-ին Արեւմտյան Հայաստանում: Հայկական ջարդերի
տարիներին նրանց ընտանքիը գաղթել է Կարս: Ուսում ստացել է Ժնեւի
համալսարանում, ապա շարունակել է Նոր-Նախիջեւանում, հետո էլ Թիֆլիսի
Ներսիսյան դպրոցում եւ անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական
համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել էԿովկասյան ճակատի մարտերին: 1929-30թթ Հյս. Կովկասում սովյալների օգտին կատարած աշխատանքների համար ԽՍՀՄ կառավարության կողմից պարգեւատրման է արժանացել:
Առաջին աշխարհամարտից հետո տեղափախվել է Իրան բնակության: Թավրիզում
հիմնել է մետաղաձուլական գործարան, ինչի համար ել արժանացել է պատվո
շքանշանի: Կառավարության պատվերով կառուցել է երկրի առաջին զինգործարանը:
Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգներին մատուցած ռազմական
ծառայությունների համար արժանացել է ԱՄՆ քաղքացիության իրավունքի եւ
արդյունաբերողի ու գյուտարարի իր գործուներությունն է շարունակել ծավալել
նոր աշխարհամասում: ԱՄՆ ապրած տարիներին նա փորձել է Հայոց
Ցեղասպոնության իրողության ու Հայկական հարցի մասին իրազեկել ողջ աշխարհին
եւ այդ նպատակով Հայոց Ցեղասպոնթյան մասին ֆիլմ է սկսել նկարել, որը
սակայն ԱՄՆ կառավարության պահանջով կիսատ է մնացել: Ի վերջո
համոզվելով, որ միայն ուժի գործադրումով հնարավոր կլինի միջազգային
հանրության ուշադրությունը սեւեռել հայ ժողովրդի արդարացի պահանջի վրա,
1973թ հունվարի 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք
հյուպատոսին եւ նրա օգնականին, ինչի համար ել դատարապրտվել է ցմահ
ազատազրկման: 1984թ հունվարին ազատ է արձակվել վատառջողջության պատճառով:
Նա իր ահաբեկչական արարքվ սկիզբ է դրել Հայ Դատի հետապնդման նոր` զինված
մի փուլի, որն իրագործել է Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի`
ԱՍԱԼԱ-ի անդամները,, Հայկական Ցեղասպության արդարության մարտիկներն ու այլ
ազգանվեր կազմակերպությունները: Հեղինակել է գրական եւ
իմաստասիրական երկեր եւ հուշեր, որոնք թարգմանվել եւ 1990թ հրատարակվել են
Բեյրությում լույս տեսնող "Սփյուռք” պարբերականում: Նրա անձնական արխիվը գտնվում է Հայաստանի պետական կենտրոնական արխիվում: Գուրգեն Յանիկյանը մահացել է 1984թ ապրիլի 28-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում: