Հմուտ զինվորական գործիչ, հրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես
Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ դեկտեմբերի 2-ին, Գանձակում գտնվող
Չարդախլու գյուղում, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում: Տեղի
դպրոցում 2 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի երկաթգծի
տեխնիկական ինստիտուտում` ստանալով երկաթգծի մեխանիկի որակավորում: 1915թ-ին կամավոր զինվորագրվել է խորհրդային բանակ` Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի փորձագիտական կորպուսի կազմում: Առաջին
Աշխարհամարտի ժամանակ հիմնականում կռվել է Կովկասյան ճակատում` Օսմանյան
կայսրության դեմ: 1917թ-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ակադեմիան: "Ես
շատ էի ցանկանում ճակատ մեկնել եւ ռուսական բանակի կազմում կռվել մեր
ժողովրդի թշնամիների դեմ”, ավելի ուշ այս տարիների մասին իր հուշերն է
պատմել Հովհաննես Բաղրամյանը:Անցնելով հայկական բանակի շարքերը`
1918թ-ին մասնակցել է Կարսում եւ Սարըղամիշում թուրքական զորքերի դեմ
մղված մարտերին: Որպես հեծյալ գնդի հրամանատար մասնակցել է 1918թ-ին
Սարդարապատում մղված ճակատամարտին` իր լուման ներդնելով Հայաստանի Առաջին
Հանրապետության ստեղծման գործում: 1925թ-ին ավարտել է
Սանկտ-Պետերբուրգի հեծելազորային դպրոցը, 1934թ-ին` ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր
շտաբի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1934-36թթ ռուսական կարմիր
բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետն էր: 1938թ-ից դասախոսել է
Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
1940թ-ին նշանակվել է Կիեւի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ: Երկրորդ Աշխարհամարտի սկզբում` 1941թ-ին Կիեւի շտաբի պետի տեղակալն էր: Մասնակցել
է Ուկրաինայի հարավի մեծ տանկային ճակատամարտերին, ապա նշանակվել է Սիմեոն
Տիմաշենկոյի շտաբի պետ: 1942թ-ին մասնակցել է խարկովյան հակահարձակմանը,
այնուհետեւ նշանակվել 16-րդ բանակի հրամանատար, որը հայ հրամանատարի
ղեկավարությամբ մի շարք հաջող մարտեր մղելուց հետո ստացել է "գվարդիական”
պատվատիտղոս:Այնուհետեւ մասնակցել է Օրելի մոտ "Կուտուզով”
օպերացիային: 1943թ-ին Ստալինի հրամանով նշանակվել է Առաջին Մերձբալթյան
ռազմաճակատի գլխավոր հրամանատար` ստանալով գեներալ-գնդապետի կոչում:Բաղրամյանի
գլխավորած զորքըերը 1944թ-ին իրականացրել են Բելառուսի մի մասի եւ Լիտվայի
մեծ մասի ազատագրումը` մաս կազմելով Կարմիր բանակի կողմից իրականացվող
"Բագրատիոն” օպերացիային: Հովհաննես Բաղրամյանի ղեկավարած բանակը
1-ինը դուրս գալով Բալթիկ ծով` Լատվիայում շրջապատել է 30 գերմանական
դիվիզիա: Այդ սխրանքի համար Բաղրամյանն արժանացել է Խորհրդային Միության
հերոսի կոչման:1945թ-ին Բաղրամյանի ղեկավարած զինուժը գրավել է
Արեւելյան Պրուսիայի մայրաքաղաք Քեոնիգսբերգը, որ ներկայումս ՌԴ
Կալինինգրադ քաղաքն է: Բաղրամյանը գրավել է նաեւ Արեւելյանի
Պրուսիայի մեծ մասը: 1954թ-ին նշանակվել է պաշտպանության նախարարության
գլխավոր տեսուչ, իսկ 1955թ-ին` ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար` ստանալով
Խորհրդային Միության Մարշալի կոչում: Գլխավորել է Խորհրդային Միության
Զինված Ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Զբաղեցրել է նաեւ ԽՍՀՄ
թիկունքի ուժերի հրամանատարի պաշտոնը: 1968թ-ին թոշակի է անցել:Բազմաթիվ
հոդվածներ է տպագրել Խորհրդային Միության ռազմական ամսագրերում: 1971թ-ին
լույս է տեսնել "Այսպես սկսվեց պատերազմը”, իսկ 1977թ-ին` "Այդպես մենք
հաղթեցինք” գիրքը: Մահացել է 1982թ-ի սեպտեմբերի 21-ին:1997թ-ի
մայիսի 11-ին Բաղրամյանի 100 ամյակի առիթով Հայաստանում հիմնվել է "Մարշալ
Բաղրամյան” հուշամեդալ, որով պարգեւատրվում են ՀՀ Զինված ուժերի սպաները:
Հմուտ զինվորական գործիչ, հրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ դեկտեմբերի 2-ին, Գանձակում գտնվող Չարդախլու գյուղում, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում: Տեղի դպրոցում 2 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի երկաթգծի տեխնիկական ինստիտուտում` ստանալով երկաթգծի մեխանիկի որակավորում: 1915թ-ին կամավոր զինվորագրվել է խորհրդային բանակ` Կովկասյան սահմանային գնդում` Ռուսաստանի փորձագիտական կորպուսի կազմում: Առաջին Աշխարհամարտի ժամանակ հիմնականում կռվել է Կովկասյան ճակատում` Օսմանյան կայսրության դեմ: 1917թ-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ակադեմիան: "Ես շատ էի ցանկանում ճակատ մեկնել եւ ռուսական բանակի կազմում կռվել մեր ժողովրդի թշնամիների դեմ”, ավելի ուշ այս տարիների մասին իր հուշերն է պատմել Հովհաննես Բաղրամյանը:Անցնելով հայկական բանակի շարքերը` 1918թ-ին մասնակցել է Կարսում եւ Սարըղամիշում թուրքական զորքերի դեմ մղված մարտերին: Որպես հեծյալ գնդի հրամանատար մասնակցել է 1918թ-ին Սարդարապատում մղված ճակատամարտին` իր լուման ներդնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում: 1925թ-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի հեծելազորային դպրոցը, 1934թ-ին` ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1934-36թթ ռուսական կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետն էր: 1938թ-ից դասախոսել է Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: 1940թ-ին նշանակվել է Կիեւի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ: Երկրորդ Աշխարհամարտի սկզբում` 1941թ-ին Կիեւի շտաբի պետի տեղակալն էր: Մասնակցել է Ուկրաինայի հարավի մեծ տանկային ճակատամարտերին, ապա նշանակվել է Սիմեոն Տիմաշենկոյի շտաբի պետ: 1942թ-ին մասնակցել է խարկովյան հակահարձակմանը, այնուհետեւ նշանակվել 16-րդ բանակի հրամանատար, որը հայ հրամանատարի ղեկավարությամբ մի շարք հաջող մարտեր մղելուց հետո ստացել է "գվարդիական” պատվատիտղոս:Այնուհետեւ մասնակցել է Օրելի մոտ "Կուտուզով” օպերացիային: 1943թ-ին Ստալինի հրամանով նշանակվել է Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար` ստանալով գեներալ-գնդապետի կոչում:Բաղրամյանի գլխավորած զորքըերը 1944թ-ին իրականացրել են Բելառուսի մի մասի եւ Լիտվայի մեծ մասի ազատագրումը` մաս կազմելով Կարմիր բանակի կողմից իրականացվող "Բագրատիոն” օպերացիային: Հովհաննես Բաղրամյանի ղեկավարած բանակը 1-ինը դուրս գալով Բալթիկ ծով` Լատվիայում շրջապատել է 30 գերմանական դիվիզիա: Այդ սխրանքի համար Բաղրամյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:1945թ-ին Բաղրամյանի ղեկավարած զինուժը գրավել է Արեւելյան Պրուսիայի մայրաքաղաք Քեոնիգսբերգը, որ ներկայումս ՌԴ Կալինինգրադ քաղաքն է: Բաղրամյանը գրավել է նաեւ Արեւելյանի Պրուսիայի մեծ մասը: 1954թ-ին նշանակվել է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, իսկ 1955թ-ին` ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար` ստանալով Խորհրդային Միության Մարշալի կոչում: Գլխավորել է Խորհրդային Միության Զինված Ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Զբաղեցրել է նաեւ ԽՍՀՄ թիկունքի ուժերի հրամանատարի պաշտոնը: 1968թ-ին թոշակի է անցել:Բազմաթիվ հոդվածներ է տպագրել Խորհրդային Միության ռազմական ամսագրերում: 1971թ-ին լույս է տեսնել "Այսպես սկսվեց պատերազմը”, իսկ 1977թ-ին` "Այդպես մենք հաղթեցինք” գիրքը: Մահացել է 1982թ-ի սեպտեմբերի 21-ին:1997թ-ի մայիսի 11-ին Բաղրամյանի 100 ամյակի առիթով Հայաստանում հիմնվել է "Մարշալ Բաղրամյան” հուշամեդալ, որով պարգեւատրվում են ՀՀ Զինված ուժերի սպաները: