Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
18.09.2025, 16:53 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 07 » ԽԱՉԻԿ ԴԱՇԵՆՑ
|
Հայ գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյան) ծնվել է
1910թ մայիսի 25-ին` Բիթլիսի Դաշտադեմ գյուղում: Ծննդավայրից էլ գալիս է
"Դաշտենց" գրական անունը:1932թ ավարտել է Երեւանի Պետական
համալսարանը, 1940թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Օտար լեզուների
ինստիտուտի ռոմանոգերմանական ֆակուլտետում: 1965թ-ին պաշտպանելով
թեկնածուական թեզը` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի
աստիճան, որից հետո դասավանդել է Երեւանի բուհերում: 1965-74թթ
որպես ավագ գիտաշխատող աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում:
1932թ հրատարակվել է "Երգերի գիրք" բանաստեղծությունների առաջին
ժողովածուն, որին հաջորդել են "Գարնանային երգեր", "Բոց" ժողովածուներն ու
"Տիգրան Մեծ" ողբերգությունը: Դաշտենցին հանրահայտ է դարձրել 1970թ
հրատարակված արեւմտահայերի ողբերգության եւ սասունցիների կյանքի մասին
պատմող "Խոդոդան" վեպը: Անգլերենից թարգմանված այնպիսի
գլուխգործոցների թարգմանիչ է Դաշտենցը, ինչպիսիք են` Վ. Շեքսպիրի
"Սխալների կոմեդիան", "Անսանձ կնոջ սանձահարումը", "12-րդ գիշեր",
"Վինձորի զվարճասեր կանայք", "Հուլիոս Կեսար", "Անտոնիոս եւ Կլեոպատրա",
"Լիր արքա", "Ռոմեո եւ Ջուլիետ" ողբերգությունները, Հ. Լոնգֆելլոյի "Ռոբին
Հուդ", Վ. Սարոյանի "Իմ սիրտը լեռներում է", "Խաղողի այգին" եւ այլ հայտնի
գործեր: Նրա հեղինակությամբ են կազմվել հայկական դպրոցի անգլերեն լեզվի դասագրրքերը: Մահացել է 1974թ մարտի 3-ին` Երեւանում: |
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1345 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 3.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|