Գրիգոր Նարեկացի (951-1003),
հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղ և փիլիսոփա։ Հայ գրականության
վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։Ծնվել է Վանա լճի ափին գտնվող Նարեկ գյուղում: Փոքր հասակից կապված էր
Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունը: Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գործերից ամենահայտնին «Մատեան ողբերգութեան» պոեմն է, որն անվանում են նաև «Նարեկ»:Նարեկացին գրել է մարդու հոգևոր ապրումների, ձգտումների, կասկածների,
տառապանքի միջոցով ինքնամաքրման փորձերի մասին: 11-րդ դարում արդեն
հորիզոնին էին մութ միջնադարի նախանշանները, մարդուն, անհատին
ստորացնելու, մեղքերի պատանքի մեջ առնելու միտումը:Նա առաջիններից էր,
ով ըմբոստացավ մեղսավոր մարդկության և անմխիթար իրականության դեմ և
հայտարարեց ի լուր բոլորին, որ` ընդունում է Աստծուն, բայց չի ընդունում
Նրա ստեղծած աշխարհը:
Նարեկացին նախակարապետն էր հայ վերածննդի:
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականի և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։