Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
19.09.2025, 20:50 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 07 » ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ
|
 Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, ԳԱ ակադեմիկոս (1968թ),
ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ կամ Անուշավան
Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905թ-ի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին
գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մինչեւ բանակ զորակոչվելը
որպես խառատ աշխատել է Դոնի Ռոստովում, ապա Մոսկվայի "Դինամո"
գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային
ինժեներական ակադեմիան: Ուսանողական տարիներին` 1935թ-ին ընկերների
հետ Միկոյանը ստեղծել է իր առաջին ինքնաթիռը` "Օկտյաբրյոնըկ"-ը: 1937թ-ին
գերազանց գնահատականներով ավարտելով ակադեմիան` նշանակվել է թիվ 1
ավիագործարանի կոնստրուկտորական բաժնի փոխղեկավար: 1940թ-ին
ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բաժնի գլխավոր կոնստրուկտորն
էր: Միկոյանի գլխավորությամբ ստեղծվել են մեծ բարձրության վրա օդային
մարտեր մղելու համար նախատեսված "ՄԻԳ-1" եւ "ՄԻԳ-3", "Ե-250"
կործանիչները, որոնք մոդաֆիկացվել ու կիրառվել է Մեծ Հայրենականում:
Պատերազմից հետո Միկոյանի ղեկավարած փորձակոնստրուկտորական բաժնում
նախագծվել են "ՄԻԳ-15", "ՄԻԳ-17", "ՄԻԳ-19", "ՄԻԳ-21","ՄԻԳ-23" եւ
"ՄԻԳ-25" կործանիչները: Իսկ նրա ստեղծած ռեակտիվ ինքնաթիռներով սահմանվել
են համաշխարհային 55 ռեկորդներ: Միկոյանը մահացել է 1970թ-ի
նոյեմբերի 9-ին սրտի վիրահատության ժամանակ: Մոսկվայի "Նաբերեժնոյ"-ի այն
տանը, ուր ապրել է Միկոյանը, ի հիշատակ այժմ հուշատախտակ է դրված: |
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1346 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|