Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր,
երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր եւ ԽՍՀՄ
ժողովրդական արտիստ 1926թ Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը)
ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական
տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել
սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր եւ ջութակ նվագել է
սովորել: 1890թ պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա բնակության:
Ուսում ստացել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
1890-95թթ: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում եւ համալսարանի
ուսանողական նվագախմբում: 1892-94թթ Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է
ուսումնասիրել Ն. Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ` Սանկտ
Պետերբուրգում` Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի մոտ: Նրա երաժշտական
ճաշակի եւ ինքնատիպ ձեռագրի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել
մշակույթի առաջատար ռուս եւ հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի
արդյունքում կայացել է Սպենդիարով երաժիշն ու երգահանը: Դեռ
մանկության տարիներից նրան ծանոթ է եղել Ղրիմի ազգային երաժշտական ոճը:
Երկար տարիներ բնակվել է Ղրիմում եւ ծավալել երաժշտական ակտիվ
գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական եւ նվագախմբեր, հիմնել
է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր եւ
ստեղծագործություններ: Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924թ
հաստատվել է հայրենիքում եւ իր մեծ ավանդը ներդրել Հայաստանի Գիտության եւ
արվեստի ինստիտուտի, պետական Կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի,
երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին: Խորապես
ներթափանցելով հայկական երաժշտության արմատները, իր ստեղծագործական
կարիերայի բուռն ծաղկման շրջանում սերունդներին այնպիսի համար հրաշալի
գործեր է անմահացրել, ինչպիսիք են "Ալմաստ” օպերան, օրկեստրի համար
"Երեւանյան էտյուդներ” 1925թ, "Ղրիմի էսքիզները”: Սպենդարյանի
ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ
մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ եւ
քնարականությամբ: Գրել է ստեղագործություններ նվագածմբերի համար:
Հայտնի են ազատության պայքարի համար որպես կոչ հնչող Խ. Աբովյան Վերք
Հայաստանի մոտիվներով գրված "Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը”
երաժշտական ստեղծագործությունը, "Առ Հայաստան”, "Մենք կհանգստանանք” եւ
այլն:Սպենդարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձեւավորման գոծում: Սպենդարյանը համարվում է նաեւ հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը: Հայ դասական մահացել է 1928թ մայիսի 7-ին Երեւանում:
Երեւանում հիմնվել է Սպենդարյանի անվան տուն-թանգարանը, նրա անունով է
կոչվում Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը եւ Երեւանի թիվ
մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ամբողջ ընտրանին լույս է տեսել 11
հատորյակով: