Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Արխիվ |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
15.11.2025, 14:00 |
|
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 08 » ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԻ
|
 Արտաշես Ա Բարի (ծն. թ. Անհայտ- մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189-ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի
զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200-ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա-ին։Մագնեսիայի
ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III-ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա
անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության
մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի
թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական
մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների
պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված
ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու
կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։
Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը և Ծոփքը։
Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության
թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների,
այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի
անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165-ին հարավում
Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ,
հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։
Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի
մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական
համայնքների միջև ստեղծված հակասությունները։Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի
քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։
Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց
կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը,
այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի
գործակալությունները։Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։
Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։
|
|
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1868 |
Ավելացրել է: Admin
| Վարկանիշ: 5.0/1 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները: [ Գրանցում | Մուտք ]
|
|