Ստեղծել է հայկական այբուբենը, հիմնադրել է հայ դպրության համակարգը, եղել
է հայոց առաջին ուսուցիչը և թարգմանիչը: Ծնվել է Տարոն գավառի Հացեկաց
գյուղում, հողագործի ընտանիքում: Ծննդյան թիվը ընդունված է համարել 362
թ.: Ստացել է կրթություն հենց Տարոնում, ինչից հետո գնացել այն ժամանակվա
մայրաքաղաք Վաղարշապատ եւ ծառյության անցել թագավոր Խոսրով Երրորդի
արքունիքում. սկզբից որպես քարտուղար, հետո` ռազմիկ: Տիրապետել է
հունարեն, սիրիայերեն, պարսկերեն լեզուներին: Ենթարկվելով ներքին
մղումներին, թողել է պաշտոնը, ընդունել է հոգևոր աստիճան և դարձել
ճգնավոր: Հայ ժողովրդի ճակատագրի մասին մտորումները բերեցին Մեսրոպ
Մաշտոցին այն համոզմունքին, որ ազգի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել
հայկական գիր եւ գրականություն: Կաթողիկոս Սահակ Պարթևը միացավ այդ
գաղափարին և թագավոր Վրամշապուհի օժանդակությամբ սկսվեցին բազմամյա
հետազոտություններ, որոնց արգասիքը դարձավ մինչ այսօր գործող հայ գրերի
այբուբենը:
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականի փետրվարի 17-ին և թաղված է
Օշականում: